Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 224 — Առերեսումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 224AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 224 — Առերեսումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 224. Առերեսումը 1. Առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ: 2. Առերեսումը կատարվում է հարցաքննության` սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: 3. Մինչև առերեսվողներին հարցեր տալը քննիչը պարզում է, թե արդյոք նրանք ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Դրանից հետո քննիչն

Ամբողջ Տեքստ

Հոդված 224. Առերեսումը 1. Առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ:

2. Առերեսումը կատարվում է հարցաքննության` սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

3. Մինչև առերեսվողներին հարցեր տալը քննիչը պարզում է, թե արդյոք նրանք ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Դրանից հետո քննիչն առերեսվողներին տալիս է նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունները պարզաբանող հարցեր: Քննիչի հարցերն ավարտվելուց հետո առերեսվողները, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հարցաքննության ժամանակ հարցեր տալու իրավունք ունեցող անձինք կարող են հարցեր տալ առերեսվողներին:

4. Առերեսվողների նախորդ ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տալուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո, իսկ եթե առերեսվողն օգտվում է սույն օրենսգրքով սահմանված լռելու իրավունքից, ապա այդ մասին արձանագրության մեջ նշում կատարելուց հետո:

5. Առերեսման արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել