ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 փետրվարի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
26 փետրվարի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով քաղաքացի Վարդան Հարությունյանի դիմումի ընդունելիության
հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Քաղաքացի Վարդան Հարությունյանը 16.02.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական
դատարան` վիճարկելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի`
«Դատախազի, դատավորի, դատախազության քննիչի» բառերով սահմանված դրույթների
սահմանադրականությունը:
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է
ընդունել.«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի «Դատախազի,
դատավորի, դատախազության քննիչի» դրույթի «դատավորի և դատախազության քննիչի»
արտահայտությունը որպես ՀՀ Սահմանադրության 6-րդ, 14.1-րդ, 34-րդ, 42-րդ հոդվածներին
հակասող` ճանաչել անվավեր»:
Դիմողը նշում է, որ մինչև 2007 թվականի մայիսի մեկը գործել է «Դատախազության
մասին» 01.07.1998թ. ՀՀ օրենքը։ Դատախազների և քննիչների նյութական և սոցիալական
ապահովության հարցերը կարգավորվել են օրենքի 40-րդ հոդվածով: Նշված օրենքը
դատախազության աշխատողի ստաժի մեջ ներառել է իրավաբանի մասնագիտական ստաժ,
աշխատանքային ստաժ, դատախազությունում ծառայության ժամկետ հասկացությունները:
Օրենքում առկա է իրավական անորոշություն, և այդ օրենսդրական անորոշությունը
վերացնելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանը 2007 թվականի թիվ 3-1644 (ՎԴ) քաղաքացիական գործով ըստ հայցի Հովհաննես Լալայանի տվել է «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքում ստաժի հասկացության մեկնաբանությունը` նշելով, մասնավորապես,
որ «... օրենքում աշխատանքային ստաժի վերաբերյալ դրույթը պարունակում է երկիմաստություն, և այն չի կարող մեկնաբանվել նեղ իմաստով` սահմանափակելով դրա կիրառության շրջանակները։ Ուստի բոլոր այն դեպքերում, երբ չկա համապատասխան հարաբերությունը համապարփակ կերպով կարգավորող իրավական ակտ, օրենքի ընդհանուր ձևակերպումը պետք է մեկնաբանվի հօգուտ քաղաքացու...»:
Հիմք ընդունելով օրենքի դրույթները և ՀՀ վճռաբեկ դատարանի` դատախազության
աշխատողի աշխատանքային ստաժի վերաբերյալ մեկնաբանությունը` ՀՀ գլխավոր դատախազությունը դիմողի աշխատանքային ստաժը հաշվել է 36 տարի 6 ամիս 25 օր, որը դիմողին հնարավորություն է տվել օգտվել դատախազության աշխատողների համար օրենքով
սահմանված նյութական և սոցիալական ապահովության իրավունքներից:
2007 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել «Դատախազության մասին» ՀՀ գործող
օրենքը: Համաձայն վերջինիս 75-րդ հոդվածի 1-ին մասի` 55-րդ հոդվածը ուժի մեջ է մտել
2008 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ դատախազների աշխատավարձի հաշվարկը
կատարվել է 1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ
հոդվածի 1-15-րդ մասերին համապատասխան:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասը դասային աստիճան ունեցող դատախազների համար սահմանում է հավելավճար` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար:
Դիմողի կարծիքով` վերոնշյալ դրույթի մասը` «դատախազ, դատավոր, դատախազության քննիչ» արտահայտություններով ձևակերպումը, սահմանափակում է դատախազության աշխատողի իրավունքները: Արդյունքում արհեստականորեն նվազեցվում է աշխատավարձի վերահաշվարկի ժամանակ աշխատանքային ստաժի ժամանակահատվածը, որը սահմանված էր «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքով:
Դիմողը գտնում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ
մասում «դատախազ, դատավոր, դատախազության քննիչ» արտահայտությունը օրենսդրի
կողմից բացահայտ խտրական մոտեցման դրսևորում է և հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին: Այս արտահայտությունը ոչ թե բարելավում է դատախազության աշխատողների
կենսամակարդակը, այլ վատթարացնում է նրանց իրավական վիճակը, ինչը հակասում է
Սահմանադրության 34-րդ հոդվածին: Եվ քանի որ այս դրույթների առկայությունը
վատթարացնում է անձի իրավական վիճակը, ուստի այն հետադարձ ուժ ունենալ չէր կարող,
ուստի այն հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածին։
3. Դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում
պարզվեց, որ
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական
դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածների, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի
պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Վարդան Հարությունյանի դիմումով գործն ընդունել քննության և
պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին:
Նախագահող՝
Անդամներ`
ԴԱՏԱՐԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱ =
ՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
27
26 փետրվարի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
