Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿՈՄՈՒՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿՈՄՈՒՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան16 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 16 հունիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | «ԿՈՄՈՒՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

16 հունիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ. Նազարյանի, անդամակցությամբ` Վ.Պողոսյանի, Ռ.Պապայանի, քննության առնելով «Կոմուննախագիծ» ՓԲԸ դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

«Կոմուննախագիծ» ՓԲԸ դիմել է ՀՀ ահմանադրական դատարան, վիճարկելով` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթների սահմանադրականությունը: Դիմումատուն ՀՀ վարչական դատարանում, ՀՀ Վճռաբեկ դատարանում փորձել է պաշտպանել ընկերության իրավունքները` սպառելով դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ գտնում է, որ ընկերության նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված «Հարկերի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 3-րդ կետի պահանջներին: «Կոմուննախագիծ» ՓԲԸ դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի

կանոնակարգի պահանջներին եւ ենթակա է քննության: Պահպանվել է նաեւ սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1. «Կոմուննախագիծ» ՓԲԸ դիմումն ընդունել քննության, կազմել գործ,

որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:

2. Նկատի ունենալով, որ դիմումում վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմի եւ դատարանի աշխատակարգային որոշումներով (համապատասխանաբար`

27.03.2009թ., 31.03.2009թ., ՍԴԱՈ-27) «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ

դիմումի հիման վրա սահմանադրական դատարանը քննության է ընդունել գործ, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի դրույթներով, առաջարկել միավորել այդ գործերը` դատարանի նույն նիստում քննելու նպատակով:

Նախագահող`

Հ.Նազարյան

Անդամներ`

Վ.Պողոսյան

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունիսի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել