Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.8 — Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.8AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.8 — Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 464.8. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը 1. Դատավորը քրեական գործն ստանալուց հետո հավաստիանալով, որ առկա է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքը, և բացակայում են սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին: Հակառակ դեպքում կայացվում է սույն օր

Ամբողջ Տեքստ

Հոդված 464.8. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը 1. Դատավորը քրեական գործն ստանալուց հետո հավաստիանալով, որ առկա է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքը, և բացակայում են սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին: Հակառակ դեպքում կայացվում է սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը:

2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործն ստանալու և որոշումը կայացնելու օրվա, վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու, ինչպես նաև դատավճռի կայացման օրվա մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին:

4. Դատարանը որոշում է կայացնում համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը դադարեցնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին, եթե, ծանոթանալով քրեական գործին, հանգում է հետևության, որ՝ 1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ. 2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին. 3) առկա է սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել