ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 99 — Փաստաթղթերի պահպանումը 1.
Ամփոփում
Հոդված 99. Փաստաթղթերի պահպանումը 1. Փաստաթուղթը պահվում է վարույթի նյութերի հետ՝ դրանք պահելու ամբողջ ընթացքում: 2. Եթե վարույթի նյութերին կցված փաստաթուղթն օրինական տիրապետողին անհրաժեշտ է ընթացիկ հաշվառման, հաշվետվության կամ այլ իրավաչափ նպատակի համար, ապա վարույթն իրականացնող մարմինը համապատասխան խնդրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում նրան ժամանակավորապես տրամադրում է այդ փաստաթուղթը կամ թույլատրում է պատճենահանել այն: 3. Եզրափակիչ դ
Ամբողջ Տեքստ
Հոդված 99. Փաստաթղթերի պահպանումը 1. Փաստաթուղթը պահվում է վարույթի նյութերի հետ՝ դրանք պահելու ամբողջ ընթացքում:
2. Եթե վարույթի նյութերին կցված փաստաթուղթն օրինական տիրապետողին անհրաժեշտ է ընթացիկ հաշվառման, հաշվետվության կամ այլ իրավաչափ նպատակի համար, ապա վարույթն իրականացնող մարմինը համապատասխան խնդրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում նրան ժամանակավորապես տրամադրում է այդ փաստաթուղթը կամ թույլատրում է պատճենահանել այն:
3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վարույթի նյութերում առկա փաստաթղթերի բնօրինակները շահագրգիռ անձանց խնդրանքով հանձնվում են նրանց, իսկ վարույթի նյութերում պահվում են դրանց պատճենները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
