Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Միքաելյան — ԵԴ/50197/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Միքաելյան — ԵԴ/50197/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/50197/02/212 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն ն Նարինե Միքաելյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Երնանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ 2 Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկան

Ամբողջ Տեքստ

ՀԱՑՆ (25

«Պ) 1 Հա

ՏԵՒՅ

ՄՏՏՈԻՏ

Դր 22)

ՀՏՀ ա Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/50197/02/21 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/50197/02/21

Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝ Հ. Ենոքյան

Կ, Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի հունիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն ն Նարինե Միքաելյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Երնանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ

2

Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.07.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.03.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ն 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-8-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսում է հոսել այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման, այլ ոչ թե պատասխանողի գույքային դրության մասին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողի կողմից Բանկի իրավունքները խախտելու փաստի վրա հասնելուց՝ վարկային պարտավորությունները չկատարելուց հետո Բանկը դիմել է իրավունքի պաշտպանության ն ստացել իր հայցը բավարարող վճիռ: Հետնաբար այդ պահից սկսած արդեն առարկայազուրկ է խոսել հայցային վաղեմության ն այդ ինստիտուտի կիրառության մասին, քանի որ իրավունքի պաշտպանությունն արդեն իսկ իրացվել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ

3

արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճռով «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Յուլիռոզ» ՍՊԸ-ի, Գայանե Գալստյանի, Նորիկ Միքաելյանի, Էդուարդ Շահբազյանի ն Միհրան Ավագյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 10-21).

2) թիվ ԵԿԴ/0455/17/17 գործով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01112017 թվականին որոշում է կայացրել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ Բանկի դիմումը բավարարելու՝ Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճիռը պարտադիր ճանաչելու ն դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական թերթ տրամադրելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 22-26).

3) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01112017 թվականի որոշման հիման վրա 01112017 թվականին տրամադրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).

4) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն բաժնի պետը 18.06.2018 թվականի գրությամբ Բանկին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան՝ Նորիկ Միքայելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված Երնան քաղաքի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Նշված գրությունը Բանկի կողմից ստացվել է 21.06.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 29).

5) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 04.07.2018 թվականի տեղեկանքի համաձայն՝ Երնան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գայանե Սահակյանի (14), Արմեն Միքաելյանի (1/4), Նորիկ Միքաելյանի (1/4) ու Նարինե Միքաելյանի (1/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 30).

6) Բանկը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով, 16.07.2018 թվականի գրությամբ Գայանե Սահակյանից, Նորիկ, Արմեն Ա Նարինե Միքաելյաններից պահանջել է Նորիկ Միքաելյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնել վերջինիս բաժնեմասն ու համաձայնության (առարկության) մասին տեղեկացնել իրեն նույն գրությունն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում՝ միաժամանակ նշելով, որ «Բանկը կհամարի, որ հրաժարվել եք ձեռք բերել վերջինիս բաժնեմասը ն կդիմի դատարան՝ անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջով»: Նշված գրությունը վերը նշված անձինք ստացել են 21.07.2018 (հատոր 1-ին, գթ. 32-34).

7) Բանկը փոստային առաքման եղանակով 29.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն ն Նարինե Միքաելյանների՝ պահանջելով Երնան քաղաքի Նորք-

4

Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա (հատոր 1-ին, գ.թ. 4-39).

8) Դատարանի 18.11.2021 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1).

9) Նորիկ Միքաելյանի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանը 07.02.2022 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 68-79):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331րդ ն 337-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ու 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննութան շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Լին մասի 4.Էին կետում եշված հիմքով կատարողական վարույթե ավարտվելուց հետո պահանջատիրոջ կողմից դատարան ներկայացվող' պարտապանի ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գուքից վերջինիս բաժնեմասն առանձնացնելու մասին հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու իրավական հեարավորությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

5

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նան պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ Մինասյանի ն մյուսեերի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրելով, որ «հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ պահանջատերը տեղեկացվել է իր իրավունքների չվերականգեման ն դրանց վերականգնման նոր հեարավորության մասին, որ պահից ն սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում փարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը», փաստել է, որ «11.12.2003 թվականից պահանջատերը հեարավորություն է ունեցել ձեռնամուխ լինե իրականացեելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, միեչդեռ, հայցով դատարան է դիմել միայն 21.03.2007 թվականին' հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո» (տես Գայանե Հովհաննիսյանը ն Դավիթ Բալասանյանն ընդդեմ Աջափնյակ ն Դավթաշեն համայնքների դատախազության թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

6

Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով ստորն նշված սահմանադրական ն Կոնվենցիոն նորմերի ու դրանց վերաբերյա՝։ արտահայտված իրավական դիրքորոշումների, Եվրոպական դատարանի ձնավորած նախադեպային իրավունքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումների վերլուծության 0համատեքստում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ն 337րդ հոդվածները, անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը.

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ։ամզատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ թեն Սահմանադրությունը Ա Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցի. տարր. այն ունի բացառիկ նշանակություն Տ արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (ե'ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով

7

խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն՝ դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության նե արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետնաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր ն «իր գործի հրապարակային քննության»՝ որպես դատավարական գործընթացի փուլ (տե'ս Սահմանադրական դատարանի 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ- 1115 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի ձնավորած նախադեպային իրավունքի հաշվառմամբ փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երնակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական ն պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային ն արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների, ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս՝ 6-րդ հոդվածի իմաստով:

Դատական ակտերի հարկադիր կատարման 0իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության ն արդար դատաքննության, այլ նան սեփականության իրավունքը: Պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել նս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Վերոգրյալից հետնում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական

հարաբերությունները ն ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության ու կատարելիության սահմանադրական ն կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար (ե՛ս, օրինակ, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները ն կարգը սահմանված են «Դատական ակտերի

8

հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նուն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան:

Անդրադառնալով կատարողական վարույթն ավարտելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետով սահմանված հիմքին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, եթե ձեռնարկել է իրենից կախված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, սակայն առկա են այնպիսի հիմքեր ն հանգամանքներ, որոնք խոչընդոտում են հետագա կատարողական գործողությունների կատարմանը: Մասնավորապես` այն դեպքում, երբ կատարողական վարույթն ավարտվում է պահանջատիրոջ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու պահանջ ներկայացնելու գրավոր առաջարկով, ապա գործում է այն իրավաչափ կանխավարկածը, որ մինչ այդ հարկադիր կատարողը ձեռնարկել է օրենքով թույլատրելի բոլոր միջոցները՝ առանց պարտատիրոջ կողմից դատարան դիմելու հնարավորության բռնագանձումը նրա գույքի վրա տարածելու ուղղությամբ, սակայն բռնագանձումը հնարավոր չի եղել կատարել՝ այլ անձանց իրավունքներին անթույլատրելի միջամտություն կատարելու խոչընդոտի պատճառով: Այլ խոսքով' դա նշանակում է, որ հարկադիր կատարողը չի հայտնաբերել այնպիսի գույք, որի վրա կարող էր բռնագանձում տարածել՝ առանց դատարանի կողմից իրավական խոչընդոտի հաղթահարման: Դա իր հերթին նշանակում է, որ հարկադիր կատարողը վերոգրյալ հիմքով կատարողական վարույթն ավարտում է, եթե չի հայտնաբերել պարտապանի այլ գույք, որի առկայությունը բավարար կլիներ կատարողական թերթի պահանջն ինքնուրույն կատարելու համար, այդ իսկ պատճառով էլ նշված հիմքով կատարողական վարույթի ավարտն ինքնին վկայում է պարտապանի մոտ այլ գույքի բացակայության կամ անբավարարության մասին` անկախ այդ մասին կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման մեջ նշվելուց կամ չնշվելուց (տե՛ս Շանթ Խայալեանն ընդդեմ Նաիրա Բալոյաի ն Նաիրա Բալոյանն ընդդեմ Շանթ Խայալեանի թիվԵԱԴԴ/4462/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11112022 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կատարողական վարույթի՝ պահանջատիրոջ համար բացասական ելքով ավարտված լինելու հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատել հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշում կայացնելու՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման

9

մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքի հաշվառմամբ՝ պարզելով, թե արդյոք վարույթն ավարտելու հիմքն այնպիսին է, որ պահանջատերը զրկվում է իր պահանջի անմիջապես բավարարում ստանալու հնարավորությունից, ն, համապատասխանաբար, առաջանում է իր իրավունքը հնարավոր այլ իրավաչափ եղանակով պաշտպանելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն:

