ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 106 — Ընտրելու իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 106. Ընտրելու իրավունքը 1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն` 1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ. 2) ավագանու անդամի ընտրության ժամանակ: Հոդված 10 7 . Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները 1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք: 2. Համայնքի ղեկավարի և ավագանու ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 106. Ընտրելու իրավունքը 1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն` 1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ. 2) ավագանու անդամի ընտրության ժամանակ: Հոդված 10 7 . Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները 1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք: (107-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, փոփ., լրաց.
21.01.20 ՀՕ-70-Ն, 24.03.21 ՀՕ-158-Ն ) Գ Լ ՈՒ Խ 20 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ Հոդված 10 8 . Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը 1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ կարող են առաջադրել կուսակցություններն իրենց համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանումների որոշմամբ, ինչպես նաև ընտրվելու իրավունք ունեցող անձինք` ինքնաառաջադրման կարգով այդ մասին ներկայացնելով դիմում: Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձին:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ դիմումը, ներառում են համայնքի անվանումը և թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. 1) ազգանունը, անունը, հայրանունը. 2) ծննդյան ամսաթիվը. 3) հաշվառման վայրը. 4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը). 5) կուսակցական պատկանելությունը, ինչպես նաև կարող են ներառել թեկնածուի՝ մինչև երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշմանը կամ ինքնաառաջադրման մասին դիմումին կից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են` 1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը: Մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ. 2) տեղեկանք` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով հաշվառված լինելու մասին. 3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազոր մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը: Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:
5. Գրանցման փաստաթղթերը ներկայացվում են միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն, սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
6. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները: Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին: Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է: (108-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, խմբ.
18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ.
07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Հոդված 10 9 . Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը 1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության:
2. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվելու թեկնածուն և նրա լիազոր ներկայացուցիչը: (109-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Հոդված 1 10 . Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելը 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե` 1) նա չունի ընտրվելու իրավունք. 2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: (110-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
