Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-31-Ն12 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի փետրվա ր ի 12- ին «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝ 1) 2-րդ և 2.1-ին մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում։ 2.1. Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».

2) 2.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասից հանել «տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության,» բառերը.

5) 8-րդ մասից հանել «տարեկան 1 անգամից ավելի» բառերը: Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասից հանել երկրորդ պարբերությունը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, բացի կենսաթոշակային ֆոնդերից, իրավունք ունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից այդպիսի ներդրումային ֆոնդի կառավարումը կխոչընդոտի իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների նկատմամբ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների պատշաճ կատարումը:»: Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացում է ուղարկում տվյալ անձին մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը: Տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները: Եթե մասնակիցների ռեեստրը վարողի մոտ առկա չէ տվյալ անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցե, ապա տեղեկացում չի ուղարկվում։»։ Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «25» թիվը փոխարինել «35» թվով: Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված այլ ֆինանսական գործիքներում:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել թողարկողների (ներառյալ` բանկերի` բանկային ավանդների մասով) կամ դրանց թողարկած արժեթղթերի, սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ֆինանսական գործիքների, այդ արժեթղթերով և ֆինանսական գործիքներով գործարքների, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների նկատմամբ նվազագույն չափանիշներ և պայմաններ, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի հաշվին ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը):»: Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Արտասահմանյան պետությունների կամ այդ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 16-րդ մասով:».

2) 7-րդ մասի «հիմնադրամների» բառը փոխարինել «ֆոնդերի» բառով.

3) 9-րդ մասի «պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 9.1-ին մասով սահմանված սահմանաչափը» բառերով. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով. «9.1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված ֆինանսական գործիքներում և սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Սույն մասով սահմանված սահմանաչափը չի տարածվում սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված արժեթղթերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում դրանք չեն թույլատրվում կարգավորվող շուկայում առևտրին:».

5) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «16. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանվել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավելի, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոսը)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը կամ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը:»: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025թ. մարտի 7 Երևան ՀՕ-31-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-31-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.03.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.02.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.03.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.03.2025 Հիմնական ակտ 12.02.2025, ՀՕ-31-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-244-Ն 22.12.2010, ՀՕ-244-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-31-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել