ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 30. Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները 1. Ուժային միջոցը կարող է գործադրվել միայն այն ժամանակ, երբ առանց դրա` սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարումը և հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն անհնար է: 2. Ոստիկանության ծառայողն իրավասու է հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու միայն դրանց կիրառման հմտություններին տիրապետելու հատուկ պատրաստություն անցնելուց հետո: Հատուկ պատրաստությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 30. Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները 1. Ուժային միջոցը կարող է գործադրվել միայն այն ժամանակ, երբ առանց դրա` սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարումը և հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն անհնար է:
2. Ոստիկանության ծառայողն իրավասու է հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու միայն դրանց կիրառման հմտություններին տիրապետելու հատուկ պատրաստություն անցնելուց հետո: Հատուկ պատրաստություն անցած ոստիկանության ծառայողի՝ հատուկ միջոց և հրազեն կիրառելու հմտությունները հետագայում ստուգվում են պարբերական վերապատրաստումների արդյունքներով: Հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու իրավասությունը պահպանում է միայն համապատասխան պարբերական վերապատրաստում անցած ծառայողը:
3. Ուժային միջոց գործադրելուց ոստիկանության ծառայողը գործում է ինքնուրույն՝ ղեկավարվելով օրենքով, իսկ ստորաբաժանման կազմում՝ նաև տվյալ ստորաբաժանման հրամանատարի հրամանով: Ուժային միջոցի գործադրման վերաբերյալ ակնհայտ անօրինական կամ ակնհայտ անհիմն հրամանը ենթակա չէ կատարման:
4. Ոստիկանության ծառայողն ուժային միջոց գործադրելուց առաջ պարտավոր է անձին հայտնել, որ ոստիկանության ծառայող է, նախազգուշացնել իր մտադրության մասին և նրան բավարար ժամանակ տրամադրել իր իրավաչափ պահանջը կատարելու համար, բացառությամբ երբ դա կարող է վտանգել անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքը կամ առողջությունը, կամ ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն անհնար է անել: Ստորաբաժանման կազմում ուժային միջոց գործադրելուց առաջ նշված գործողությունները կատարում է ոստիկանության տվյալ ստորաբաժանման ծառայողներից մեկը:
5. Ոստիկանության ծառայողն ուժային միջոցի ընտրությունը կատարում է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավախախտման բնույթը, ինչպես նաև իրավախախտի գործողությունների վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա ցուցաբերած դիմադրության բնույթը և ուժգնությունը:
6. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության ծառայողը պետք է նպատակ հետապնդի իրավախախտին պատճառվող հնարավոր վնասը հասցնել նվազագույնի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
