Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 91 — Գնդի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գնդի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գունդը.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 91AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 91 — Գնդի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գնդի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գունդը.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 91. Գնդի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գնդի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գունդը. - գումարտակների հետ զորավարժություններ անցկացնել, վարել գնդի շտաբի նախապատրաստությունը, գումարտակների մեջ չմտնող վաշտերի հրամանատարների, նրանց տեղակալների, զորատեսակների ու ծառայությունների պետերի, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ անցկացնել պարապմունքներ. - ղեկավարել գնդի մարտական և զորահավաքային պատրաստ

Ամբողջ Տեքստ

Հոդված 91. Գնդի հրամանատարը պարտավոր է` - ղեկավարել գնդի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գունդը. - գումարտակների հետ զորավարժություններ անցկացնել, վարել գնդի շտաբի նախապատրաստությունը, գումարտակների մեջ չմտնող վաշտերի հրամանատարների, նրանց տեղակալների, զորատեսակների ու ծառայությունների պետերի, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ անցկացնել պարապմունքներ. - ղեկավարել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակումը և կատարումը. - կազմակերպել և իրականացնել միջոցներ անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու ուղղությամբ` հաշվի առնելով տեղական և քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները. - իմանալ յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ստորաբաժանման սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, սպաների հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման գծով, կազմակերպել սպայական ժողովի գործունեությունը և ուղղել սպաների կոլեկտիվի համախմբմանը, քննարկել նրա առաջարկություններն ու հանձնարարականները և դրանց վերաբերյալ ընդունել որոշումներ. - զինվորական կոլեկտիվներում հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, փոխադարձ վստահություն զինվորների միջև, ստորաբաժանումներում թերությունների, պասիվության և անտարբերության նկատմամբ ստեղծել անհանդուրժողական մթնոլորտ. - ղեկավարել նոր ժամանած համալրման բաշխումն ըստ ստորաբաժանումների (անձնախմբերի, մարտական մասերի) և նրանց զինվորական երդման ներկայացնել թիվ 1 հավելվածում նշված կարգով. - ղեկավարել կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, քաղաքացիներին զինվորական ծառայության ընդունելու աշխատանքը, որոշել զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու թեկնածուներին, այդ աշխատանքում հաշվի առնել սպայական ժողովի և որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացությունները, առաջարկություններն ու հանձնարարականները. - հաստատել զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը. - սահմանել օրվա կարգուկանոնը և աշխատաժամանակի բաշխման կարգը, պահանջել ներքին կարգուկանոնի պահպանում, որոշել անձնակազմի հագուստի ձևը` կատարվելիք խնդիրների ու պարապմունքների կարգացուցակի հաշվառումով. - կազմակերպել գնդի տեղաբաշխման վայրի պաշտպանություն, վերահսկողություն պահակային և ներքին ծառայությունների նկատմամբ, անձամբ ստուգել դրանց կատարումը. - միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ եթե դրանք արդեն տեղի են ունեցել, ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին) և անհապաղ հաղորդել համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած դեպքերի հետաքննությանը` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանությունը մինչև իրավապահ մարմինների ներկայանալը: Դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: - վերլուծել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ ամփոփել արդյունքները և որոշել դրանց բարելավման միջոցներ. - միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և մարտական պատրաստությունը, ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ անցկացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատես, արդյունքները հրապարակել գնդի հրամանում. - դիմավորել, զեկուցել և գնդի տարածքում ուղեկցել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալներին, գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարից բարձր ուղղակի պետերին և այն անձանց, որոնք նշանակված են տեսչական ստուգումը ղեկավարելու համար` սույն Կանոնագրքի 60 հոդվածում որոշված կարգով. - հսկողություն իրականացնել սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հետ աշխատելու, պարապմունքներ, հրաձգություն, զորավարժություններ անցկացնելու և աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ. - միջոցներ ձեռնարկել զինծառայողների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ, քննարկել և հաստատել մթերքների շաբաթական բաշխումը, ամենօրյա հսկողություն կազմակերպել սննդի որակի և մատուցման ամբողջականության նկատմամբ, ամեն շաբաթ անձամբ ստուգել պատրաստված սննդի որակը. - ղեկավարել գնդի ֆինանսական և տնտեսական գործունեությունը` ապահովելով նյութական և դրամական միջոցների օրինական ու խնայողական ծախսումը. - հետևել զորանոցաբնակարանային ֆոնդի, այլ շենքերի ու շինությունների, գնդի տարածքի պահպանությանը, ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությանը գնդում. - անձամբ մասնակցել գիտական, գյուտարարական աշխատանքներին, վարժությունների, մարտական պատրաստության և առօրյա գործունեության այլ միջոցառումների անցկացման ժամանակ գնդի տեղաբաշխման շրջանում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար. - անձամբ և պաշտոնատար անձանց, ներքին ստուգող հանձնաժողովների ու հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ անցկացնել ըստ ծառայությունների ռազմական ունեցվածքի, դրամական միջոցների և արժեքների առկայության պլանային ու արտապլանային ստուգումներ, պետությանը հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքում նշանակել ծառայողական քննություն և ժամանակին որոշում կայացնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին: (91-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ.

19.03.13 ՀՕ-20-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն, փոփ., լրաց.

01.03.18 ՀՕ-130-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել