ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11- ին «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածում՝ 1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Արգելվում է դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է չգրանցված բժշկական արտադրատեսակների և չլիցենզավորված սուբյեկտների գովազդը: Արգելվում է բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների գովազդը զանգվածային լրատվության միջոցներով:».
2) 7.2-րդ մասի «Բուժտեխնիկան» բառը փոխարինել «Բժշկական արտադրատեսակները» բառերով.
3) 7.3-րդ մասը «արտադրություն,» բառից հետո լրացնել «դեղերի մեծածախ իրացում,» բառերով.
4) 7.4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7.4. Բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գովազդի թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-157-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-157-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.11.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.04.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.05.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.11.2024 Հիմնական ակտ 11.04.2024, ՀՕ-157-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.04.1996, ՀՕ-55 30.04.1996, ՀՕ-55 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-157-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
