ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107 — Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը 1.
Ամփոփում
Հոդված 107. Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը 1. Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, և հաշտարարությունն ավարտվել է առանց վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնության, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 107. Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը 1. Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, և հաշտարարությունն ավարտվել է առանց վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնության, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը։
2. Դատարանը կարող է չափահաս գործունակ անձի օգտին ալիմենտի բռնագանձումը մերժել, եթե հաստատվի, որ նա ալիմենտ վճարելու պարտավոր անձի նկատմամբ կատարել է դիտավորյալ հանցագործություն, կամ չափահաս գործունակ անձն ընտանիքում դրսևորել է հակաբարոյական վարքագիծ։
3. Եթե կողմերը հաշտարարության արդյունքով կնքել են հաշտության համաձայնություն, որով սահմանել են դատարանի սահմանած ալիմենտի չափից տարբերվող այլ չափ, վճարման կարգ կամ եղանակ, ապա կատարման ենթակա է հաշտության համաձայնությամբ սահմանված ալիմենտի չափը, վճարման կարգը կամ եղանակը, եթե այն հաստատել է դատարանը կամ նոտարը։ (107-րդ հոդվածը լրաց.
22.10.25 ՀՕ-362-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
