ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 59 — Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝ 1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի և ջրօգտագործման թույլտվության պահանջներին
Ամփոփում
Հոդված 59. Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝ 1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի և ջրօգտագործման թույլտվության պահանջներին և պայմաններին համապատասխան. 2) ջրամատակարարներից և (կամ) ջրօգտագործողներից պահանջել մատակարարված ջրի վճարը՝ համաձայն սահմանված կարգավորվող սակագների. 3) մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեություն իրականացնելու համար նախատեսված հողատարածք
Ամբողջ Տեքստ
Հոդված 59. Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝ 1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի և ջրօգտագործման թույլտվության պահանջներին և պայմաններին համապատասխան. 2) ջրամատակարարներից և (կամ) ջրօգտագործողներից պահանջել մատակարարված ջրի վճարը՝ համաձայն սահմանված կարգավորվող սակագների. 3) մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեություն իրականացնելու համար նախատեսված հողատարածքներ. 4) հրաժարվել ջրային համակարգի օգտագործման և դրանից բխող այլ իրավունքներից՝ առնվազն վեց ամիս առաջ տեղեկացնելով այդ մասին Ջրային համակարգերի կառավարման մարմնին և Կարգավորող հանձնաժողովին. 5) ջրային համակարգի օգտագործման պայմանագրում առաջարկել փոփոխություններ և լրացումներ. 6) առաջարկել երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետները՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով. 7) ջրային համակարգին վնաս պատճառած անձանց նկատմամբ վնասների հատուցման հայցեր ներկայացնել դատարան. 8) իրականացնել սույն օրենսգրքից բխող ցանկացած գործունեություն, եթե ջրային համակարգի օգտագործման պայմանագրով այլ բան սահմանված չէ. 9) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ: (59-րդ հոդվածը լրաց.
23.06.15 ՀՕ-108-Ն, 20.03.24 ՀՕ-129-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
