Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 177 — Գողությունը 1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի ուղղ. հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 177 — Գողությունը 1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի ուղղ. հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 177.Գողությունը 1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի ուղղ. հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Գողությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) խոշոր չափերով, 3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով` 4) (կետն ուժը կոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 177.Գողությունը

1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի

ուղղ.

հափշտակությունը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Գողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`

4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 09.06.04 ՀՕ-97-Ն)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Գողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,

2) կազմակերպված խմբի կողմից`

3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. (մասն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

(177-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.05.11 ՀՕ-143-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել