Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Հաստատել՝ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Հաստատել՝ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 8. Հաստատել՝ 1. սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված բյուջետային ծախսերի գծով հատկացումները՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և այդ մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն. 2. համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օր

Ամբողջ Տեքստ

Հոդված 8. Հաստատել՝ 1. սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված բյուջետային ծախսերի գծով հատկացումները՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և այդ մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն. 2. համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն. 3. սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (ըստ առանձին տարրերի) և ֆինանսական ակտիվների ձեռքբերումների և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերն ու միջոցառումները` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

4. Կենտրոնական բանկի՝ 2026 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 12,060,602.0 հազար դրամ, սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 8,113,586.0 հազար դրամ.

5. 2026 թվականի համար սահմանվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն. 6. սույն օրենքի 7-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված առաջնահերթ իրականացման ենթակա բյուջետային ծախսային ծրագրերը` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել