ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը 1.
Ամփոփում
Հոդված 25. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը 1. Վճարահաշվարկային կազմակերպություններն առանձին վարում են վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում, որի կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը` կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված: 2. Վճարահաշվարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժ
Ամբողջ Տեքստ
Հոդված 25. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը 1. Վճարահաշվարկային կազմակերպություններն առանձին վարում են վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում, որի կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը` կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված:
2. Վճարահաշվարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ հաշվետվություններ: 2.1. Վճարահաշվարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Յուրաքանչյուր տարի վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային բնագավառում գործունեությունն ստուգվում է աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որին ընտրում է վճարահաշվարկային կազմակերպությունը:
4. Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում:
5. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում, հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը` իրենց ինտերնետային կայքէջերում:
6. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց վճարահաշվարկային գործունեության վերաբերյալ տեղեկություններ` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և հաճախականությամբ: (25-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-230-Ն, փոփ.
16.04.26 ՀՕ-154-Ն) Գ Լ ՈՒ Խ 7. ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
