Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՏԻԳՐԱՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՏԻԳՐԱՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-127 ապրիլի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 12 | ՏԻԳՐԱՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

7 ապրիլի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով Տիգրան Թամրազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Տիգրան Թամրազյանը 2018 թվականի մարտի 26-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 63-րդ, 72-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ի մասը, Կամ,

բացահայտել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ի մասի սահմանա- դրաիրավական բովանդակությունըե։

2. Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա դրույթի իրավական անորոշությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 79-րդ հոդվածների պահանջները, չի ապահովում անձի ՀՀ Սահմանադրության 63 և 72-րդ հոդվածներով երաշխավորված հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը, որի անկապտելի մասն է կազմում իրավական որոշակիության հիմնարար սկզբունքը։

Ըստ դիմողի վիճարկվող դրույթն իր նկատմամբ կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ, որը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ թիվ ԳԴ/0002/01/14 քրեական գործով կայացրած դատական ակտում արտահայտած իրավական դիրքորոշմանը։

Դիմողի կարծիքով խնդրո առարկա գործի շրջանակներում կայացված դատական ակտերով վիճարկվող դրույթին տրվել է նոր մեկնաբանություն, որը հանգեցրել է այդ նորմի տարբերակված կիրառությանը, որի արդյունքում տարբեր գործերով, բայց էապես նման իրավիճակներում գտնվող իրավունքի սուբյեկտների նկատմամբ օրենքը կիրառվել է տարբեր եղանակով առանց տարբերակված վերաբերմունքի համար օբյեկտիվ հիմքերի առկայության։

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց։

Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 2018թ. հունվարի 23-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելն այն պատճառաբանությամբ, որ «... բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի թիվ ԵՔՐԴ/0295/01/08, ԿԴ1/0025/01/11, ՎԲ-11/08,

ԵՔՐԴ/0632/01/08, ԵՇԴ/0115/01/09, ԵԿԴ/0252/01/13,

ԵԷԴ/0058/01/10, ԵԷԴ/0030/01/12, ԵԿԴ/0016/11/15 որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանըե։

Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը հիմնավորելիս շեշտադրում է այն, որ խնդրո առարկա դրույթն իր նկատմամբ կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ, որը տարբերվում է մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից։ Դիմողը նշում է, որ իր վկայակոչած թիվ ԳԴ/ 0002/01/14 քրեական գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ

դատարանն արձանագրել է, որ «...ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով ապացուցման առարկայի շրջանակում որպես հանցագործության քրեական օրենքով նախատեսված հատկանիշ..., ի թիվս այլնի, ընդգրկվում է հանցագործության առարկան։

... Այսինքն, քննարկվող հոդվածով անձին մեղավոր ճանաչելիս գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ պետք է ապացուցվի նաև հանցագործության առարկայի (հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր) առկայությունը...ե։ ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներում հստակ ընդգծված է այն, որ հանցագործության առարկայի առկայությունը պետք է ապացուցվի գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ։ Այսինքն, հանցագործության առարկայի առկայության փաստը գնահատողական կատեգորիա է պայմանավորված գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությունից, և այդ փաստին տրված գնահատականը կախված այս կամ այն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունից, կարող է տարբեր լինել։ Հետևաբար, դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, և խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Տիգրան Թամրազյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

7 ապրիլի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/2-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել