Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պողոսյան — ՀԿԴ/0007/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պողոսյան — ՀԿԴ/0007/02/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0007/02/2227 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ն Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը, 1 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 1.1. 01.04.2021 թվականին Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Ավետիսյան) վարութ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյ

Ամբողջ Տեքստ

Քր, 22 լ

/" Ն ՀՏԱԱԱՆՆ Է. 3.

ՄԱ Չնւ 7`

ԱՏԵՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0007/02/22

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2024թ.

թիվ ՀԿԴ/0007/02/22

Նախագահող դատավոր՝ Դ. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ա. Ոսկանյան

Գ. Հարությունյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

«27» նոյեմբերի 2024թ. քաղաք Երնան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ

զեկուցող Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ն Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը,

1

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1.1. 01.04.2021 թվականին Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Ավետիսյան) վարութ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ն Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին (քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ/36205/02/20 համարը):

1.2. 12.09.2022 թվականին Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քաղաքացիական գործն ըստ ենթակայության հանձնելու մասին, որով որոշել է քաղաքացիական գործն ըստ ենթակայության հանձնել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Դատարան) քննությանը:

1.3. 22.09.2022 թվականին Դատարանը (դատավոր՝ Ն. Ավագյան) որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու Աե նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ (Դատարանում գործին տրվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0007/02/22 համարը):

1.4. 14.06.2023 թվականին Դատարանը կայացրել է վճիռ, որով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցը բավարարել է մասնակի՝ Հասմիկ Ստեփանի Պողոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել է 25.252.200 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս: Մնացած պահանջների մասով հայցը մերժել է:

1.5. 13.07.2023 թվականին պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, փոստային ծառայության միջոցով, վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) կողմից 04.09.2023 թվականին ընդունվել է վարույթ:

1.6.29.02.2024 թվականին Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել Դատարանի 14.06.2023 թվականին կայացված վճիռը` հայցը մասնակի բավարարելու մասով բեկանել ն փոփոխել հետնյալ կերպ. ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի՝ հօգուտ պետական բյուջեի որպես պետությանը պատճառված վնաս 25.252.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

1.7.01.04.2024 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նան՝ Բողոքաբեր), փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վճռաբեկ բողոք:

1.8. 05.04.2024 թվականին գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին:

1.9. 02.05.2024 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

1.10. 22.05.2024 թվականին Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ներկայացուցիչը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

1.11. 03.06.2024 թվականին Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ներկայացուցիչը (այսուհետ նան՝ Պատասխանող) ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

2

1.12. 12.062024 թվականին Երջանիկ «Վլադիմիրի Մուրադյանը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել լէ առանց ստորագրության «Պատասխան» վերտառությամբ փաստաթուղթ, որը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, ուստի Վճռաբեկ դատարանն այն քննության առարկա չի դարձնում:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհեր եան" Օրենսգիրք) 66-րդ հոդվածները:

Բողոքաբերը բողոքում ներկայացրել է հետնյալ փաստարկները.

2.2. Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, այն հարցի համատեքստում, թե արդյո՞ք Հասմիկ Ստեփանի Պողոսյանի կողմից` որպես նախարարի լիազորությունների չկատարման հետնանքով, ինչպես նան պատասխանատու ստորաբաժանման լիազորությունը որնէ պաշտոնատար անձի կամ մարմնի վրա դրված չլինելու պայմաններում պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողություն չիրականացնելու կամ այն ոչ պատշաճ իրականացնելու հետեանքով Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ոչ օրինաչափ վարքագծի ն պատճառված վնասի միջեն առկա պատճառահետնանքային կապը կարող էր ունենալ անմիջական, ուղղակի բնույթ:

2.3. Նշելով, որ Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, թե Հասմիկ Ստեփանի Պողոսյանի կողմից դրսնորված ոչ իրավաչափ վարքագծի ն վնասի միջն առկա պատճառահետնանքային կապը ոչ անմիջական, երկրորդային բնույթ ունի, Բողոքաբերը եկել է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, քանի որ հաշվի չի առել գործում առկա մի շարք հանգամանքներ, մասնավորապես, որ ՀՀ մշակույթի նախարարության ն «Գուգարք» ՊՓԲԸ-ի միջն կնքվել է -Քոբայրավանք ու Հնեվանք վանական համալիրներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերալ պայմանագրեր ն ադ տապայմանագրերի կատարման պատշաճ վերահսկողությունը դրված էր Հասմիկ Ստեփանի Պողոսյանի վրա: Այս հանգամանքների ոչ պատշաճ հետազոտումը բերել է նրան, որ խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջները:

2.4. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ոչ իրավաչափ վարքագիծը դրսնորվել է նրա՝ որպես նախարարի լիազորությունների ոչ պատշաճ իրականացմամբ: Նման պայմաններում, թեն գումարները փոխանցվել են կողմերի միջն կնքված պայմանագրերի շրջանակներում, այդուհանդերձ ինքնին հանգամանքը, որ Հասմիկ Ստեփանի Պողոսյանը պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրի կատարման շրջանակներում պարբերաբար

3

պայմանագրեր է կնքե ն գումարներ է փոխանցել իր պարտավորությունները խախտումներով կատարող ընկերությանը, բավարար է Հասմիկ Ստեփանի Պողոսյանի այդ գործողությունները «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի գործողությունների հետ համակցութամբ գնահատել որպես վնաս պատճառելուց ծագող

իրավահարաբերությունների շրջանակներում դրսնորած ոչ իրավաչափ վարքագիծ, որը հավասարապես փոխկապակցված կերպով նպաստել է վնասի առաջացմանը: Այս տեսակետից արձանագրել է, որ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ոչ իրավաչափ վարքագծի ն առաջացած վնասի միջն առկա է պատճառահետնանքային կապ ու այդ կապն ուղղակի Ա անմիջական բնույթ է կրում:

2.5. Վերոգրյալի հիման վրա Բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումն ամբողջությամբ բեկանել ն փոփոխել կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի դատական ակտին:

3. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձանց դիրքորոշումները ն հիմնավորումները.

31. Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ներկայացուցիչ Սրբուհի Գորոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով հայտնել է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Վարդան Ոստանիկի Բարսեղյանի մասով կայացրել են իրավաչափ դատական ակտեր: Վարդան Ոստանիկի Բարսեղյանը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնել է 17.04.2007 թվականից մինչն 14.06.2008 թվականն ընկած ժամանակահատվածը, հետնաբար հայցադիմումով վկայակոչված պայմանագրերն առհասարակ նրա պաշտոնավարման հետ որնէ առնչություն չեն ունեցել:

3.2. Բացի այդ, սույն գործով չի ներկայացվել որնէ ապացույց այն մասին, որ Վարդան Ոստանիկի Բարսեղյանն ունեցել է «Հուշարձանների վերականգնման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու ն (կամ) ստորագրված փաստաթղթերն ստուգելու լիազորություն ն (կամ) պարտականություն:

3.3. Վերոգրյալի հիման վրա գտել է, որ Դատարանը ն Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել են այն հետնության, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող՝ անձի ոչ օրինաչափ վարքագծի ու վնասների միջն պատճառահետնանքային կապը տվյալ դեպքում բացակայում է, ինչն էլ բավարար է արձանագրելու համար, որ վնասը ենթակա չէ հատուցման, ն Բողոքաբերի բողոքը ենթակա է ամբողջությամբ մերժման:

3.4. Պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, ներկայացնելով վճռաբեկ բողոքի պատասխան, վկայակոչել է ՀՀ կառավարության 11.09.2003 թվականի թիվ 1298-Ն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը ն աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին որոշման հավելված 1-ով սահմանված ՀՀ մշակույթի ն երիտասարդության նախարարության կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն) ու եկել է եզրահանգման, որ նախարարության աշխատակազմի

4

կառավարումն իրականացրել է ինչպես նախարարը, այնպես էլ՝ ՀՀ կառավարությունը, իսկ անմիջական ղեկավարումն իրականացրել է աշխատակազմի ղեկավարը:

3.5. Միաժամանակ նկատի ունենալով, որ աշխատակազմի ղեկավարն ունեցել է Կանոնադրության 40-րդ հոդվածով սահմանված հստակ լիազորություններ, ուստի վերջինս պարտավոր է եղել ղեկավարել աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ն կրել է պատասխանատվություն: Ավելին վերջինս այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ ն նույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինել է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները:

3.6. Պատասխանողը եկել է եզրահանգման, որ աշխատակազմի ղեկավարի վրա շատ հստակ դրված է եղել պլաարտականություն ղեկավարել աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, տնօրինել ֆինանսական միջոցները, այդ թվում՝ Կանոնադրության 41-րդ կետի համաձայն՝ աշխատակազմի ղեկավարը պարտավոր է եղել չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

3.7. Հաջորդիվ, մեջբերելով Կանոնադրության 44-45-րդ կետերը, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, 9-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը՝ նշել է, որ նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը, 2006- 2008 թվականների ժամանակահատվածում, հաշվետու է եղել աշխատակազմի ղեկավարին ու գործել է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ, վերջինիս վրա դրված է եղել հստակ պարտականություն` հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար, այդ թվում` վերջինս «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն պարտավոր էր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման ն դրա հրապարակայնության ապահովման համար ն պարտավոր է եղել ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված միջոցներ՝ ի թիվս այլոց միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու համար:

3.8. Նշել է նան, որ ՀՀ կառավարության 27.12.2007 թվականի թիվ 1581-Ն որոշմամբ հաստատվել է նախարարության նոր կանոնադրությունը: Նոր կանոնադրությամբ նախարարի ն աշխատակազմի ղեկավարի լիազորություններն ու պարտականությունները գրեթե չեն փոփոխվել, սակայն նոր խմբագրությամբ կանոնադրությամբ սահմանվել է, որ կանոնադրությամբ գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները պետք է կատարի ֆինանսական վարչության պետը: Ամփոփելով եկել է եզրահանգման, որ Կանոնադրության բոլոր խմբագրությունների ժամանակ Հասմիկ Ստեփանի Պողոսյանը չի ունեցել կոնկրետ որնէ լիազորություն պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար, վերջինիս վրա դրված չի եղել անձնապես վերահսկողություն իրականացնելու պարտականություն, վերջինս ելնելով նախարարության գործառույթների Ա ծրագրերի մեծամասշտաբ լինելու հանգամանքից, Աե առհասարակ նախարարության աստիճանակարգված կառավարման համակարգից, նախարարության աշխատանքի ն գործառույթների ղեկավարումն ու հսկողությունը նախարարի կողմից

5

իրականացվել է կոնկրետ հրամաններով, ցուցումներով, համապատասխան պաշտոնատար անձանց, բաժինների, ստորաբաժանումների, հատուկ առաքելությամբ կազմավորված հանձնաժողովների ն այլ մարմինների ուժերով:

3.9. Բացի վերը նշվածից, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.12.2001 թվականի թիվ 1267 որոշման «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության ն ֆինանսավորման կարգի» 14-րդ կետի պահանջներով, 20.12.2007 թվականի թիվ 834-Ա հրամանի համաձայն կազմավորել է «Տեխնիկական հսկողության հանձնաժողով», որի նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի ն երիտասարդության նախարարի խորհրդական Արեգ Հայրապետյանը: Հանձնաժողովին վերապահվել են ՀՀ կառավարության 27.12.2001 թվականի թիվ 1267 որոշմամբ սահմանված պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները՝ ՀՀ կառավարության 13.12.2007 թվականի թիվ 1459Ն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին գնումներ կատարելու գործընթացի մասով: ՀՀ մշակույթի նախարարը 11.01.2008 թվականի թիվ 09-Ա հրամանի համաձայն կազմավորել է «Տեխնիկական հսկողութան հանձնաժողով» կրկին Օ`Արեգ Հայրապետյանի նախագահությամբ, որի վրա դրվել է 2008 թվականի բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման գծով պետական պատվերով իրականացվող գնումների պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները:

3.10. Վերոգրյալից հետնում է, որ պատասխանատու ստորաբաժանմանը՝ ի դեմս նախագահ Արեգ Հայրապետյանի, ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանի կողմից վերապահված է եղել բյուջեից կատարված հատկացումների հաշվին հուշարձանների վերականգնման գծով ՀՀ մշակույթի նախարարության պետական պատվերի գնումների գործընթացի ն դրա նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատվությունը, հետնաբար անհիմն է ՀՀ գլխավոր դատախազի այն պնդումը, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտավոր էր իրականացնել պատշաճ հսկողություն պայմանագրերի կատարման նկատմամբ: Անտեսվել է նան այն հանգամանքը, որ նախարարը պայմանագրի կատարման պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով ավելացրել է բանկային երաշխիք դրույթը, որն այն ժամանակ պարտադիր չի եղել:

3.11. Մեջբերելով պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ՝ Պատասխանողը գտել է, որ անհրաժեշտ 4 տարրերից պահպանված չեն 3-ը (առկա է միայն վնասի պայմանը):

3.12. Հայտնել է նան, որ վնասն առաջացել է ոչ թե գումարի փոխանցման արդյունքում, այլ «Գուգարք» պետական ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի կողմից նշված գումարն ամբողջությամբ յուրացնելու արդյունքում, այսինքն՝ եթե Սամվել Հովսեփյանի կողմից նշված գումարները չյուրացվեին, ապա պետությանը որնէ վնաս չէր պատճառվի:

3.13. Հետնաբար գտել է, որ իր կողմից 2008 թվականի բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման գծով պետական պատվերով իրականացվող գնումների իրականացումն ու վերահսկողությունը համապատասխան հրամաններով դրվել են հատուկ

6

այդ նպատակով կազմավորված հանձնաժողովի վրա, իսկ մինչ այդ հարցը կարգավորվել է Կանոնադրությամբ, ինչն արդեն իսկ փաստում է, որ իր կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ նախարարության առջն դրված խնդիրների պատշաճ կազմակերպման ն կատարվող աշխատանքների վերահսկողության իրականացման համար:

3.14. Դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ պետությանը պատճառված 25.252.200 ՀՀ դրամ վնասի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով փաստվել է, որ պետությանը պատճառված վնասը կատարվել է Սամվել Հովսեփյանի ոչ օրինաչափ վարքագիծ դրսնորելու ն դրանով պետությանը վնաս պատճառելու հետնանքով: Փաստորեն, տվյալ դեպքում ստացվում է, որ նույն հարցի վերաբերյալ կատարվում է կրկնակի քննություն, այսինքն՝ Դատարանի վճռով խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը:

3.15. Տվյալ դեպքում միանշանակ է, որ Դատարանի վճիռն ուժի մեջ թողնելու դեպքում խախտվելու է իր Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ ստացվում է, որ պետությանը պատճառված 25.252.200 ՀՀ դրամի վնասը թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պետք է հատուցվեր (վերականգեվեր) Սամվել Հովսեփյանի կողմից, սակայն Դատարանի կողմից կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նշված վնասը պետք է հատուցվի նան իր կողմից: Ստացվում է, որ նուն վնասի մասով, միննույն հարցի վերաբերյալ սույն քաղաքացիական գործով կատարվում է կրկնակի քննություն, այսինքն՝ առկա է լինելու նույն հարցի վերաբերյալ երկու կարծիք, որը ոջ այլ ինչ է, եթե ոչ իրավական որոշակիության սկզբունքի խախտում:

3.16. Վերոգրյալի հիման վրա Հասմիկ Ստեփանի Պողոսյանը խնդրել է մերժել Վերաքննիչ դատարանի թիվ ՀԿԴ/0007/02/22 քաղաքացիական գործով 29.02.2024 թվականի որոշման դեմ Բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

41. ՀՀ նախագահի 08.06.2007 թվականի 147-Ա ն 17.04.2008 թվականի 78-Ա հրամանագրերով Հասմիկ Ստեփանի Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար (հատոր 9, գ.թ. 49-50, հատոր 2, գ.թ. 29):

42. 29.06.2007 թվականին ՀՀ մշակութի ն երիտասարդության հարցերի նախարարության (որպես պատվիրատու) ն «Գուգարք» ՓԲԸ-ի (որպես կատարող) միջն Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» կնքվել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագիրը (հատոր 2, գ.թ. 39-43):

43. 18.12.2007 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը թիվ 02/3146 գրությամբ ՀՀ ֆինանսների Ա էկոնոմիկայի նախարար Վ.Խաչատրյանին խնդրել է վերջինիս համաձայնությունը, ի թիվս այնի, թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՋԲ-1 պայմանագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես` պայմանագրով սահմանված ժամկետները երկարացնել մինչն 2008 թվականի հուլիսի 1-ը,

7

պայմանագրերում սահմանված գումարները կատարողներին վճարել 10076 կանխավճար, պայմանագրերի կատարման ապահովման նպատակով կիրառել բանկային երաշխիքի ներկայացման, դրամական դեպոզիտի վճարման ն օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ (հատոր 4, գ.թ. 80):

4.4. 20.12.2007 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ն «Գուգարք» ՓԲԸ-ի միջն կնքվել է Պայմանագրում լրացումներ ն փոփոխություննե կատարելու մասին համաձայնագիր, որով թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրում կատարվել են լրացումներ ն փոփոխություններ (հատոր 1, գ.թ. 39):

45. 02.07.2007 թվականի թիվ 7070200576499, 26.12.2007 թվականի թիվ 712260075060 ն 30122007 ց թվականի թիվ 7123000761864 վճարման հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲԸ- ին Քոբայր համալիրի վերականգնման աշխատանքների համար թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրի շրջանակներում փոխանցվել է համապատասխանաբար 24.550.000 ՀՀ դրամ, 8.198.635 ՀՀ դրամ, 16.351.365 ՀՀ դրամ (հատոր 3, գ.թ. 4, 11-12):

46. 28.12.2007 թվականին ՀՀ ֆինանսների ն էկոնոմիկայի 0նախարար Վ.Խաչատրյանը թիվ 4/4-Ե-3-13919 գրությամբ պատասխանել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանի 18.12.2007 թվականի թիվ 02/3146 գրությանը, որով առարկություններ չի հայտնել թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (հատոր 4, գ.թ. 79):

47. 10.07.2008 թվականին ՀՀ մշակույթի նախարարության (որպես պատվիրատուլ՝ ի դեմս նախարարության կանոնադրության հիման վրա գործող նախարար Հ. Պողոսյանի ն «Գուգարք» ՓԲԸ-ի (որպես կատարող) միջն -.Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» կնքվել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագիրը (հատոր 2, գ.թ. 57-64):

48. 28.08.2008 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ն «Գուգարք» ՓԲԸ-ի միջն կնքվել է Պայմանագրում լրացումներ ն փոփոխություննե կատարելու մասին համաձայնագիր, որով 10.07.2008 թվականին կնքված թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրում կատարվել են լրացումներ ն փոփոխություններ (հատոր 2, գ.թ. 67):

49. 16.07.2008 թվականի թիվ 62 ն 30.12.2008 թվականի թիվ 161 վճարման հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲԸ- ին Քոբայր համալիրի վերականգնման աշխատանքների համար թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրի շրջանակներում փոխանցվել է համապատասխանաբար 8.000.000 ՀՀ դրամ, 19.062.000 ՀՀ դրամ (հատոր 2, գ.թ. 133-134):

410. Թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործի շրջանակներում իրականացվել է թիվ Հմ՝ 12- 4630 կրկնակի դատահաշվապահական, շինարարատեխնիկական ն ապրանքագիտական համալիր փորձաքենությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲ ընկերությանն ավել վճարված գումարը կազմում է 25.252.200 դրամ (հատոր 3, գ.թ. 77-135):

41. 03.11.2015 թվականին թիվ ԼԴ/0193/0110 քրեական գործով կայացված դատավճռով Սամվել Անդրանիկի Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ն 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի ն Սամվել Անդրանիկի Հովսեփյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 52.909.057 դրամ, որից

8

հարկեր՝ 27.281.100 դրամ, որպես յուրացրած գումար՝ 25.627.957 դրամ (հատոր 3, գ.թ. 68):

4.12. 17.12.2019 թվականին ՀԿԳ ավագ քննիչ Կ. Գրիգորյանը կայացրել է «Թիվ 61202808 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու ն գործով վարույթը կարճելու մասին» որոշում, որով որոշվել է թիվ 61202808 քրեական գործով Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ն Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել, քրեական գործով վարույթը կարճել քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ. «(...) հիշյալ պաշտոնատար անձանց կողմից ծառայության եկատմամբ անբարեխիղճ ն անփույթ վերաբերմունքի հերնանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին" ՀՀ պետական բյուջեից «Գուգարք» ընկերությանն անհիմն ավել գումարներ են փոխանցվել, պատշաճ հսկողություն չի իրականացվել դրանց նպատակային օգտագործման համար, բանկային երաշխիք չի կիրառվել, որից օգտվելով, Սամվել Հովսեփյանը 2006- 2008թթ. պետական բյուջեի միջոցներից հափշտակել է առանձեապես խոշոր չափերի' 25.252.200 դրամ» (հատոր 3, գ.թ. 3ԼԷ43):

5. Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

5.. Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար հետնյալ իրավական հարցադրման շրջանակում՝ պերական բարձրասրիճան պաշտոնարար անձը, ով ունի պետական

ինքնիշխանության որոշակի չափաբաժին ն ումից պետությունը հատուկ հավատարմություն ն վստահություն պահանջելու իրավաչափ շահագրգռվածություն ունի, արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի հիման վրա պատասխանատվություն է կրում իր պաշտոնեական գործառույթների իրականացման արդյունքում կայացված որոշման (գործողության կամ անգործության) արդյունքում առաջացած վնասի համար, եթե չի ապացուցում, որ ցուցաբերել է անհրաժեշտ հոգատարություն ն շրջահայացություն, որպեսզի նման վնաս չպամտճառվեր կամ վնասը կպատճառվեր, եթե անգամ ցուցաբերվեր նման հոգատարություն ն շրջահայացություն:

Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործը քննում է բացառապես վճռաբեկ բողոքի սահմաններում՝ հաշվի առնելով նան այն հանգամանքը, որ ստորադաս դատական ակտերը բողոքարկվել են մասնակի՝ միայն պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանի մասով:

52.ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների ապաշտպանությունն իրականացվում է: վնասներ հատուցելով:

5.3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի

9

խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:

5.4.ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

5.5. Վնասի հատուցման ինստիտուտի հետ կապված Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր մի շարք որոշումներում հետնողականորեն մեկնաբանել ն զարգացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը ն 1058- րդ հոդվածը: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058- րդ հոդվածին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկա են կազմում իրավական նշանակություն ունեցող հետնյալ փաստերը.

-`` ոջ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

-` վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

-` վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

-` պատճառահետնանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության Ա պատճառված վնասի միջն (րես ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

5.6. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Նախկինում կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ն ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջե պատճառահետնանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե'ս «Էքսոլթ» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերությունն ըեդդեմ «ԱրմենՏել» փակ `բաժեետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

5.7. Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել առավել մանրամասն

10

անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին: Ըստ այդմ նշելով, որ վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի՝ օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետնանքն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետնում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):

Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նան անձի սուբյեկտիվ իրավունքը:

Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ ն պարտադիր վարքագիծ դրսնորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի ն վնասի միջն պատճառահետնանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետնանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) ն վնասի միջն կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետնանքային կապի պայմանն առկա չէ:

Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) Ա առաջացած հետնանքի՝ վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսնորվել թե՛ դիտավորության, ն թե՛ անզգուշության ձնով (տե'ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երնան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

58.ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ քաղաքացիական իրավահարաբերություններում մեղքն արտահայտվում է անձի վերաբերմունքով ոչ միայն իր արարքի, այլե դրա հետնանքների նկատմամբ: Այսինքն զուտ հակաիրավական արարք թույլ տալու փաստը դեռնս չի վկայում անձի մուր մեղքի առկայության մասին, ուստի դատարանները նշված հանգամանքը գնահատելիս նան պետք է պարզեն այդպիսի արարք թույլ տված անձի վերաբերմունքը հնարավոր բացասական հետնանքների նկատմամբ: Եթե դիտավորության դեպքում վնաս պատճառած անձը ցանկանում է կամ անտարբերությամբ թույլ է տալիս իր հակաիրավական արարքի հետնանքեերի առաջացում, ապա անզգուշության պարագայում անձը, մի դեպքում կանխատեսելով իր վարքի բացասական հետնանքները, առանց բավարար հիմքերի կարծում է, թե դրանք կկանխվեն, կամ մեկ այլ դեպքում' ընդհանրապես չի կանխատեսում իր արարքի հետնանքները, չնայած պարտավոր էր կանխատեսել: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը հակաիրավական գործողություններիի կատարումից (կամ անգործության դրսնորումից) հետո մինչն բացասական հետնանքների վրա հասնելը պատշաճ կերպով ձեռնարկում է պատճառվելիք վնասը կանխելու ուղղությամբ օբյեկտիվորեն հնարավոր, անհրաժեշտ ն իրենից կախված բոլոր միջոցները, ապա տվյալ իրավիճակում կարող է հավաստել ենթադրաբար վնաս պաւլճճառած անձի մեղքի բացակայությունը: Հետնաբար. ենթադրյալ վնաս պատճառած անձի կողմից

11

ձեռնարկված » համապատասխան ` միջոցների վերաբերյալ ապացույցների առկայությունը, որոնք վկայում են նան նման պայմաններում իրենից պահանջվող պատշաճ չափով հոգատարության ն շրջահայացության դրսնորման փաստի մասին, կարող է հիմք հանդիսանալ տվյալ անձին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունից ազատելու համար (տե՛ս «Բի Լայե» ՍՊԸ-ն ըեդդեմ Արտակ Զաքարյանի թիվ ԵԿԴ/2128/02/135 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

5.9. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

5.10.ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրություն 0 ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

5.11. ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիությաան, արժանահավատությաան ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց

12

անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանի ըեդդեմ Կարիեե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

5.12. Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքնեից ն դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա Ա լինի գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ ն հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլն դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետնում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ ն բազմակողմանի քննություն չի իրականացվել (տես Զարուհի ն Գայանե Այվազյանեերե ըեդդեմ Նաիրա Պետրոսյանի ն Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

5.13. ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածում ն ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նան ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի նկատմամբ (տես «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերության ընդդեմ Վարշամ Ղարիբյանի թիվ ԵԱԴԴ/1438/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը):

5.14. Վերահաստատելով վերը վկայակոչված դիրքորոշումները՝ հաջորդիվ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ նախարարի, իր պաշտոնեական դիրքից բխող, կայացված որոշումների արդյունքում առաջացած վնասի հատուցման իրավահարաբերություններին՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ վեճի առարկան կապված է պետական իշխանության իրականացման արդյունքում առաջացած հնարավոր վնասին:

5.15. Պետական կառավարման համակարգի մարմինները, ի թիվս այլնի, իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում են Կառավարության քաղաքականություն, որի .արդյունավետություեը 6պայմանավրված է նան Կառավարությանը ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ն պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ արդյունավետ կառավարման ն վերահսկողական գործիքակազմի առկայությամբ (տես Սահմանադրական դատարանի 27.02.2024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշումը, էջ 19-20):

5.16. Քաղաքացիական ծառայողի իքն 6պետութան միջե աշխատանքային հարաբերություններն ավանդաբար սահմանվում են որպես գործադիր իշխանության

13

նկատմամբ վստահության ն հավատարմության վրա հիմնված հարաբերություններ այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պետության աշխատակիցների կողմից պետական քաղաքականություն իրականացնելու պահանջ (տե՛ս Մարդու իրավունքեերի եվրոպական դատարանի (Առաջին բաժանմունք) Ալվինա Գյուլումյանը ն այլք ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 25240/20 գործով 21112023 թվականի որոշման 7-րդ կետը: Այս տեսակետից ակնհայտ է, որ նախարարը որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ (Սահմանադրութան 85-րդ հոդված (8995 թվականի ն 2005 թվականի խմբագրություններով), 147-րդ հոդված (2015 թվականի խմբագրությամբ)) պետության հետ գտնվում է հատուկ վստահության Ա հավատարմության վրա հիմնված հարաբերության մեջ, որի հիման վրա իրականացնում է այն ոլորտի քաղաքականությունը, որի համար պատասխանատու է:

5.17. Վճռաբեկ դատարանն ընդունելով հանդերձ, որ նախարարն իր վրա դրված պարտականություններն իրականացնում է տարբեր մարմինների Ա աշխատակիցների միջոցով, այդուհանդերձ ընդգծում է, որ վստահության ու հավատարմության վրա հիմնված հարաբերություններում նախարարն իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու ընթացքում պետք է գործի այնպես, որ առավելագույնս հոգատարություն Ա շրջահայացություն ցուցաբերի իր ընտրության նկատմամբ (Շսլքօ յո 6նջջոմօ), որի արդյունքում այս կամ այն կերպ կարող է վնաս պատճառվել լայն իմաստով հանրային միջոցներին: Այս տեսակետից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի իմաստով նախարարը պատասխանատվություն է կրում իր «վատ ընտրության» արդյունքում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0007/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել