Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 325 — Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին գործով դատարանի որոշումը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 325AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 325 — Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին գործով դատարանի որոշումը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 325. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին գործով դատարանի որոշումը (վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: 2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) արբիտրաժային վարույթի կողմերի անո

Ամբողջ Տեքստ

Հոդված 325. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին գործով դատարանի որոշումը (վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝ 1) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 2) արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը. 3) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 4) դատարանի եզրահանգումը՝ ա. արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու, բ. վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու, գ. սույն օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:

3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը մերժելը խոչընդոտ չէ արբիտրաժին կրկին դիմելու համար, եթե արբիտրաժին դիմելու հնարավորությունն սպառված չէ:

5. Այն դեպքում, երբ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժում է արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելն արբիտրաժային համաձայնությունն անվավեր ճանաչելու հետևանքով կամ այն հիմքով, որ վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին, կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա արբիտրաժային վարույթի կողմերը կարող են դիմել դատարան՝ իրենց մեջ առկա վեճը սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների համաձայն լուծելու համար: (325-րդ հոդվածը խմբ. 03.05.23 ՀՕ-159-Ն, փոփ.

11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ԳԼՈՒԽ 47 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել