ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը։ Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում` 1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր։».
2) 10-րդ մասը «ազատվում է» բառերից հետո լրացնել «արդարադատության ակադեմիայում» բառերով.
3) 11-րդ մասի «Դատախազության դպրոցում» բառերը փոխարինել «արդարադատության ակադեմիայում» բառերով։ Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «դատախազության դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։ Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով. « Հոդված 35.1. Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը 1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է ցուցակից, եթե` 1) նա նշանակվել է դատախազի պաշտոնում. 2) նա դիմում է այդ մասին. 3) լրացել է նրա 65 տարին. 4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ. 6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած. 7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով. 8) ի հայտ է եկել դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն. 9) արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի ուղղ. սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը. 10) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից. 11) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից:»: Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «, ավարտելով ուսումնառությունը, դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել դատախազական դպրոցում ուսումնառությունից» բառերը փոխարինել «ավարտել են համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից» բառերով։ Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերով: Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած։ Հոդված 8. Եզրափակիչ և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով արդարադատության ակադեմիային և արդարադատության ակադեմիան ավարտած անձանց վերաբերող դրույթները տարածվում են նաև դատախազական դպրոցի և դատախազական դպրոցում ուսումնառություն անցած անձանց նկատմամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. հունիսի 3 Երևան ՀՕ-52-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-52-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2014-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.06.07/30(970) Հոդ.553 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.06.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2014 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 02.05.2013, ՀՕ-52-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.02.2007, ՀՕ-126-Ն 22.02.2007, ՀՕ-126-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-52-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
