Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 311 — Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 311AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 311 — Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 311. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով: 2. Ահաբեկչական է համարվում այն կազմակերպությունը, որն ստեղծվել է սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար: 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձը, որը

Ամբողջ Տեքստ

Հոդված 311. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Ահաբեկչական է համարվում այն կազմակերպությունը, որն ստեղծվել է սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձը, որը նպաստել է ահաբեկչական կազմակերպության գործունեության խափանմանը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել