ՎՈԼՈԴՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 մարտի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ՎՈԼՈԴՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 մարտի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Վոլոդյա Կարապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վոլոդյա Կարապետյանը 27.02.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 19, 33 և 54-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Դիմողը նաև միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը, ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումներով տրված մեկնաբանության շրջանակներում, սույն գործի լուծման ընթացքում հանգեցրել են սահմանադրական նորմերով նախատեսված իր սահմանադրական իրավունքների սահմանափակմանը:
Ըստ դիմողի` «ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները միակողմանի են դիտարկել և գնահատել գործում առկա փաստերը, մասնավորապես չեն գնահատել համապատասխան մարմնի ատեստավորման վերաբերյալ կատարված արարքի /դրսևորած գործողությունն ու անգործություն/ իրավաչափությունը»:
Ըստ դիմողի վիճարկվող նորմերին հղում կատարելով` ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից իրավական նորմերի ոչ բավարար չափով մեկնաբանության և դրանց կիրառման արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը, 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը և ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական տարրի սկզբունքը:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.
Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի վճռով բավարարվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Վոլոդյա Կարապետյանի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը պատասխանողից բռնագանձելու պահանջի մասին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.02.2006թ. կայացրած վճռի դեմ պատասխանող ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա.Մելիքսեթյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը 2006 թվականի ապրիլի 19-ի վճռով վերաքննիչ բողոքը բավարարել է` Վոլոդյա Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին` մերժել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի նոյեմբերի 2-ի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վ. Կարապետյանը ՀՀ վերաքննիչ դատարանի 2006 թվականի ապրիլի 19-ի վճիռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հունիսի 2-ի որոշմամբ թողնվել է առանց բավարարման, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանի 2006 թվականի ապրիլի 19-ի վճիռը` անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հունիսի 2-ի որոշումից հետո շուրջ 11 տարի անց դիմողը կրկին անգամ վճռաբեկ բողոք է ներկայացրել` պահանջելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հունիսի 2-ի որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 2006 թվականի ապրիլի 19-ի վճիռը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 7-ի վճռին:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ արձանագրել է, որ «... բողոք բերող անձը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 02.06.2006 թվականի որոշումը վերանայելու համար որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածÇ 6-րդ կետի «ա» ենթակետը վեճի լուծման ժամանակ չկիրառելու հանգամանքը»: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «...բողոք բերած անձի հիմնավորումը` նոր երևան եկած հանգամանքի առկայության մասին, անհիմն է, քանի որ բողոք բերած անձը չի ապացուցել և հիմնավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի որևէ կետով սահմանված նոր երևան եկած հանգամանքի առկայությունը»:
Քանի որ դիմողի կողմից վիճարկվող դրույթներից ոչ մեկը չի վերաբերում վճռաբեկ վարույթի շրջանակներում նոր երևան եկած հանգամանքներին, դիմողը բաց է թողել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը, որը նրա համար սկսել է հոսել ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հունիսի 2-ի որոշումը հասանելի լինելու պահից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Վոլոդյա Կարապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
17 մարտի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 մարտի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
