Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119 — Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119 — Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 119. Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը 1. Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: 2. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի համապատասխ

Ամբողջ Տեքստ

Հոդված 119. Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը 1. Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

2. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի համապատասխան դատավարական գործողությունը:

3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքի, երբ միջնորդությունը ներկայացվել է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքով կայացվում է որոշում:

4. Դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

5. Օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման: ԳԼՈՒԽ 11.1 (գլուխը լրաց. 22.12.23 ՀՕ-11-Ն ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (գլուխը 22.12.23 ՀՕ-11-Ն օրենքի լրացման մասով ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ նույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 119.12-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը : )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել