Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346 — Լրացուցիչ դատալսումների անցկացման կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 346 — Լրացուցիչ դատալսումների անցկացման կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 346. Լրացուցիչ դատալսումների անցկացման կարգը 1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են դատավորի կողմից միանձնյա` հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների մասնակցությամբ` սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթների` վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառմամբ, հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները: 2. Պատշաճ ծանուցված հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների բացակայությունը խոչընդոտ չէ լրացուցիչ դատալս

Ամբողջ Տեքստ

Հոդված 346. Լրացուցիչ դատալսումների անցկացման կարգը 1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են դատավորի կողմից միանձնյա` հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների մասնակցությամբ` սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթների` վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառմամբ, հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

2. Պատշաճ ծանուցված հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների բացակայությունը խոչընդոտ չէ լրացուցիչ դատալսումներն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում: Լրացուցիչ դատալսումներին անազատության մեջ պահվող մեղադրյալի մասնակցությունը ամեն դեպքում պարտադիր է:

3. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական նիստը բացելուց հետո դատարանն անցնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկմանը և դրա համար անհրաժեշտ ապացույցների հետազոտմանը: Ամեն դեպքում, հետազոտվում են քրեական գործում առկա չհետազոտված այն թույլատրելի ապացույցները, որոնք վերաբերում են սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հարցերին:

4. Սույն օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը դատավճիռ կայացնելու համար հեռանում է առանձին սենյակ` հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել