Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ՎԴ/0860/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ՎԴ/0860/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/0860/05/2330 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտակ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանը վերացնելու, ն որպես հետնանք՝ իրեն նախկին պաշտոնում կամ առողջական վիճակին համապատասխան պաշտոնում վերականգնելուն ն երեք ամսվա 2 չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում վճարելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմո

Ամբողջ Տեքստ

ԱՏԵՏԱՒ ւն,

ՆԱՏ ն)

ԱԱՅՀՈ Վ

ԱՐ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0860/05/23

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0860/05/23

Նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան

Դատավորներ՝ Կ. Ավետիսյան

Ռ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2025 թվականի հունիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանը վերացնելու, ն որպես հետնանք՝ իրեն նախկին պաշտոնում կամ առողջական վիճակին համապատասխան պաշտոնում վերականգնելուն ն երեք ամսվա

2

չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում վճարելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արտակ Հովհաննիսյանը պահանջել է վերացնել Ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանը, ն որպես հետնանք՝ պարտավորեցնել Ծառայությանն իրեն վերականգնել նախկին պաշտոնում կամ առողջական վիճակին համապատասխան պաշտոնում ն վճարել երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 05.03.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել Ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանը ն Ծառայությանը պարտավորեցվել է Արտակ Հովհաննիսյանին տրամադրել դրամական փոխհատուցում նրա երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 05.03.2024 թվականի վճիռը՝ բավարարված մասով բեկանվել ն փոփոխվել է՝ Արտակ Հովհաննիսյանի հայցը՝ Ծառայության 20.12.2022թ. թիվ 2213-Ագ հրամանը վերացնելու ն երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ՝ Մամիկոն Մանուկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ` Գեղամ Պետրոսյան, Հարութ Հարությունյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետը, ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտաեգության նախարարի 20.011997 թվականի թիվ 2 հրամանով հաստատված «Հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկը»:

Գերատեսչական ակտերը պարտադիր պետք է հրապարակվեն Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում: ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997 թվականի թիվ 2 հրամանով

3

հաստատված «Հիվանդությունների Ա ֆիզիկական թերությունների ցանկը» չէր կարող հայցվորի համար առաջացնել իրավական հետնանք, քանի որ այն օրենսդրությամբ սահմանված կարգով չի հրապարակվել: Տվյալ դեպքում Ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի 06.12.2022 թվականի եզրակացությունը հղում է պարունակում իրավական ուժ չունեցող ակտին, որպիսի պայմաններում անձի նկատմամբ դրա կիրառման պարագայում առկա է պետության կողմից երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքի խախտում, որն էլ իրավաչափորեն արձանագրվել ն դրվել է հայցվորին ծառայությունից արձակելու հրամանն անվավեր ճանաչելու հիմքում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ ամբողջությամբ բավարարել հայցը կամ գործն ուղարկել նոր քննության:

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.011997 թվականի թիվ 2 հրամանի կարգավորման առարկան բացարձակապես այլ է ն որնէ աղերս չունի անորոշ կամ որոշակի թվով անձանց համար վարքագծի կանոններ սահմանելու հետ, այն վերաբերում է բացառապես Ծառայութան Ռազմաբժշկական հանձնաժողովին, կանոնակարգում է ինչպես վերջինիս աշխատանքի, այնպես էլ գործատու Ա աշխատակից հարաբերությունները՝ Ինչ վերաբերում է այդ հրամանով 0նախատեսված հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկին, ապա այն կանխորոշիչ ն որպես ուղեցույց հանդիսացող տեղեկություն է, որից Ռազմաբժշկական հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում հնարավորություն ունի օգտվելու: Եթե ընդունենք, որ նշված հրամանը ֆիզիկական անձանց համար սահմանում է վարքագծի կանոններ ն պետք է հրապարակված լիներ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում», ինչը սույն դեպքում չի կատարվել, ապա արդյո՞ք նման փաստը սույն գործով վիճարկվող՝ Ծառայության տնօրենի հրամանն անվավեր ճանաչելու հիմք է՝ հաշվի առնելով, որ հայցվորի մոտ ախտորոշված հիվանդությունը վերջինիս ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմք է՝ համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նան քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» թիվ 404-Ն որոշման 1-ին հավելվածի «ա» կետի ն նույն հավելվածի 83-րդ հոդվածի:

4

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը ն Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը թողնել անփոփոխ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

13) Ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովը 06.12.2022 թվականին տվել է եզրակացություն (Հիվանդության վկայագիր թիվ 918) 5այն մասին, որ Արտակ Հովհաննիսյանը պիտանի չէ զինվորական ծառայության համար (հատոր 1-ին, գ. թ. 10):

2) Ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանով Արտակ Հովհաննիսյանն արձակվել է զինվորական ծառայությունից «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստոր ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ազգային անվտանգության մարմիններում հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացման, առողջական վիճակի հիմքով այդ իրավունքի սահմանափակման առանձնահատկություններին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրական իրավուք է նե իր ամրագրումն է գտել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

5

Հանրային ծառայության անցնելու իրավունքն ածանցվում է անձի աշխատանքային իրավունքներից: ՀՀ Սահմանադրությունը «Աշխատանքի ընտրության ազատությունը ն աշխատանքային իրավունքները» վերտառությամբ 57րդ հոդվածում ամրագրում է աշխատանքի ընտրության ազատությունը ն յուրաքանչյուր աշխատողի` աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքը:

Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը ներառում է ինչպես .անձի՝ աշխատանքային հարաբերությունների ձեավորման տեսանկյուքից ազատ կամքը՝ աշխատելու (չաշխատելու) իրավունքը, այնպես էլ աշխատանքի տեսակի ընտրության իրավունքը ն աշխատողների աշխատանքային իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության իրավունքը: Վերջինս ներառում է նան գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերություններն առանց հիմնավոր ն օրինական պատճառի դադարեցնելու արգելքը ն տվյալ արգելքի խախտման դեպքում դատական ն արտադատական պաշտպանությունը, այդ թվում՝ կրած վնասների հատուցումը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով: Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Ա օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն. հանրային պաշտոնները («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս): Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, (..) զինվորական ծառայությունը (.), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը (..) («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս):

Վերը նշված նորմերից բխում է, որ հանրային ծառայության առանձին տեսակ է նան ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նան՝ Օրենք):

Օրենքի կարգավորման առարկան սահմանված է Օրենքի նախաբանում: Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները ն զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները ն պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության ն հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու ն վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նան ծառայության հետ կապված այլ առանձնահատկությունները:

6

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են նույն Օրենքով, այլ օրենքներով ն իրավական ակտերով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, նույն Օրենքով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով ն կանոնագրքերով, այլ օրենքներով Ա իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում շարքային ն կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն պարտադիր պայմանների շրջանակը, որոնք պետք է բավարարի ազգային անվտանգության մարմինների ծառայողը: Ըստ այդ նորմի ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել ՀՀ մինչե 30 տարեկան (.) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (..), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով ն ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Նշված պահանջներին անհամապատասխանությունն ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու անհնարինության հիմք է (Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նան նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական

պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է, ի թիվս այնի,։ սահմանափակ առողջական վիճակի 0պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ՝ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (.) համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինությունը (Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):

Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության ծառայողը ենթակա է ծառայությունից

7

արձակման առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, պայմանավորված ազգային անվտանգության մարմինների հատուկ գործառույթների, այդ մարմինների ծառայողների կողմից իրականացվող հանրային իշխանական լիազորությունների բնույթով նրանց կողմից լուծման ենթակա խնդիրների առանձնահատկություններով, այդ մարմինների ծառայողներին ներկայացնում է հատուկ պահանջներ, այդ թվում՝ առողջական վիճակին ներկայացվող հատուկ պահանջներ: Այդ պահանջները չբավարարելը ոչ միայն բացառում է ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու հնարավորությունը, այն հանգեցնում է ծառայության դադարեցմանը: Ծառայության ընթացքում առողջական վիճակին ներկայացվող պահանջը չբավարարելը հանգեցնում է ծառայությունից արձակմանը՝ տվյալ ծառայողին ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչելու մասին՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի՝ ազգային անվտանգության ծառայության ղեկավարը:

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանված էին ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 12001199 թվականի թիվ 2 հրամանով

(իրավահարաբերության ծագման պահին գործած) (այսուհետ նան՝ (Թիվ 2 հրաման): Ներկայումս այդ պահանջները սահմանված են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 26.11.2024 թվականի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու ն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի Ա ազգային անվտանգության նախարարի 1997 թվականի հունվարի 20-ի թիվ 2 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն հրամանով (այսուհետ նան՝ Թիվ 2-Ն հրաման):

ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997 թվականի թիվ 2 հրամանով հաստատված ԱԱ մարմինների, այդ թվում զորամասերի Ռազմաբժշկական հանձնաժողովի մասին կարգի (այսուհետ Կարգ) 4-րդ կետի համաձայն՝ Ռազմաբժշկական հանձնաժողովի վրա դրվում է.

ա) ԱԱ մարմինների զինծառայողների, (..) ՀՀ տարածքում մարմիններ Ա զորքեր նոր ընդունվողների Ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպումը, ղեկավարումն ու վերահսկողությունը,

բ) զինծառայողների, զինապարտների, ՆԳՆ ե ԱԱՆ ԱԱ գծով պահեստազորում հաշվառված, ինչպես նան ԱԱ մարմիններ զորակոչվողների ն զինվորական ծառայության

8

նոր ընդունվողների նրանց՝ «զինվորական ծառայությանը, ուսումնական ն ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար պիտանի լինելու (.) փորձաքննությունը ն վերափորձաքենությունը, հոգեֆիզիոլոգիական հետազոտությունը Ը):

Կարգի «Ընդհանուր դրույթների» 1-ին կետի համաձայն՝ ԱԱ մարմիններ, այդ թվում՝ (..) զորակոչվողների ն նոր ընդունվողների, զինծառայողների ն պահեստազորում հաշվառված զինապարտների բժշկական փորձաքննությունն անցկացվում է որոշելու նպատակով.

ա) զորակոչվողների ն նոր ընդունվողների սոմատիկ ն հոգեկան՝ ըստ առողջական վիճակի, զինվորական ծառայությանը պիտանիությունը,

բ) ԱԱ մարմինների զինծառայողների ն պահեստազրում հաշվառված զինապարտների զինվորական ծառայության համար՝ ըստ առողջական վիճակի ։պլիտանիության աստիճանը (..):

Կարգի «Ընդհանուր դրույթների» 4րդ կետի համաձայն ԱԱ մարմիններում զինվորական ծառայության պիտանիության, ՀՀ ՆԳՆ ն ԱԱՆ ԱԱ գծով ուսումնական հաստատություններ ընդունվելու պիտանության մասին որոշումները կայացվում են «Հիվանդությունների ցանկ»-ի համապատասխան հոդվածների սյունակներից մեկի՝ հաշվի առնելով փորձաքննվողի առաջիկա ն ընթացիկ ծառայությունը:

Կարգի «Ընդհանուր դրույթների» 30-րդ կետի համաձայն ԱԱ մարմիններ նոր ընդունվողների, (.) ԱԱ մարմինների զինծառայողերի ն զինապարտների փորձաքննության արդյունքում հանձնաժողովը` ղեկավարվելով «Հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկ»-ով, նրա առանձին հոդվածների կիրառման պարզաբանումներով ն բժշկական փորձաքննության ցուցումներով, ընդունում է հետնյալ որոշումներից մեկը.

(.) Գ. ԱԱ մարմինների զինծառայողների ն զինապարտների նկատմամբ (..)՝

1. Պիտանի է զինվորական ծառայության համար:

(..)

4. Պիտանի չէ զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ, 2-րդ աստիճանի սահմանափակ պիտանի է ռազմական ժամանակ:

5. Պիտանի չէ զինվորական ծառայության՝ հանելով զինվորական հաշվառումից:(..):

Կարգի «Ընդհանուր դրույթների» 46-րդ կետի համաձայն` զինծառայողների համար Հիվանդություններ ցանկի հոդվածների շարքում բերվում է ձեակերպում՝ «պիտանիության աստիճանը որոշվում է անհատականորեն», այս դեպքերում ՌԲՀ, իրականացնելով խիստ անհատական մոտեցում, կայացնում է հետնյալ որոշումները.

ա) պիտանի է ծառայության շարքից դուրս խաղաղ ժամանակ, 1-ին աստիճանի սահմանափակ պիտանի է ռազմական ժամանակ,

բ) պիտանի չէ զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ, 2-րդ աստիճանի սահմանափակ պիտանի է ռազմական ժամանակ:

9

Թիվ 2 հրամանն ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման ն ուժի մեջ մտնելու կարգի մասին» ՀՀ օրենքի գործողության պայմաններում (ուժը կորցրել է 31.05.2002 թվականին): Նշված օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական է այն ակտը, որը սահմանում, վերացնում կամ փոփոխում է ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` նախարարությունների ն այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման ն ուժի մեջ մտնելու կարգը սահմանում է կառավարությունը (..):

ՀՀ կառավարության կողմից 23.121996 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության նախարարությունների ն գերատեսչությունների նորատիվ իրավական ակտերի հրապարակման ն ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» թիվ 382 որոշումը (ուժը կորցրել է 17.08.2002 թվականին), որով սահմանված կարգի 3-րդ կետի համաձայն` գերատեսչական նորմատիվ ակտերը պարտադիր հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում», որը համարվում է պաշտոնական հրապարակում:

Գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական հրապարակման օր է համարվում դրանք «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրատարակելու օրը:

Նույն կարգի 5-րդ կետի համաձայն՝ գերատեսչական նորմատիվ ակտն ուժի մեջ է մտնում դրա պետական գրանցումից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) ե պաշտոնական հրապարակումից 5 օր հետո, եթե տվյալ ակտով ավելի ուշ ժամկետ չի նախատեսված:

Նույն կարգի 10-րդ կետի համաձայն` հրապարակման ենթակա չեն միայն այն գերատեսչական նորմատիվ ակտերը կամ դրանց այն առանձին մասերն ու կետերը, որոնք պարունակում են պետական գաղտնիք ն չեն վերաբերում մարդու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.011997 թվականի թիվ 2 հրամանի ընդունման պահին գործած վերը նշված իրավակարգավորումների համաձայն՝ «նորմատիվ իրավական ակտ» հասկացության բնորոշման հիմնական տարրերն են.

- իրավական ակտի բովանդակությունը, այն է՝ պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ բովանդակելը,

- իրավական ակտի հասցեատերերի շրջանակը, այն է՝ ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասին, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասին վերաբերելը:

Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտի հիմնական բնութագրիչն իրավական նորմ բովանդակելու հատկանիշն է: Ըստ այդմ՝ տվյալ իրավական ակտի նորմատիվ իրավական բնույթը որոշելու համար որոշիչ է վերջինիս՝ ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի

10

կամ իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար վարքագծի պարտադիր կանոններ՝ իրավական նորմեր սահմանելու հանգամանքը:

Ըստ այդմ՝ այս կամ այն իրավական ակտի բնույթը բացահայտելիս հարկ է պարզել՝ արդյո՞ք տվյալ ակտը բովանդակում է ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի կամ իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար վարքագծի պարտադիր կանոններ՝ իրավական նորմեր: Հետնաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտի նորմատիվ բնույթը պարզելու նպատակով անհրաժեշտ է տվյալ իրավական ակտը ենթարկել բովանդակային վերլուծության:

«Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման ն ուժի մեջ մտնելու կարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախարարությունների Ա այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման ն ուժի մեջ մտնելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը: ՀՀ կառավարության 23121996 (թվականի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների ն գերատեսչությունների նորատիվ իրավական ակտերի հրապարակման Ա ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» թիվ 382 որոշումը սահմանում է նախարարությունների ն այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման իմպերատիվ պահանջ. բացառություն են կազմում այն ակտերը, որոնք պարունակում են պետական գաղտնիք ն չեն վերաբերում մարդու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին: Պաշտոնական հրապարակումը կատարվում է գերատեսչական ակտը «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրատարակելու միջոցով: Ընդ որում, նախարարությունների ն այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորվում է դրա պետական գրանցման ն պաշտոնական հրապարակման փաստով:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գերատեսչական ակտի՝ պաշտոնական հրապարակման ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար նախնառաջ անհրաժեշտ է պարզել դրա նորմատիվային բնույթը բովանդակային վերլուծության ենթարկելով այն Ա բացահայտելով ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի կամ իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ բովանդակելու հանգամանքը:

Բովանդակային վերլուծության ենթարկելով ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997 թվականի թիվ 2 հրամանը, հաշվի առնելով, որ այն կանոնակարգում է ինչպես Ծառայության ծառայող-Ծառայություն, այնպես էլ Ծառայության մարմիններ, ռազմաուսումնական հաստատություններ Ա ուսումնական հաստատություններ զորակոչվող, նոր ընդունվող-Ծառայություն հարաբերություններ, ն նկատի ունենալով նան, որ այդ հրամանի հիման վրա ազգային անվտանգության մարմինների զինծառայողին ոչ պիտանի ճանաչելու իրավական հետնանքը, Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4րդ կետին համապատասխան, ի վերջո, միջամտությունն է

