ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 101 — Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1.
Ամփոփում
Հոդված 101. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի մեկ քառորդը, իսկ նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման
Ամբողջ Տեքստ
Հոդված 101. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի մեկ քառորդը, իսկ նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման նվազագույն ժամկետի մեկ քառորդից: Եթե նշված կանոնները կիրառելիս ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում 3 ամսից, ապա նշանակվում է 3 ամսից պակաս ժամկետով ազատազրկում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
