«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-80)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 80 | «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հանրապետություն կուսակցության» ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի միջնորդությունները, ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 15.05.2007թ. N 01-դ/68-01-դ/69 նամակի հիմքում ընկած ապացույցները պահանջելու առնչությամբ միջնորդությունը մերժել, նկատի ունենալով, որ N 01-դ/68-01-դ/69 նամակն ինքնին ապացուցողական նշանակության փաստաթուղթ է, որն ընդհանուր կարգով պետք է գնահատվի դատարանի կողմից ձեռք բերված այլ ապացույցների շրջանակում, իսկ գործով ձեռք բերված այլ ապացույցները բավարար են տվյալ գործի լուծման նպատակով եզրահանգման համար, և միջնորդության մեջ նշված որևէ նոր փաստ պարզելու անհրաժեշտություն չկա։
2. «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահին և Ավան համայնքի թիվ 1/05 ընտրատեղամասի դիտորդին որպես վկա ներգրավելու և հարցաքննելու առնչությամբ միջնորդությունը մերժել, նկատի ունենալով, որ դրանում հիմնավորված չէ հիշյալ անձանց որպես վկա ներգրավելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշված չեն, թե նրանց կողմից տրված բացատրությունները որքանով կարող են լրացնել գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցները։
3. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 149-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով նախընտրական քարոզչությանը վերաբերող տարակարծությունները փարատելու նպատակով որպես փորձագետ քաղաքական գովազդի մասնագետ հրավիրելու, ինչպես նաև զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցների կողմից նախընտրական քարոզչության հավասարությանը վերաբերող մոնիտորինգի մեթոդաբանությունը պարզաբանելու, ընտրություններին մասնակից կուսակցությունների կողմից քարոզչության ֆինանսավորման և մոնիտորինգի եզրակացությունների հետ դրանց կապը հստակեցնելու նպատակով «Երևանի մամուլի ակումբի» կողմից հրապարակված «Հայաստանի ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2007թ. ընտրությունների լուսաբանման դիտարկման արդյունքների վերաբերյալ» զեկույցի փորձագետների խմբի ղեկավարին, Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակած «2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մարտի 8- ից մինչև մայիսի 10-ը ժամանակահատվածի հեռուստալուրերի դիտարկում և բովանդակային վերլուծություն» զեկույցի փորձագետների խմբի ղեկավարին, «Տարածաշրջանային զարգացման կենտրոն /Թրանսփարենսի Ինթերնեյշնլ/ Հայաստան» հասարակական կազմակերպության հետազոտության փորձագետին որպես փորձագետներ հրավիրելու առնչությամբ մերժել միջնորդությունը, նկատի ունենալով, որ վիճելի հարցերի վերաբերյալ կողմերի ներկայացուցիչների փաստարկները սահմանադրական դատարանը գնահատելու հնարավորություն ունի առանց փորձագետ ներգրավելու, գործում առկա նյութերի հիման վրա։
5. ՀՀ ոստիկանության կողմից ընտրական ռեգիստրում ընդգրկված քաղաքացիներին իրենց բնակության հասցեներով կրկնակի ծանուցագրեր ուղարկված կամ չուղարկված լինելու հանգամանքը պարզելու և Հայաստանի Հանրապետությունից բացակայող ՀՀ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ ապացույց ունենալու նպատակով «Հայփոստից» հասցեատիրոջ ծրարի վրա նշված հասցեում չբնակվելու պատճառով վերադարձված ծանուցագրերի քանակի և կրկնակի ծանուցագրեր ուղարկելու վերաբերյալ տեղեկանքներ պահանջելու առնչությամբ մերժել միջնորդությունը, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունից բացակայող ՀՀ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունների պարզման առումով նշված տեղեկանքը չի կարող հանդիսանալ պատշաճ ապացույց, իսկ միջնորդության մեջ նշված մյուս առումներով գործով ձեռք բերված այլ ապացույցները բավարար են տվյալ գործի լուծման նպատակով եզրահանգման համար, և միջնորդության մեջ նշված որևէ նոր փաստ պարզելու անհրաժեշտություն չկա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 հունիսի 2007 թվականի
ՍԴԱՈ-80
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-80
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
