Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326 — Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326 — Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 326. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը (վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն ) 1. Միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում՝ 1) միասնական հաշվին վճարում կատարելու արդյունքում միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 2) ճշտված հարկային հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած գումարների մասով՝ ճշտված հարկային հաշվարկի ներկայացման ամսաթիվը. 3) Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 326. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը (վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն ) 1. Միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում՝ 1) միասնական հաշվին վճարում կատարելու արդյունքում միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 2) ճշտված հարկային հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած գումարների մասով՝ ճշտված հարկային հաշվարկի ներկայացման ամսաթիվը.

3) Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը.

4) Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը.

5) Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը.

6) Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումարը միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը. 7) վարչական ակտի միասնական հաշվից միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 8) դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում հարկային պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման ընդունման ամսաթիվը:

2. Վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում՝ 1) վարչական ակտի միասնական հաշվին վճարում կատարելու արդյունքում վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 2) միասնական հաշվից վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 3) համալիր հարկային ստուգման (վերստուգման) կամ ուսումնասիրության արդյունքներով հարկային պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով՝ համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը: (326-րդ հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել