«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ՇԱԼՋՅԱՆԻ, ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ, ՆԱՐԵԿ ԲԱԲ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 31 | «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ՇԱԼՋՅԱՆԻ, ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ, ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԻ, ՍՈՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ԷՍՄԱՅԵԼԻ, ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
21 հոկտեմբերի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության, Մարտուն Գրիգորյանի, Խաչատուր Սիրադեղյանի, Տաթևիկ Շալջյանի, Զարուհի Հովհաննիսյանի, Լուսինե Հակոբյանի, Տիգրան Եգորյանի, Տաթևիկ Բարսեղյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի, Սոնա Այվազյանի, Նարինե Էսմայելի, Գայանե Բաբայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը, Մարտուն Գրիգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը, Տաթևիկ Շալջյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը, Տաթևիկ Բարսեղյանը, Լենա Նազարյանը, Նարեկ Բաբայանը, Սոնա Այվազյանը, Նարինե Էսմայելը, Գայանե Բաբայանը 2013թ. հոկտեմբերի 2-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 4, 5, 6, 18, 19-րդ, 30-րդ, 43-րդ հոդվածներին և 51-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր ճանաչել
1. ՀՀ ընտրական օրենսգրքի հոդվածներ 29-րդ, 31-րդ, 34-րդ, 44-րդ, 45-րդ, 46- րդ, 47-րդ, 63-րդ ժամկետների մասով 128-րդ, 129-րդ, 143-ի 1-ին մաս, 144- ի 1-ին մասը,
2. Վարչական դատավարության օրենսգրքի հոդվածներ 3, 25-րդ գլխի դրույթներ, 50, 53, 78, 108-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, 112, 113,114 (այնքանով, որքանով հնարավորություն է տալիս դատարանին ընտրություն կատարել պարզման ենթակա հարցերի միջև և խախտել սահմանված հերթականությունը), 143, 146, 147-ի 2-րդ մասի 2-րդ կետ «ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանում» եզրերի միջև անորոշության մասով, 150-րդ հոդվածի 1-ին մաս ընտրական վեճերով վարչական դատարանի որոշման վերջնական լինելու մասով։
3. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի հոդվածներ 20, 30, 55, 56, 57, 63 դրույթները»։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Ըստ դիմողների դատարանների կողմից իրենց նկատմամբ կիրառված իրավական ակտերը համակարգային կիրառմամբ, զրկել են իրենց Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներից։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. ՀՀ ընտրական օրենսգրքի 29-րդ, 34-րդ, 44-րդ, 47-րդ, 63-րդ, 128-րդ, 129- րդ հոդվածների, 143-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ, 113-րդ, 114-րդ հոդվածների, 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 57-րդ, 63-րդ հոդվածների վերաբերյալ.
դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողների կողմից վիճարկվող ՀՀ ընտրական օրենսգրքի 29-րդ, 34-րդ, 44-րդ, 47- րդ, 63-րդ, 128-րդ, 129-րդ հոդվածները, 143-րդ հոդվածի 1-ին մասը, 144-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ, 113-րդ, 114- րդ հոդվածները, 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 57-րդ, 63-րդ հոդվածներն իրենց նկատմամբ չեն կիրառվել։ Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը որպես անհատական դիմումին ներկայացվող պայման, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Հետևաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք։
2. ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ, 46-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի, 25-րդ գլխի, 50-րդ, 53-րդ, 78-րդ հոդվածների, 108-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 143-րդ, 146-րդ հոդվածների, 150-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 30-րդ հոդվածների վերաբերյալ.
ա/ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողները չեն ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։ Միաժամանակ, դիմողները չեն հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իրենց որ սահմանադրական իրավունքներն են խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,
բ/ դատական կազմը կարծում է նաև, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն, դիմողները վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտա-հայտած իրավական դիրքորոշման, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության, Մարտուն Գրիգորյանի, Խաչատուր Սիրադեղյանի, Տաթևիկ Շալջյանի, Զարուհի Հովհաննիսյանի, Լուսինե Հակոբյանի, Տիգրան Եգորյանի, Տաթևիկ Բարսեղյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի, Սոնա Այվազյանի, Նարինե Էսմայելի, Գայանե Բաբայանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
21 հոկտեմբերի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հոկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
