Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270 — Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների կամ բնակելի տների հիփոթեքը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270 — Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների կամ բնակելի տների հիփոթեքը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 270. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների կամ բնակելի տների հիփոթեքը (վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-136-Ն) 1. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը: 2. Կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 270. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների կամ բնակելի տների հիփոթեքը (վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-136-Ն) 1. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված շենքերի, շինությունների շինարարության ավարտի ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան և բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի և բաժնի մասի վրա: 4. (մասն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն) (270-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ.

15.12.05 ՀՕ-238-Ն, խմբ., լրաց., փոփ.

25.05.22 ՀՕ-136-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել