Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-115 հունվարի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հունվարի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

15 հունվարի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Խաչատուր Մարոզյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին

հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Խաչատուր Մարոզյանը 2014 թվականի դեկտեմբերի 27-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154 հոդվածի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 հոդվածին հակասող և անվավեր»:

Ըստ դիմողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետը խոչընդոտում է մարդու դատարան դիմելու իրավունքը` դժվարացնելով և անհասանելի դարձնելով այն: Դիմողի կարծիքով, առկա է նաև իրարամերժություն, մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դատավարության մասնակիցներին տալիս է վճռաբեկ բողոք բերելու իրավունք, իսկ 4-րդ կետը ֆիզիկական և իրավաբանական անձանց վճռաբեկ բողոք բերելու իրավունքն արտոնում է միայն փաստաբանին:

Քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է`

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 9-ի ՍԴԱՈ-70 աշխատակարգային որոշմամբ «Քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4- րդ մասի, 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել 2015 թվականի մարտի 3-ը: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով`հիշյալ գործին կարող է միավորվել քաղաքացի Խ. Մարոզյանի քննության առարկա դիմումով գործը:

Քննության առարկա անհատական դիմումով միջնորդություն է ներկայացվել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Քաղաքացի Խաչատուր Մարոզյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Առաջարկել քաղաքացի Խաչատուր Մարոզյանի անհատական դիմումով գործը միավորել ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 9-ի ՍԴԱՈ-70 աշխատակարգային որոշմամբ «Քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործին:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

4. Բավարարել քաղաքացի Խաչատուր Մարոզյանի անհատական դիմումով ներկայացված` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Նախագահող

Անդամներ

15 հունվարի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/1-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունվարի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել