ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (9 օգոստոսի 2000 թվականի, ՀՕ-83) 83-րդ հոդվածի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված` - ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը, - ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը, - ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը, - ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.»: Հոդված 2. Մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝ «Սույն օրենսգրքի 83 հոդվածի «գ» և «զ» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում և առաջացվել են գնորդի կողմից:»: Հոդված 3. Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցության փաստը չի ազդել գնի վրա: Որպեսզի որոշվի, թե արդյոք գնորդի և վաճառողի միջև փոխկապվածությունը ազդել է գնի վրա թե ոչ, մաքսային մարմինը կարող է ուսումնասիրել վաճառքի պայմանները: Համապատասխան վաճառքի պայմանների ուսումնասիրության ժամանակ կարող է դիտարկվել, թե ինչ եղանակով են գնորդը և վաճառողը կազմակերպում իրենց առևտրային կապերը, և թե ինչպես են գնորդը և վաճառողը ստացել գործարքում այդ գինը: Մաքսային մարմինները որոշում են ընդունում, որ փոխկապվածությունը չի ազդել գնի վրա, եթե հայտարարատուն հիմնավորում է, որ գինը սահմանված է և համապատասխանում է արդյունաբերության մեջ գնի որոշման քաղաքականության նորմերին, և որ վաճառողը նույն եղանակով է գին որոշում ոչ փոխկապակցված գնորդների հետ, կամ եթե այդ գինը բավարար է ծածկելու վաճառողի բոլոր ծախսերը՝ գումարած այն շահույթը, որը ներկայացնում է վաճառողի ամբողջ վաճառքից ստացված շահույթը՝ նմանատիպ կամ նման դասի ապրանքների վաճառքից տվյալ ժամանակաշրջանում: Հայտարարատուն կարող է ցույց տալ, որ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցությունը չի ազդել գնի վրա՝ հիմնավորելով, որ գործարքի գինը մոտ է հետևյալ արժեքներից մեկին`»: Հոդված 4. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «է) եթե փոխկապակցված կողմերի միջև գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը չի կարող ընդունվել սույն օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն»: Հոդված 5. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝ «Որոշումների ընդունման համար հարցումները կատարվում են մինչև տվյալ ապրանքը վաճառքի հանելը և կարող են կատարվել նաև հետագայում: Որոշումները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ՝ ծագման կանոնները, որոնք առկա էին որոշումների ընդունման ժամանակ, էականորեն չեն փոփոխվել: Կողմերին նախապես տեղեկացնելու դեպքում որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում, եթե ընդունվում է հակառակ որոշում՝ սույն օրենսգրքի 169 հոդվածում նշված վերանայումից հետո: Որոշումները պետք է հրապարակվեն ըստ սույն օրենսգրքի 167 հոդվածի առաջին մասում սահմանված կարգի:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. նոյեմբերի 28 Երևան ՀՕ-448-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-448-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.12.2002-17.10.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1232 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.11.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.11.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.12.2002 Ուժը կորցրել է 17.10.2022 Հիմնական ակտ 20.11.2002, ՀՕ-448-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.07.2000, ՀՕ-83 06.07.2000, ՀՕ-83 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 նոյեմբերի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-448-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