Կատարողական վարույթն ավարտելու հիմքերից է նան ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու վերաբերյալ հարկադիր կատարողի կողմից պահանջատիրոջն առաջարկ ներկայացնելը: Կատարողական վարույթն ավարտվում է այս հիմքով, եթե օրենքով թույլատրված բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո հարկադիր կատարողին չի հաջողվում առանց այլ անձանց իրավունքներին անթույլատրելիորեն միջամտելու բռնագանձում տարածել պարտապանի գույքի վրա, իսկ կատարողական թերթի պահանջը կատարելու համար պարտապանի մոտ բացակայում կամ անբավարար է լինում այլ գույքը: Արդյունքում` անհնար է դառնում հետագա կատարողական գործողությունների իրականացումը՝ պայմանավորված այլ անձանց իրավունքների հետ կապված խոչընդոտները դատական կարգով հաղթահարելու, այսինքն` համապատասխան պահանջով դատարան դիմելու անհրաժեշտությամբ, որի մասին հարկադիր կատարողն առաջարկ է ներկայացնում պահանջատիրոջը:

Շարադրվածից բխում է, որ առաջարկն ինքնին վկայում է այն մասին, որ այդ փուլում կատարողական վարույթի միջոցով անհնար է դառնում պահանջի բավարարումը, ուստի ելքը պահանջատիրոջ համար բացասական է:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքում պահանջատիրոջն առաջարկվում է կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով օգտվել համապատասխան հայցով դատարան դիմելու իրավունքից, որը վերջինիս համար պարտադիր բնույթ չի կրում (տես ըստ Սմբատ Նասիբյանի դիմումի թիվ ՍեԴ/0038/04/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2024 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետնում է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ իրավունքը ծագում է այն դեպքում, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի այ գույքն անբավարար է ապարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելու համար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ լԿատարողական վարույթը ավարտելը|, 42-րդ Կատարողական վարույթը կարճելը) ն 441-րդ Պարտապանի գույքն արգելանքից հանելը հոդվածների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն կատարողական վարույթը կարճելու, ինչպես նան կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա կատարողական վարույթն ավարտելու

10

դեպքերի, կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով նախատեսված հիմքերից ցանկացածով ավարտվելու դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության ն կատարելիության հատկանիշը չի սպառվում, ավելին՝ չի դադարում պարտապանի գույքի հաշվին այդ ակտի հարկադիր կատարումն ապահովելու պետության պոզիտիվ ՛պարտականությունը, փինչը, իր հերթին, ենթադրում է կատարողական վարույթի շրջանակում պարտապանի ու նրան պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (արգելանքի) պահպանում այնքան ժամանակ, քանի դեռ դատական ակտը փաստացի կատարված չէ կամ կատարողական վարույթը կարճված չէ այլ հիմքով: Միննուն ժամանակ կատարողական վարույթի ավարտը, այդ թվում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետում նշված հիմքով, ենթադրում է ցանկացած պահի պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելու դեպքում կատարողական վարութը պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի

նախաձեռնությամբ վերսկսելու ն հարկադիր կատարողի կողմից անհրաժեշտ կատարողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն (բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ կատարողական վարույթն ավարտվել է կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա)՝ անկախ նրանից՝ պահանջատերը, հետնելով հարկադիր կատարողի առաջարկությանը, ներկայացրել է համապատասխան հայցը դատարան, թե ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող իրավակարգավորումների տրամաբանությամբ ընդհանուր գուքի վրա բռնագանձում տարածելու միջոցով կատարողական վարույթը շարունակելու համար անհրաժեշտ է կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացում, որի դեպքում, թեն օրենսդիրը նախատեսել է հայց ներկայացնելու անհրաժեշտություն, սակայն այդպիսի հայցն ուղղված է ոչ թե դատարան դիմող անձի խախտված կամ վիճարկվող իրավունքի պաշտպանությանը, այլ կատարողական վարույթում դատական կարգով լուծում պահանջող հարցի լուծմանը, կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձի՝ այդ կարգավիճակից բխող օրենքով պահպանվող որոշակի շահերի իրացմանը: Համապատասխանաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող հայցատեսակի հիման վրա հարուցված գործի քննության ակնկալվող վերջնարդյունքը ոչ թե դատական պաշտպանության դիմած անձի խախտված կամ վիճարկվող իրավունքի պաշտպանությունն է, վեճի ըստ էության լուծումը, այլ օրինական ուժի մեջ մտած, պարտադիրության ն կատարելիության հատկանիշ ձեռք բերած դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Այս առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հայցատեսակը դատական ակտի հարկադիր կատարման գործընթացի նկատմամբ ունի օժանդակող նշանակություն: Նման հայցի հիման վրա հարուցվող դատական վարույթն էլ որոշակի առումով

11

հետապնդում է կատարողական վարույթը սպասարկելու, պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթացում այդ գույքի նկատմամբ այ անձանց իրավունքների հետ կապված խոչընդոտները դատական կարգով հաղթահարելու, այդ անձանց նախապատվության կամ այլ իրավունքների իրացումն ապահովելու, մեծ հաշվով՝ կատարողական վարույթի նկատմամբ օրենքով նախատեսված դեպքերում Ա չափով դատական հսկողություն իրականացնելու նպատակ:

Տվյալ գործերով առաջին ատյանի դատարանը հիմնականում գործ ունի այնպիսի իրավիճակների հետ, երբ քաղաքացիական շրջանառության մասնակիցների միջն ծագած վեճն արդեն իսկ ըստ էության լուծված է, խախտված կամ վիճարկվող իրավունքը պաշտպանված է, ն առաջացել է կայացված ակտի հարկադիր կատարման ընթացքում ծագած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն արդեն իսկ տեղի ունեցած իրողություն է, որպիսի պայմաններում պարտատերն ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայց է ներկայացնում դատարան ոչ թե իր իրավունքների պաշտպանության, այլ խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանն օժանդակելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված պահանջը դատական ակտի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով ներկայացնելու իրավունքը, տնօրինչականության սկզբունքի ուժով, կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձն իրացնում է իր հայեցողությամբ: Ավելին՝ նա կարող է ձեռնպահ մնալ դրա իրացումից՝ նախընտրելով կատարողական վարույթում իր իրավունքների Ա օրինական շահերի իրացման հնարավոր այլ եղանակը: Նշվածից բխում է, որ պահանջատերն ազատ է կատարողական վարույթում իր իրավունքների ն օրինական շահերի իրացման եղանակն ընտրելու հարցում, որպիսի պայմաններում ինքն է որոշում` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետով սահմանված առաջարկի հիման վրա հայց ներկայացնել դատարան, թե սպասել օրենքով նախատեսված հարկադիր կատարման այլ գործիքակազմով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը՝ պահանջի բավարարում ստանալու հարցում գնահատելով իր կողմիցի՝։ ընտրված եղանակի (իր վարքագծի) արդյունավետությունը, նպատակահարմարությունը ն ճկունությունը:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը ն նկատի ունենալով թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 26.09.2008 թվականին որոշում կայացնելուց հետո արտահայտված վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 0միջազգային-իրավական .կարնորագույն փաստաթղթերով երաշխավորված արդար դատաքննության ն դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող դատական ակտերի

12

կատարման իրավունքի հետնողական կենսագործումն ապահովելու, ինչպես նան դատական ակտերի պարտադիրությաան ն կատարելիության սահմանադրական ու կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու նկատառումներից ելնելով՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով արտահայտված դիրքորոշումը ն Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորության շրջանակներում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331րդ ն 337-րդ հոդվածները՝ արձանագրելով, որ եթե օրենսդիրը հայցային վաղեմության ինստիտուտն ուղղակիորեն կապել է իրավունքի խախտման ն այդ մասին իրավունքը կրող անձի իմանալու կամ իմանալ կարողանալու հետ, իսկ քննարկվող իրավիճակում կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքային դրության բացահայտումը որնէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պահանջատիրոջ իրավունքի խախտում, իսկ այդ մասին նրան իրազեկելը՝ դատական պաշտպանության ենթակա իրավունքի խախտման մասին տեղեկացում, ապա կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը ն այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարութն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին՝ բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոգրյալ դիրքորոշումը չի կարող ընկալվել բացարձակ իմաստով, ն դատարանները, քննելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետով սահմանված հիմքով կատարողական վարույթն ավարտելու դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով ներկայացված պահանջները, յուրաքանչյուր դեպքում, ունենալով գործին մասնակցող անձի դիրքորոշումը՝ պահանջատիրոջ կողմից իրավունքը չարաշահած լինելու մասին, պետք է պարզեն ն գնահատման առարկա դարձնեն նման հայցատեսակով դատարան դիմող պահանջատիրոջ, ինչպես նան պարտապանի, իսկ հնարավորության դեպքում նան պարտապանին պատկանող գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականության իրավունք ունեցող այլ անձանց վարքագիծը՝ բացառելով պարտատիրոջ կողմից իր քաղաքացիական ն դատավարական իրավունքները չարաշահելու հանգամանքը, որպիսի մոտեցումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառութան ն իրավահարաբերությունների որոշակիության ու կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությանը:

13

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճռով «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Յուլիռոզ» ՍՊԸ-ի, Գայանե Գալստյանի, Նորիկ Միքաելյանի, Էդուարդ Շահբազյանի ն Միհրան Ավագյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 01.112017 թվականին որոշում է կայացրել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ Բանկի դիմումը բավարարելու՝ Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 28.02.2017 թվականի թիվ 10-141/07/16 վճիռը պարտադիր ճանաչելու ն դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական թերթ տրամադրելու մասին: Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2017 թվականի որոշման հիման վրա 01.11.2017 թվականին տրամադրվել է կատարողական թերթ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն բաժնի պետը 18.06.2018 թվականի գրությամբ Բանկին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան՝ Նորիկ Միքայելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված Երնան քաղաքի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Գույքի առանձին որակական քանակական բնութագրեի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 04.07.2018 թվականի տեղեկանքի համաձայն Երնան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Գայանե Սահակյանի (14), Արմեն Միքաելյանի (1/4), Նորիկ Միքաելյանի (1/4) ու Նարինե Միքաելյանի (1/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բանկը 16.07.2018 թվականի գրությամբ Գայանե Սահակյանից, Նորիկ, Արմեն Ա Նարինե Միքաելյաններից պահանջել է Նորիկ Միքաելյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնել վերջինիս բաժնեմասն ու համաձայնության (առարկության) մասին տեղեկացնել իրեն նույն գրությունն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:

Բանկը փոստային առաքման եղանակով 29.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն ն Նարինե Միքաելյանների՝ պահանջելով Երնան քաղաքի Նորք- Մարաշ վարչական շրջանի Նորք թաղամասի թիվ 83 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Նորիկ Միքաելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վերը նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով՝ ստացված գումարները հետագայում

14

բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝` բռնագանձումը տարածելով Նորիկ Միքաելյանի բաժնի վրա: Նշված հայցադիմումը 18.11.2021 թվականին ընդունվել է վարույթ:

07.02.2022 թվականին Նորիկ Միքաելյանի ներկայացուցիչ Մարտուն Մկոյանը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 2106.2018թ.-ին ստացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Աջափեյակ ն Դավթաշեն բաժնի պեր Ա Հարությունյանի 18.06.2018թ. գրությունը վերոնշյալ բովանդակությամբ, ինչի հիման վրա Դատարանը հաստատված է համարում, որ «Հայէկոնոմբաեկ» ԲԲԸ-ն իմացել է Նորիկ Լաերդի Միքայելյանի կողմից քաղաք Երնան, Նորք թաղամաս 83 հասցեում գտնվող անշարժ գույքում բաժին ունենալու մասին: Այսինքե՝ հենց եշված պահից էլ սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահաեջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը»,

- «առնվազն 2106.2018 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքեերի պաշտպանությունը, միեչդեռ հայց է եերկայացրել դատարան միայե 27102021 թվականին՝ հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրանալուց հետո»,

գտել է, որ հայցը ենթակա է մերժման՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է Ա Դատարանի 15.07.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ նշելով, որ «Դատարանի եզրահաեգումն առ այե, որ տվյալ դեպքում լրացել է հայցային վաղեմության ժամկետը ն հայցը ենթակա է մերժման իրավաչափ է, քանի որ գործի եյութերի ուսումեասիրությունից հետնում է, որ հայցվորը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Աջափեյակ ն Դավթաշեն բաժեի պետի դեռնս 18.06.2018 թվականի թիվ 21044/06 գրությամբ իրազեկվել է, որ կարող է դիմել դատարան քաղաքացի Նորիկ Լաերդի Միքաելյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված ք. Երնան, Նորք թաղամաս 83 հասցեում գտեվող անշարժ գույքի բաժնեմասն առանձեացեելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Մինչդեռ, հայցվորը, իրազեկ լինելով իր խախտված իրավունքեերի վերականգեման նոր հեարավորության մասինե դատական պաշտպանության է դիմել միայն 04.11.2021 թվականին՝ բաց թողնելով իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության -ժամանակահատվածը: Հետնաբար, Վերաքննիչ դատարանը գփնում է, որ հայցային վաղեմության կիրառմանը վերաբերող վերաքնեիչ բողոքի հիմքն անհիմե է»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում սույն որոշմամբ արտահայտված նոր իրավական դիրքորոշումից այն մասին, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետով սահմանված հիմքով

15

ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը ն այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին՝ բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/50197/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել