ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԵԳ-ՋԱՔՈՒԵՍ ԱԳՈՓՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 27.07.2007Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-285 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-102)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 օգոստոսի 2007թ. ՍԴԱՈ - 102 | ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԵԳ-ՋԱՔՈՒԵՍ ԱԳՈՓՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 27.07.2007Թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-285 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԳՐԵԳ-ՋԱՔՈՒԵՍ ԱԳՈՓՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 27.07.2007Թ.
ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 4-285 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի (ուժը կորցրած) նախկին 9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190 հոդվածի 1-ին կետի և 199 հոդվածի 2-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ քաղաքացի Գրեգ-Ջաքուես Ագոփյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. Գրեգ-Ջաքուես Ագոփյանը դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ հողային նախկին (ուժը կորցրած) օրենսգրքի 9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190 հոդվածի 1-ին կետի և նույն օրենսգրքի 199 հոդվածի 2-րդ կետի դրույթների սահմանադրականությունը։
2. Դիմողը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարաններում քննված 2-1756/2004թ., 2- 3140/2005թ. և 06-616 06-2437 06-2940/2006թ. գործերի շրջանակներում փորձել է պաշտպանել իր սեփականության իրավունքը, սակայն արդյունքում ընդունված դատական ակտերը գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չեն բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։ Դիմումում վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 3-րդ կետի դրույթները վերջնական դատական ակտով չեն կիրառվել դիմողի նկատմամբ։ ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում նախատեսված է, որ սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Մինչդեռ դիմողի կողմից բարձրացվում է այն նորմի սահմանադրականության հարցը, որը վկայակոչված է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գրության մեջ։ Նկատի ունենալով, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվում է կոնկրետ և ոչ թե վերացական սահմանադրական վերահսկողություն, որոնց առանձնահատկությունները հստակ ամրագրված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի գլուխ 10-ում, սահմանադրական դատարանն անհատական դիմումը կարող է քննության ընդունել միայն իրավաբանական ուժը չկորցրած այն օրենքի դրույթի սահմանադրականության հարցով, որը կիրառվել է տվյալ անձի նկատմամբ դատական վերջնական ակտով։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29, 32 հոդվածների և 69 հոդվածի 7-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Գրեգ-Ջաքուես Ագոփյանի դիմումի քննության ընդունումը մերժել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 օգոստոսի 2007 թվականի
ՍԴԱՈ-102
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 օգոստոսի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-102
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
