Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԵՆՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԵՆՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-96 սեպտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 սեպտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 9 | ՀԵՆՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

6 սեպտեմբերի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Հենրիկ Պապոյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հենրիկ Պապոյանը 2011թ. օգոստոսի 18-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

Դիմողը գտնում է, որ նշված օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասը նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի և 175-րդ հոդվածի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում, անհրաժեշտ է ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սույն անհատական դիմումով գործի քննությունն ամբողջությամբ ենթակա է մերժման, քանի որ առկա են դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և օրենքով սահմանված ներքոհիշյալ հիմքերը։

1. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Մատնանշված հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը նախատեսում է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության հստակ պայմանները։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով։

Դիմողի կողմից դիմումի ընդունելիության վերը նշված պայմանը պահպանված չէ, քանի որ վերջնական դատական ակտով, այն է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 08.12.2010թ. որոշմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառված չէ /ՀՀ վճռաբեկ դատարանի 16.02.2011թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է/։

2. Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերին համապատասխան սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է այնքանով, որքանով դիմողը բավարար և անհրաժեշտ իրավաբանական փաստարկներով ու եզրահանգումներով պատշաճ կերպով չի հիմնավորել սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող իրավադրույթի ՀՀ Սահմանադրությանը հակասելու պարագան, ավելին դիմողի հիմնավորումները կրում են բացառապես ձևական բնույթ և ուղղված են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Դիմողը ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ իրավանորմի սահմանադրականությունը ըստ էության բարձրացնում է նշված դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավանորմի սահմանադրականության խնդրին։ Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև առկա պատճառահետևանքային կապը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ և 9-րդ կետեր/։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Հենրիկ Պապոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

6 սեպտեմբերի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/2-9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 սեպտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել