Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 169 — Պետական գաղտնիքի պահպանումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 169AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 169 — Պետական գաղտնիքի պահպանումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 169. Պետական գաղտնիքի պահպանումը 1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ: 2. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի կարող հրաժարվել այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, սակայն իրավունք ունի վ

Ամբողջ Տեքստ

Հոդված 169. Պետական գաղտնիքի պահպանումը 1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

2. Անձը, որից վարույթն իրականացնող մարմինը պահանջում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան հաղորդել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի կարող հրաժարվել այդ պահանջը կատարելուց` վկայակոչելով պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, սակայն իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից նախապես ստանալու նշված տեղեկությունների ստացման անհրաժեշտությունը հաստատող և համապատասխան արձանագրության մեջ արտացոլման ենթակա պարզաբանում:

3. Պետական գաղտնիք պարունակող և իրեն վստահված տեղեկությունների վերաբերյալ ցուցմունքներ տվող հանրային ծառայողն այդ մասին գրավոր հաղորդում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին, եթե դա նրան ուղղակիորեն չի արգելում վարույթն իրականացնող մարմինը:

4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված վարույթն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` այդպիսի տեղեկությունները չհրապարակելու մասին ստորագրություն տված քննիչը, դատախազը, դատավորը:

5. Վարույթի այն մասնավոր մասնակիցները, որոնց ծանոթացման համար ներկայացվում կամ այլ կերպ հաղորդվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պետք է նախապես ստորագրություն տան այդպիսի տվյալների չհրապարակման մասին: Ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն տրամադրվում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել