ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90 — Հիմնական դրույթներ վստահության վրա հիմնված ընկերակցության մասին 1.
Ամփոփում
Հոդված 90. Հիմնական դրույթներ վստահության վրա հիմնված ընկերակցության մասին 1. Վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտ ընկերակցություն) է համարվում այն ընկերակցությունը, որում ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և իրենց գույքով ընկերակցության պարտավորությունների համար պատասխանատվություն կրող մասնակիցների (լիակատար ընկերներ) հետ միասին կան մեկ կամ մի քանի մասնակից ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք իրենց ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 90. Հիմնական դրույթներ վստահության վրա հիմնված ընկերակցության մասին 1. Վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտ ընկերակցություն) է համարվում այն ընկերակցությունը, որում ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և իրենց գույքով ընկերակցության պարտավորությունների համար պատասխանատվություն կրող մասնակիցների (լիակատար ընկերներ) հետ միասին կան մեկ կամ մի քանի մասնակից ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը և չեն մասնակցում ընկերակցության իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը:
2. Վստահության վրա հիմնված ընկերակցությանը մասնակցող լիակատար ընկերների իրավական վիճակը և ընկերակցության պարտավորությունների համար նրանց պատասխանատվությունը սահմանվում են լիակատար ընկերակցության մասնակիցների մասին` սույն օրենսգրքի կանոններով:
3. Անձը կարող է լիակատար ընկեր լինել միայն վստահության վրա հիմնված մեկ ընկերակցությունում: Լիակատար ընկերակցության մասնակիցը չի կարող լիակատար ընկեր լինել վստահության վրա հիմնված ընկերակցությունում: Վստահության վրա հիմնված ընկերակցության լիակատար ընկերը չի կարող լինել լիակատար ընկերակցության մասնակից:
4. Վստահության վրա հիմնված ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի բոլոր լիակատար ընկերների անունները (անվանումները) և «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը կամ առնվազն մեկ լիակատար ընկերոջ անուն (անվանում)` ավելացրած «և ընկերներ» ու «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը:
5. Եթե վստահության վրա հիմնված ընկերակցության ֆիրմային անվանման մեջ մտցված է ավանդատուի անունը, ապա այդ ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:
6. Վստահության վրա հիմնված ընկերակցության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` լիակատար ընկերակցության մասին կանոնները, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի` վստահության վրա հիմնված ընկերակցության մասին կանոններին:
7. Վստահության վրա հիմնված ընկերակցություն հանդիսացող ներդրումային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: (90-րդ հոդվածը լրաց.
22.12.10 ՀՕ-253-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