11

զինծառայողի՝ հանրային ծառայության անցնելու իրավունքին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20011997 թվականի թիվ 2 հրամանը բովանդակային առումով գերատեսչական նորմատիվ իրավական ակտ է ն ըստ այդմ ՀՀ կառավարության 23.12.1996 թվականի «Հայաստանի Հանրապետության ՛նախարարություննեի ն գերատեսչությունների նորատիվ իրավական ակտերի հրապարակման ն ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» թիվ 382 որոշման պահանջին համապատասխան ենթակա էր հրապարակման այդ որոշմամբ սահմանված կարգով:

Հարկ է նկատել, որ միննույն հարաբերությունները ներկայումս կարգավորող (ազգային անվտանգության մարմինների ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանող) իրավական ակտը՝ Թիվ 2-Ն հրամանը, ի տարբերություն Թիվ 2 հրամանի, ընդունվել է որպես նորմատիվ իրավական ակտ ն օրենքի պահանջներին համապատասխան հրապարակվել է:

Վեոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազգային անվտանգության մարմինների զինծառայողին ծառայությունից արձակելը կարող է իրավաչափ համարվել այն դեպքում, երբ տվյալ զինծառայողը ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել լիազոր մարմնի՝ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակված նորմատիվ իրավական ակտի հիման վրա ընդունված` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացութանը համապատասխան: Հակառակ դեպքում, ոչ իրավաչափորեն սահմանափակվում է ազգային անվտանգության մարմիններում հանրային ծառայության անցնելո ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Արտակ Հովհաննիսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանը, ն որպես հետնանք՝ պարտավորեցնել Ծառայությանն իրեն վերականգնել նախկին պաշտոնում կամ առողջական վիճակին համապատասխան պաշտոնում ն վճարել երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում:

Դատարանի 05.03.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել Ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանը ն Ծառայությանը պարտավորեցվել է Արտակ Հովհաննիսյանին տրամադրել դրամական փոխհատուցում նրա երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով. մնացած մասով հայցը մերժվել է: Դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ. «(..) Ազգային

12

անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձեաժողովի եզրակացությունով նկարարգրված հիվանդությունը, որպես զինվորական ծառայության համար ոչ պիտանի, որակելու համար հիմք է ըեդունվել Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997թ. թիվ 2 հրամանով հաստատված Հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկը (բեօրինակը ռուսերեն լեզվով է, պատասխանողի կողմից կատարված թարգմանությունը ներկայացվել է 2024 թվականի հունվարի 9-ին): Դատարանը գտնում է, որ Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997թ. թիվ 2 հրամանով հաստատված` Հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկը չի կարող հայցվորի համար առաջացնել պարտադիր իրավական հետնանք: Դրա համար այե պետք է, որպես նորմատիվ իրավական ակտ, ընդունման պահին գործող ընթացակարգով հրապարակված լիներ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

Այսպես' Ներքին գործերի ն ազգային անվտաեգության նախարարի 20.01.1997թ. թիվ 2 հրամանի ընդունման պահին նախարարների նորմատիվ իրավական ակտերը, այդ ժամանակ գործող Իրավական ակտերի մասինե օրենքի 8-րդ հոդվածի հիման վրա ընդունված Կարգի 3-րդ կետի համաձայն, պարտադիր պետք է հրատարակվեին «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»: Ըեդ որում' Իրավական ակտերի մասին օրենքի 2-րդ հոդվածը համարում էր նորմատիվ իրավական այե ակտը, որը սահմանում, վերացնում կամ փոփոխում է ֆիզիկական անձանց կամ երանց մի մասի, իրավաբանական անձանց կամ երանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ: Հետնաբար' Ներքին գործերի ն ազգային անվտաեգության նախարարի 20.011997թ. թիվ 2 հրամանը, Կարգի 3-րդ կետին համապատասխան հրապարակված չլինելով, չի կարող սահմանել պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:

Դատարանն, այնուամենայնիվ, նկատում է, որ Ծառայության մասին օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որպես առողջական վիճակի պատճառով ծառայությունից ազատելու հիմք, մատնանշում է ծառայողի. ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի լինելու մասին ։-ռազմաբժշկական 6 հանձեաժողովի եզրակացությունը առանց սահմանելու եման եզրակացություն ընդունելու եորմատիվ հիմքերը: Դա նշանակում է, որ ռազմաբժշկական հանձեաժողովը իր մասնագիտական գիտելիքների հիման վրա է որոշում ծառայողի" ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի լինելու հարցը ն կաշկանդված չէ նորմատիվ պահանջներով: Նման պայմանեերում դատարանը գտնում է, որ ռազմաբժշկական հանձնաժողովը ծառայողի' ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի լինելու մասին եզրակացություն տալիս պետք է հիմեավորի ոչ միայն ծառայողի որոշակի հիվանդություն ունենալը, այլն այդ հիվանդության արդյունքում ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի լինելը: (Թեն ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է իր մասնագիտական վերլուծության հիմքում դնել ցանկացած վերաբերելի գրականություն

13

(այդ թվում' Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997թ. թիվ 2 հրամանով հաստատված' Հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկը), վերջիես չի կարող հղում տալ դրան որպես պարտադիր վարքագծի կանոն սահմանող նորմատիվ որոշում: Ռազմաբժշկական հանձնաժողովը պետք է սեփական վերլուծությունը ն եզրակացությունը ձնավորի ինչպես ծառայողի հիվանդության բնույթի, այեպես էլ ծառայության վրա դրա ազդեցության աստիճանի վերաբերյալ: Միայն այդ դեպքում հեարավոր է ապահովել Ծառայության մասին օրենքի 47-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով սահմանված ծառայողին արձակելու հիմքը (ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչված լինելը):

Դատարանեն արձանագրում է, որ Ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձեաժողովի 06.12.2022թ. եզրակացությունով (Հիվանդության վկայագիր ԻԲ 918) որոշված չէ հայցվորի' ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի լինելու հարցը: Ինչպես եզրակացության բովանդակությունից, այնպես էլ ռազմաբժշկական հանձնաժողովի անդամ Կարինե (Ժումանյանի ցուցմունքից (19.10.2023թ. դատական նիստ) ակնհայտ է, որ եզրակացության հիմքում դրված է Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997թ. թիվ 2 հրամանով հաստատված' Հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկը:

Եզրակացության մեջ չկա որնէ վերլուծություն այն մասին, որ հայցվորին վերագրվող հիվանդությունները հանգեցնում են այնպիսի հետնանքների, որոնք անհամատեղելի են ծառայության հեւ: Վկան եույնպես հաստատեց, որ այդ հարցը հանձնաժողովի կողմից չի քննարկվել, միայն հիմք է ընդունվել այն, որ հայցվորին վերագրվող հիվանդությունները Ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի 20.01.1997թ. թիվ 2 հրամանով հաստատված' Հիվանդությունների ն ֆիզիկական թերությունների ցանկում ներառված են որպես ծառայության համար անհամատեղելի առողջական խեդիրնեե (կամ պիտանիության աստիճանը որոշվում է անհատականորեե):

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Ազգային անվտանգության ծառայության ոռազմաբժշկական հանձնաժողովի 06.12.2022թ. եզրակացությունով (Հիվանդության վկայագիր Ի/ 918) հիմեավորված չէ հայցվորի ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի լինելը:»:

Վերաքննիչ դատարանի 09.10.2024 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 05.03.2024 թվականի վճիռը՝ բավարարված մասով բեկանվել ն փոփոխվել է՝ Արտակ Հովհաննիսյանի հայցը՝ Ծառայության՝ 20.12.2022թ. թիվ 2213-Ագ հրամանը վերացնելու ն երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, մերժվել է հետնյալ պատճառաբանությամբ. «/(...) ՀՀ կառավարության 12.04.2018թ. «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նան քաղաքացու կամ զինծառայողի առողջական

14

վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» Ի 404-Ն որոշմամբ սահմանվել է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զիեծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցաեկը, քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները" ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ ն 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի ն զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Նշված որոշման Լին հավելվածի 48-րդ հոդվածի ա) կերի համաձայն արյան շրջանառության ն օրգանների կամ վերջույթների ֆունկցիաների խիսր արտահայտված խանգարումով զինծառայողները ոչ պիտանի են զինվորական ծառայության համար: Նույն հավելվածի 83-րդ հոդվածի համաձայն ցանցաթաղանթի շերտազատում որնէ բնույթի, մեկ կամ երկու աչքում ախտորոշում ունեցող զինծառայողները նույնպես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար:

(-) Վերոհիշյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման: Միաժամանակ, վիճելի իրավահարաբերության պահին ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ճանաչվել զինվորական ծառայության համար ոչ պիտանի, եթե, ի թիվս այլեի' հայտնաբերվել է արյան շրջանառության ն օրգանեերի կամ վերջույթների ֆունկցիաների խիսր արտահայտված խանգարումներ ն/կամ մեկ կամ երկու աչքում ցանցաթաղանթի որնէ բեույթի շերտազատում:

(-) Ծառայության տնօրենի 20.12.2022թ. թիվ 2213-Ագ հրամանի տրման հիմքը հանդիսացել է հայցվորի մոտ ծառայության հեր անհամատեղելի հիվանդությունների առկայությունը, որն էլ հաստատվել ն արձանագրվել է Ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 918 հիվանդության վկայագրում: Եվ, միայն այն հանգամանքը, որ այդ վկայագրում հղում է կատարվում ՀՀ ներքին գործերի ն ազգային անվտանգության նախարարի .20.01.1997թ. թիվ 2 հրամանին, չի հ նվազեցեում Ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության ապացուցողական նշանակությունը:

Այլ խոսքով, Հանձնաժողովի կողմից տրված Եզրակացությունը մասնագիտական հետազոտության արդյունքներն ամփոփող փաստաթուղթ է, հելտնաբար՝ գործի լուծման համար էական է այդ փաստաթղթով Հանձեաժողովի կատարած մասեագիտական եզրահանգումը, որը տվյալ դեպքում հանգում է հայցվորի առողջական վիճակի' ՀՀ կառավարության թիվ 404-Ն որոշման Լին Հավելվածի 48-րդ հոդվածի «ա» կետին ն 83-

15

րդ հոդվածին համապատասխանելուն պայմանավորելով վիճարկվող Հրամանի իրավաչափ լինելու փաստը:

Հետնաբար, անհիմն է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի 20.12.2022 թվականի թիվ 2213-Ագ հրամանն անվավեր ճանաչելու հիմքում դրված Դատարանի եզրահանգումն առ այն, որ. «(...) հիմեավորված չէ վիճարկվող հրամանն ընդունելու հիմքում դրված Ծառայության մասին օրենքի 47-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով սահմանված դեպքի առկայությունը' ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչված լինելը: (Թեն Ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի 06.12.2022թ. եզրակացությունը (Հիվանդության վկայագիր ԽԻ 918) ձնականորեն բովանդակում է հայցվորի" ծառայության համար ոչ պիտանի լինելու մասին եշումը, սակայն չկան եման նշում կատարելու համար բավարար հիմքեր: (...)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ծառայության տնօրենի վիճարկվող հրամանով հայցվոր Արտակ Հովհաննիսյանն արձակվել է զինվորական ծառայությունից: Նշված հրամանի համար իրավական հիմք է հանդիսացել Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի համաձայն ազգային անվտանգության ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում:

Նշված հրամանի համար փաստական հիմք է հանդիսացել Ծառայության Ռազմաբժշկական հանձնաժողովի 06.12.2022 թվականի եզրակացությունը (Հիվանդության վկայագիր թիվ 918), ըստ որի՝ Արտակ Հովհաննիսյանը «համաձայն 1997թ. թիվ 2 «Հիվանդություններիի ն ֆիզիկական արատների ցանկ» հրամանի 26 հոդվածի 5Օա կետի, 90բ, 88բ, 87բ պիտանի չէ զինվորական ծառայության համար»:

Եզրակացությաամբ արձանագրված հիվանդություների պատճառով Արտակ Հովհաննիսյանին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու համար իրավական հիմք է հանդիսացել ն Ծառայության Ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից կիրառվել է ՀՀ Ներքին գործերի Ա ազգային անվտանգության նախարարի 20.01.1997 թվականի թիվ 2 հրամանը:

Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սուն գործի նկատմամբ կիրառելի է համարվել «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ն դրա հիմքով ընդունված ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նան քաղաքացու կամ զինծառայողի առողջական

16

վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» թիվ 404-Ն որոշումը:

«Զինվորական ծառայության Ա զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացու առողջական վիճակի հետազոտման ն բժշկական փորձաքննության, հետազոտման ն փորձաքննության ուղեգրման կարգերը, (..) հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նան զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այս նորմի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/0860/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել