ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 6-րդ հոդվածի առաջին մասի 33-րդ կետից հանել «հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված» բառերը: Հոդված 2. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ կետը, 406-րդ հոդվածի երրորդ, 407-րդ հոդվածի երկրորդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով:»: Հոդված 4. Օրենսգրքի 404-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով. «Մեղադրողը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները կարող են բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:»: Հոդված 5. Օրենսգրքի 409-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և դատարանի վերջնական այլ որոշումների դեմ բողոք կարող են ներկայացնել` 1) դատախազը` ֆիզիկական անձանց հայտարարությունների, պաշտոնատար անձանց հաղորդումների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ. 2) դատապարտյալը, արդարացվածը, տուժողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` քաղաքացիական հայցվորը և քաղաքացիական պատասխանողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները` փաստաբանի միջոցով:
2. Սույն օրենսգրքի 408-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:
3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաս դատախազին:»: Հոդված 6 . Օրենսգրքի 410-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 410. Դատախազի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո 1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
2. Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, գործի նորոգման հիմքերն առկա համարելով, վճռաբեկ բողոք է ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով քննության նյութերը:
3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգիռ անձանց, հաստատություններին:»: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունիսի 22 Երևան ՀՕ-108-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-108-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.07.2006-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.759 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 01.06.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.06.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.07.2006 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 01.06.2006, ՀՕ-108-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-248 01.07.1998, ՀՕ-248 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հունիսի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-108-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
