Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղազարյան — ՍԴ3/0007/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ղազարյան — ՍԴ3/0007/01/22

Վճռաբեկ դատարանՍԴ3/0007/01/2220 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի մայիսի 2ին ՀՇ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1- ին մասով (երկու դրվագով) ն 268-րդ հոդվածի 1ին մասով (երկու դրվագով) նախատեսված արարքների հատկանիշներով հարուցվել է թիվ 51151721 քրեական գործը: 2021 թվականի մայիսի 2-ին Անդրանիկ Արայիկի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2021 թվականի մայիսի 7-ին ՀՇ քննչա

Ամբողջ Տեքստ

(22 ՅԵԱ ր ի ՍԴ3Յ/0007/01/22

22 նան

ՄԱՀՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ն.Օհանյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ն.ՇՀովակիմյան

դատավորներ՝ Կ.Մարդանյան

Ռ.Բարսեղյան

20 մարտի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Լ.ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13ի որոշման դեմ մեղադրյալ Անդրանիկ Արայիկի Ղազարյանի պաշտպան Տիգրան Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի մայիսի 2ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1- ին մասով (երկու դրվագով) ն 268-րդ հոդվածի 1ին մասով (երկու դրվագով) նախատեսված արարքների հատկանիշներով հարուցվել է թիվ 51151721 քրեական գործը:

2021 թվականի մայիսի 2-ին Անդրանիկ Արայիկի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2021 թվականի մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում թիվ 51151721 քրեական գործի նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է թիվ 45100421 քրեական գործը, որը միացվել է թիվ 51151721 քրեական գործին ն նախաքննությունը շարունակվել է 51151721 համարով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Անդրանիկ Ղազարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 9ի որոշմամբ Արման Ավագյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի դեկտեմբերի 16ի որոշմամբ Անդրանիկ Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի Լին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով ն 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Յ

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ թիվ 51151721 քրեական գործից անջատվել է Անդրանիկ Ղազարյանի ն Արման Ավագյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 45101921 համարը:

2022 թվականի հունվարի 3-ին թիվ 45101921 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով Անդրանիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.Լրդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով (համապատասխանում է գործող՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), 266-րդ հոդվածի Լին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասին) ն 235-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին):

2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ, Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց տարի ժամկետով` հանցագործության առարկայի բռնագրավմամբ, 266-րդ հոդվածի Լին մասով ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, 268 հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74րդ հոդվածի 5-րդ մասի կանոնների կիրառմամբ հանցանքնեի համակցությաամբ,։ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1ին կետով՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին

4

ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով նշանակված 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը, ու վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` հանցագործության առարկայի բռնագրավմամբ, ն տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2.1.`Նույն դատավճռով դատապարտվել է նան Արման Ավագյանը:

3. Մեղադրյալ Անդրանիկ Ղազարյանի ն նրա պաշտպան Տիգրան Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Անդրանիկ Ղազարյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը:

Բողոքաբերը նշել է, որ Անդրանիկ Ղազարյանը թմրամիջոցը ճեռք է բերել իր օգտագործման համար, այլ ոչ թե իրացնելու նպատակով, մինչդեռ արարքը սխալ է որակվել ն իր պաշտպանյալը մեղավոր է ճանաչվել ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա:

5

Բողոք բերած անձը նշել է նան, որ Ա.Ղազարյանին մաքսանենգության հանցակցության համար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են վերջինիս կողմից մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքները: Սակայն հետագայում՝ դատաքննության ընթացքում, նրա կողմից տրվել են արժանահավատ ցուցմունքներ առ այն, որ ինքը «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել թմրամիջոց ձեռք բերելու իր ցանկության մասին, ստանալով էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարը, վճարահաշվարկային տերմինալի միջոցով դրան փոխանցել է 235.000 ՀՀ դրամ գումար, որից հետո նշված էջից տեղեկանալով իր պատվիրած թմրամիջոցի գտնվելու վայրի մասին, գնացել է ն վերցրել այն՝ տեղյակ զինելով, որ թմրամիջոցը Իրանի Իսլամական Հանրապետությունից էր նետվել: Մինչդեռ դատարանն արժանահավատ չի համարել Ա.Ղազարյանի վերոնշյալ ցուցմունքը, վերջինիս ենթարկել է քրեական պատասխանատվության ն նշանակել պատիժ՝ հիմք ընդունելով միայն Ա.Ղազարյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Այնինչ խոստովանական ցուցմունքը չի կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, եթե այն չի հիմնավորվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված բավարար ապացույցներով:

Բողոքաբերի համոզմամբ՝ իր պաշտպանյալի արարքը չի կարող որակվել որպես մաքսանենգության հանցակցություն նան այն պատճառով, որ ենթադրյալ հանցագործության կատարման վերաբերյալ առկա է չփարատված կասկած, հիշյալ ենթադրյալ հանցագործության կատարողը հայտնի չէ ն չի ենթարկվել քրեական պատասխանատվության:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշումը ն Անդրանիկ Ղազարյանին արդարացնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4րդ մասի 1Լին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-399 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) ն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1Լին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին):

6

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Անդրանիկ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի Լին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով ն 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար,որ նա «ԻԽիՀ-ում բնակվող ոմն Համզային նախապես խոռարանալով ձեռք բերել թմրամիջոցներ օժանդակել է վերջինիս ՀՀ պետական սահմանի վրայով նետելու միջոցով մաքսանենգ եղանակով, ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխել խոշոր չափերի՝ առնվազն 15.989 գրամ «մնթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել նշված թմրամիջոցը, ապօրինի պահել ն դրա մի մասր իրացրել է Երնան քաղաքի բնակիչ Արման Սամվելի Ավագյանին:

Այսպես՝ Անդրանիկ Ղազարյանն իր ծանոթ ԻԻՀ քաղաքացի ոմն Համզայի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նախապես խոսվտաւնալով ձեռք բերել մաքսանենգության առարկա հանդիսացող ն ՀՀ պետական սահմանի վրայով ՀՀ նետված «մեթամֆետամին» տեսակի առնվազն 15.989 գրամ չափով թմիամիջոցը՝ այն ձեռք բերելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին վճարային տերմինալի միջոցով ոմն Համզայի կողմից փրամադրված բանկային քարտի հաշվեհամարին փոխանցել է 235.000 ՀՀ դրամ գումար, այնուռետն 2021 թվականի մայիսի Լին գնալով ԻԻՀ քաղաքացի Համզայի կողմից մատնանշված Մեղրիի մաքսակետ- Երնան միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմեւրրի հավված, վերցրել է նրա կողմից նախապես ՀՀ պետական սահմանի վրայով ավտոճանապարհի հարակից տարածք նետված առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 15989 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, որի մի մասր տեղավորել է «ՓՎՏՆՃՆԹԽՆ» տեսակի ծխախոտի տուփում, իսկ մյուս մասը՝ առանձնապես խոշոր չափերով՝ 15.77 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, թաքցրել հագուստի թնքում: Նույն օրը, ընկերոջ՝ Արման Սամվելի Ավագյանի հետ վերջինիս պատկանող «Հոնդա Էլիսոն» մակնիշի 35 25 557 հաշվառման համարանիշի ավտոմնքենայով Երնան մեկնելիս իր մոտ գտնվող «ԵՂԽՆ4ՆԻԻԱ» տեսակի ծխախոտի տուփում պահվող «մեթամֆեզտաւմին» վփեսակի թմրամիջոցից օգվնագործման նատակով

7

քրեական գործով չպարզված քանակությամբ Անդրանիկ Ղազարյանը ապօրինի իրացրել է Արման Սամվելի Ավագյանին, իսկ մնացած զգալի չափերով 0,219 գրամ «մեթամֆեզտամին» փեսակի թմրամիջոցը պահել «Հոնդա Էլիսոն» մակնիշի 35 25 557 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում: 2021 թվականի մայիսի Չին ժամի 03:30ին, Անդրանիկ Ղազարյանը Սիսիան համայնքի Շաքի բնակավայրից թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոսփիկանության ՍՄՎ Սիսիանի րաժին, որտել կավմարված անձնական խուզարկությամբ վերջինիս հագուստի ձախ թնքից հայտնաբերվել ն առգրավվել է առանձնապես խոշոր չափերով 15,77գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի, իսկ 0219 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմիամիջոցը՝ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «Հոնդա Էլիսոն» մակնիշի 35 28 557 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահից:

Բացի այդ, Անդրանիկ Ղազարյանը իր հագուտրի վրա գոտկատեղում, ապօրինի կերպով կրել է գործարանային արտադրության սաոր զենք հանդիսացող դանակ, ինչը 2021 թվականի մայիսի 5-ին թմրամիջոց պահելու կասկածանքով ՀՀ ոսփփկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին րերման ենթարկվելուց հետո անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության ՍՄՎ Սիսիանի բաժնի ծառայողների կողմից»:

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(..) Վերլուծելով ու զնահատելով դատաքնեությամը հետազովվաւծ ապացույցները ն գործի նյութերն իրենց համակցությաւմը, դրանց գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, գործի լուծման համար րավարարության վփեսանկյունից, ինչպես նան դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ,։ դատարանն հատրատված է համարու, որ

- Անդրանիկ Արայիկի Ղազարյանը կավարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են 2005 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հողվածի 4-րդ մասի Լին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-399 հոդվածի 3րդ մասի 2րդ կետին), 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի Լին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393 ւՏե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 99-101։

8

հոդվածի Էին մասին), 2003 թվականի ՀՀ քրնական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 396 հոդվածի 3-րդ մասին) ն 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի Լին մասին) ու որակվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության օժանդակում, թմրամիջոց ապօրինի իրացնել, առանց իրացնելու նպատաւկի առեաւնձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերել ու պահել ն ապօրինի կերպով սառր զենք կրել: (..-)»-:

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի Էին կետտվ, 266-րդ հոդվածի Լին մասով, 268-րդ հոդվածի 3րդ մասով ն 235»րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցանքնե, կատարելու մեջ ամբաստանյալ Անդրանիկ Ղազարյանի մեղավորության մասին Դատարանի հերնությունը հիմնավոր է, այն բխում է դատաքննությամի հետազոտված հավաստի ն գործին վերարերող փոխկապակցված ապացույցների համակցությունից:

(--)

Պաշտպանական կողմի պնդումն այն մասին, թե գործով ձեռք բերված բավարար ապացույցներով չի հիմնավորվել Անդրանիկ Ղազարյանի մեղավորությունը Քրեական օրենսգրքի 38-267. Էրդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով ն 266-րդ հոդվածի Էին մասով նախատեսված արարքների կատարման մեջ, հիմնավոր չէ, դա հերքվել են դատաքննությամբ հետազորված բավարար ապացույցների համակցությամբ: Ուարի պաշտպանական կողմի պահանջը՝ Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի Լին կետով ն 266-րդ հոդվածի Էին մասով ամիաարանյալ Անդրանիկ Ղազարյանին անմեղ ճանաչելու մասին, ենթակա չէ բավարարմեւն:

Դատարանը վերլուծելով 6-ամիաարանյալնեի նախաքննական ն

դատաքննական ցուցմունքները, դրանք համակցության մեջ գնահատելով դատաքննությամը հետազովղտված վյուս ապացույցների հեմ, հիմնավոր հետնության 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 4771:

9

է եկել այն մասին, որ դատաքննության ընթացքում. ամբասվզաւնյալների տված ցուցմունքներն արժաւնահավավ չեն: Անհիմն է պաշտպանի փաւստալկն այն մասին, թե Դատարան Անդրանիկ Ղազարյանին ենթարկել է . քրեական

պատասխիանատվության ն նշանակել պատիժ՝ հիմք ընդունելով միայն վերջինիս կողմից նախաքննության րնթացքում տրված ցուցմունքները: Անդրանիկ Ղազարյանի կատարած արարքները՝ նախավտեսված Քինական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի Լին կետով, 266-րդ հոդվածի Լին մասով, հիմնավորվել են ոչ միայն նրա նախաքննական ցուցմունքներով, այլն գործով մյուս ամբաստանյալ Արման Ավագյանի նախաքննական ցուցմունքներով վերջիններիս առերես հարցաքննության արձանագրությամը, վկա Արսեն Հովհաննիսյանի ցուցմունքներով ն դատաքննությամի հերազովտված մյուս ապացույցներով: (...)»::

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Միեչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մփնպը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն Անդրանիկ Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ 3 Տե՛ս քրեական զործ, հատոր 5-րդ, թերթեր 50-73:

10

դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Անդրանիկ Ղազարյանի արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 266-րդ հոդվածի 1-ին մասովնախատեսված հանցակազմերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

12. Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում Անդրանիկ Ղազարյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:

Մասնավորապես, Անդրանիկ Ղազարյանի մեղավորությունը հաստատվել է, իսկ պաշտպանի փաստարկները հերքվել են ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի ն արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ Անդրանիկ Ղազարյանի ն Արման Ավագյանի նախաքննական ցուցմունքներով, վերջիններիս, առերես հարցաքննության արձանագրությամբ, վկա Արսեն ՃՇովհաննիսյանի ցուցմունքներով: Ուստի, Անդրանիկ Ղազարյանի արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 266-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները կառուցվե լեն գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի ն համոզիչ վերլուծությունների հիման վրա:

13. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի

1

Լին կետով ն 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջջ' »Անդրանիկ Ղազարյանի մեղավորության վերաբերյալ` ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:

14. Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում

անդրադառնալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Քրեական հերապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապեդումը ենթակա է դադարեցման, եթն՝

(--)

12) անձը Հայատրանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»:

2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիվավորությամըբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազիկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նան անզգուշությամի կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք փարի ժամկետով ազատազրկումը (.-.)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն" «մ. Անձն ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելուօրվանից անցել են հերնյալ ժամկարները.

«Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` վաղեմության

12

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարփված համարելու օրվանից. (...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինակաւն ուժի մեջ մտնելու պահը (..)»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Ապօրինի կերպով գազային, սառը կամ նեվտղական զենք կրել`

պավժվում: է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի

երկուհարյուրապատիկից վեցհարյուրապավտիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը կատարվել է 2021 թվականի մայիսի 5-ին»: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Անդրանիկ Ղազարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիոը կայացվել է 2022 թվականի օգոստոսի 26-ինչ: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է, ն Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի փետրվարի 13-ին՛: Նշված որոշման դեմ պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա քրեական գործի նյութերը Վճռաբեկ դատարանում ստացվել են 2023 թվականի մայիսի 10-ինձ:

ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

8 Տե՛ս քրեական զործ, հատոր 5-րդ, թերթ 104:

Թ

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Անդրանիկ Ղազարյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիոն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4րդ մասով քրեական հետապնդում` պետք է դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

18. Արդյունքում, Անդրանիկ Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.Լ-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով (համապատասխանում է գործող՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), 266-րդ հոդվածի Լին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասին), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասին) ն 235-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասին), հանցանքների համակցությամբ նշանակված վերջնական պատժից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված տուգանքը ննրա նկատմամբ վերջնական պատիժ թողնել 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը՝ հանցագործության առարկայի բռնագրավմամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասերով պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

14

ՈՐՈՇԵՑ

Լ Անդրանիկ Արայիկի Ղազարյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիոը ն ան անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշումը մասնակիորեն փոփոխել:

2. Անդրանիկ Արայիկի Ղազարյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Անդրանիկ Արայիկի Ղազարյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 393-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով ն 334-րդ հոդվածի 1-ին մասով հանցանքների համակցությամբ նշանակված վերջնական պատժից հանել 334-րդ հոդվածի Լին մասով նշանակված տուգանքը ն նրա նկատմամբ վերջնական պատիժ թողնել 6 (վեց տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը՝ հանցագործության առարկայի բռնագրավմամբ:

4. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշումը մնացած մասերով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՍԴ3/0007/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել