ԷՄՄԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 18 | ԷՄՄԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 30 հունիսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Հ. Նազարյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Ա. Խաչատրյանի Ուսումնասիրելով Էմմա Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Էմմա Վարդանյանը 09.06.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` ,Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ /3-րդ մաս/, 28-րդ, 29-րդ, 60-րդ /1-4-րդ մասեր/, 61-րդ /1-ին մաս/, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե: Ըստ դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգության բացման վայրի նոտարին դիմում ներկայացնելու եղանակով և ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու եղանակով: ՀՀ2 քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածով որևէ կերպ հստակեցված չէ ժառանգության հիմքը, որևէ վերապահում նախատեսված չէ առ այն, թե սահմանված երկու եղանակները ժառանգության ընդունման որ եղանակին են վերաբերում՝ ըստ օրենքի թե` ըստ կտակի: Դիմողի կարծիքով` ՀՀ Սահմանադրության 60, 28, 29, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների դրույթներին համահունչ մեկնաբանությամբ՝ վիճարկվող դրույթը պետք է ենթադրի ժառանգու-թյան ընդունման համար նախատեսված երկու եղանակների կիրառումը բոլոր հիմքերով ժա-ռանգության ընդունման, այդ թվում՝ ժառանգության պարտադիր բաժնի ընդունման դեպքում: Դիմողը գտնում է, որ իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանող՝ սույն դիմումով վիճարկվող դրույթների կիրառման արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել են իր` սեփականության և դատական պաշտպանության իրավունքները, խախտվել են օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները: Միաժամանակ, դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Էմմա Վարդանյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` • դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, • դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան, • դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատա-րանի որոշում, • դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դա-տարանում գործի դատաքննություն չի իրականացվում, • դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:3 Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31 եւ 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. 1. ,Էմմա Վարդանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որո-շելու վերաբերյալե գործն ընդունել քննության:
2. Էմմա Վարդանյանին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին: Նախագահող՝ Անդամներ՝ 30 հունիսի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
