Դիմաքսյան — ՍԴ/0180/01/12
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2012 թվականի փետրվարի 5-ին, ՀՇ պաշտպանության նախարարության 2-րդ կայազորային քննչական բաժնի կողմից, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 91251312 քրեական գործը՝ թիվ 38401 զորամասի թիվ 121 մարտական դիրքի դիտակետում նույն զորամասի ժամկետային զինծառայող Գոռ Արայիկի Ալավերդյանի կողմից 2012 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հերթապահություն
Ամբողջ Տեքստ
«Հ: 475 ՍԴ/0180/01/12
ԵՏ ե,
«111
ԱՅՏՆ
ՀԱՐԱՏՈԾ ՈՆ
կ «ո ԿՎ 7
ՀՀԶՅԱղՈՒՑ7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
առաջին ատյանի դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Դավթյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
դատավորներ՝ Լ.Թադնոսյան
Մ.Արղամանյան
7 փետրվարի 2025 թվական ք. Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Գ ՔՈԼՈԶՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ՝ Գ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ `Ն.ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի ն տուժող Մարատ Դիմաքսյանի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի բացառիկ վերանայման բողոքները,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2012 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ կայազորային քննչական բաժնի կողմից, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 91251312 քրեական գործը՝ թիվ 38401 զորամասի թիվ 121 մարտական դիրքի դիտակետում նույն զորամասի ժամկետային զինծառայող Գոռ Արայիկի Ալավերդյանի կողմից 2012 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հերթապահություն կատարելիս, զենքի հետ վարվելու կանոնները խախտվելու, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 1160214 համարի ինքնաձիգից կրակոց արձակելու, նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գոռ Արայիկի Ալավերդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:
2. 2012 թվականի օգոոստոսի 7-ին, թիվ 91251312 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Գոռ Արայիկի Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով ն դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
4. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ամբաստանյալ Գոռ Ալավերդյանի պաշտպան Ա.Ապրեսյանի ն տուժողի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան), 2013 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
3
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գոռ Ալավերդյանի պաշտպան Ա.Ապրեսյանի ն տուժողի իրավահաջորդ Ա.Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ վերադարձվել են:
6. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան), 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, Դիմաքսյանն ընդդեմ Հայաափանի գործով կայացրել է վճիռ, որով արձանագրել է Մարատ Դիմաքսյանի՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան Կոնվենցիա) 2րդ հոդվածի նյութաիրավական ն դատավարական հայեցակետերի, ինչպես նան Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումներ:
7. ՇԸ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Գ.Էլիզբարյանն ն տուժող Մարատ Դիմաքսյանի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1ին մասի 5-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 17ի վճիռը, բացառիկ վերանայման բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ ն սահմանվել է բողոքների քննության բանավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
8. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Գ.Էլիզբարյանը, վկայակոչելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 2րդ հոդվածի վերաբերյալ` նախկինում արտահայտված դիրքորոշումները, ինչպես նան Եվրոպական դատարանի` Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ձճնավորված մոտեցումները, նշել է, որ համաճայն այդ վճռի՝ քննությունը լիարժեք չի բացահայտել Մ.Դիմաքսյանի մահվան հետ կապված բոլոր
4
հանգամանքները, իշխանությունները չեն. իրականացրել նրա մահվան հանգամանքների բացահայտմանն ուղղված լրիվ ն բազմակողմանի քննություն, համապատասխանաբար տեղի է ոնեցե Կոնվենցիայի 2րդ հոդվածի
նյութաիրավական ն դատավարական հայեցակետերի խախտում: Արդյունքում, բողոքաբերը գտել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի արձանագրված ընթացակարգային խախտումը վերացնելու պատշաճ միջոցը՝ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 30-ի՝ «Վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին» որոշումը վերանայելն է:
9. Տուժող Մարատ Դիմաքսյանի իրավահաջորդ Ալեքսանդր Դիմաքսյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանը, վկայակոչելով Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանվող կյանքի իրավունքի 66դատաիրավաան ն
նյութաիրավական խախտումները, գտել է, որ կայացված վճիռոր հիմք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործը ՀՀ իրավասու մարմնում վերանայելու համար: Արդյունքում, բողոքաբերը խնդրել է հարուցել բացառիկ վերանայման վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 25-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հուլիսի 29-ի ն Վճռաբեկ դատարանի՝ 2013 սեպտեմբերի 30-ի որոշումները ն կայացնել նոր դատական ակտ՝ Եվրոպական դատարանի վճռով արտահայտված իրավական դիրքորոշման շրջանակներում:
Բացառիկ վերանայման բողոքների պատասխանը.
10. Ամբաստանյալ Գոռ Ալավերդյանն ն նրա պաշտպան Ա.Նպրեսյանը Վճոաբեկ դատարանին` 2024 թվականի հուլիսի 26-ին ներկայացրած բացառիկ վերանայման բողոքների պատասխանում նշել են, որ թիվ ՍԴ/0180/01/12 քրեական գործով վիճարկվող դատական ակտերը վերաբերում են բացառապես Գոռ Ալավերդյանին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ոչ թե արդար դատաքննության իրավունքի խախտում, այլ Մ.Դիմաքսյանի կյանքի իրավունքի խախտում, եզրահանգելով, որ իշխանությունները սույն գործով չեն կատարել Մ.Դիմաքսյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց պոզիտիվ
5
պարտականությունները, քանի դեռ նա գտնվում էր իրենց վերահսկողության տակ. մասնավորապես, իշխանությունները չեն կատարել իրենց պարտականությունները՝ զենի հետ վարվելու անվտանգութան համապատասխան կանոնների
արդյունավետ ապահովումը, ինչպես նան իշխանությունները գործողության մեջ չեն դրել զինծառայողների անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպումը կարգավորող գործող նորմատիվային բազան՝ դրանով իսկ չկարողանալով արդյունավետորեն կանխել կյանքի համար զինվորական ծառայության հետ կապված ռիսկերը:
1. Վերոգրյալի հիման վրա, բացառիկ վերանայման բողոքների պատասխանի հեղինակները եկել են հետնության, որ Գոռ Ալավերդյանի նկատմամբ կայացված դատական ակտերը բեկանելու դատավարական հիմքերը բացակայում են, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները ըստ էության չեն կատարվել Գ.Ալավերդյանի կողմից ն չէին կարող ազդել Գ.Ալավերդյանի նկատմամբ իրականացված վարույթի արդյունքների վրա:
Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
12. Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մայիսի 25-ի դատավճռով Գոռ Արայիկի Ալավերդյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(/.., (Ն/ա հանդիսանալով ժամկետային զինծառայոլ ՊԲ թիվ 38401 զորամասի 3-րդ գումարտակի ծրդ հրաձգային վաշտի 2րդ դասակի Լին ջոկի նտնականարի օգնաւկաւն, կոչումով շարքային, 2012թ. փերրվարի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում: հերթապահություն կամաւրելիս, խախպտկ է զենքի հետ վարվելու կանոնները, այն Է լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ 74 տեսակի 160214 համարով ինքնաձիգը ն չփակելով ապահովիչը՝ մավր հպել ձգանին, որի հեւրնանքով կրակոց է արձակել իր ձախ ուղղությամբ ն նույն ուղղությամբը, նշված դիրքում մարտական հերթեւպահություն իրականացնող համածառայող, շարքային Մ.Դիմաքսյանին անզգուշությամբ պատճառել մահ, այսինքն խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, որը անզգուշությամբը առաջացրել է Մ .Դիմաքսյանի մահր, որով էլ նա ենթակա է պափասխանատվության ն պավժի:
6
(-)
Ամբաստանյալ Գ.Ալավերդյանը մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից ձայներ լսելով ն ինքնաձիգը լիցքավորելով, այնուհետն ՄԴիմաքսյանի կողմից զգուշացված լինելով, որ ինքնաձիգը գտնվում է լիցքավորված վիճակում, տվյալ պարագայում դրսնորելով անփույթ վերաբերմունք ն խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, չի նախատեսել իր անգործողության հանրության համար վտանգավոր հետնանքների առաջացման հնարավորությունը, թեն տվյալ իրադրությունում, պարտավոր էր ն կարող էր նախատեսպկլ (...)»/:
13. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մայիսի 25-ի դատավճիոը, արձանագրել է հետնյալը. «(.) (Առաջին ատյանի դատարանը, դատական ակտ կայացնելիս, որպես ամբապրանյալ Գոո Ալավերդյանի անձր բնութագրող տվյալներ դիվելով այն, որ նա նախկինում դափտապարվված չի եղել, երիտասարդ է, բնութագրվում է դրական, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծաւնրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, ամիատատրանյալի նկատմամբ նշանակել է արդարացի ու համաչափ պատիժ, որը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության ն պատասխանամվությաւն
անհատականացմաւն սկզբունքից համապատասխանում է կավարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու ն նոր հանցագործությունները կանխելու համար ն կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված պատժի նպատակների խրագործումի,, այն է վերականգնել առցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նան կանխել հանցագործությունները:
Վերոշարադիյալը հիմք է տալիս վերջնական եզրահաւնգման գալու այն մեւսին, որ ամբաստանյալ Գոռ Ալավերդյանի նկափմամի պատիժ նշանակելիս պատժի տեսակն ու չափր որոշելիս, առաջին ատյանի դատարանը քրեական օրենքը ճիշտ է Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 287-294:
7
կիրառել, իսկ ամբաարանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգիքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին, հետնարար բավարար հիմքեր չկան պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու ն դարական ակտը բեկանելու հաւմար:
(-)
Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում շարադրված փաստարկներին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդպիսիք արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից րար էության բազմակողմանի ատուգմաւն ու օրյեկտիվ գնահատման են ենթարկվել, ուարի տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի
պատճառարանությունները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար (...)»2:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
Լ Ներպետական դատական ակտերի վերանայումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. Դիմաքսյանն ընդդեմ Հայաարաւնի գործով Եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռն արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:
թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաճայն՝ «Վ. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
Սնոր հանգամանքներով վարույթը.
(-)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիոը, (...).
2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 96-99:
8
(.-.)
3) սույն մասի Լին ն 2րդ կետերով նախատեսված դատաւկան ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռարեկ դատարանի կայացրած ն օրինական ուժի մնջ մտած որոշումը»:
Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետնյալ հիմքերով.
(.-.)
5) Հայաարանի Հանրապետության մասնակցությամի գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային Օ-պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փասմվ, (:.)»:
16. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նան Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
17. Այսպես, Դիմաքսյանն ընդդեմ Հայաարանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է սույն գործով տուժող Մարատ Դիմաքսյանի՝ Կոնվենցիայի 2րդ ն 13րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումներ: Մասնավորապես, Եվրոպական դատարանը Դիմաքսյանն ընդդեմ Հայաափանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճռով արձանագրել է, որ տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական ն դատավարական: հայեցակետերի, ինչպես նան Կոնվենցիայի 13-րդ հոդվածի» խախտումներ:
18. Հիմք ընդունելով Դիմաքսյաւնն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից անձի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների Հ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դիմաքսյանն ընդդեմ Հայատրանի գործով 2024 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 29906/14, կետ 99:
4 Տե՛ս, նույն վճիռը, կետ 107:
5 Տե՛ս, նույն վճիռը, կետ 114:
9
խախտման փաստի արձանագրումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դիմաքսյանն ըեղդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17ի վճիռը Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:
ԱԼ. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման հիմքերը.
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. Դիմաքսյանն ընդդեմ Հայաարաւնի գործով Եվրոպական դատարանի վճիոն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 25-ի դատավճիոը ն Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանելու հիմք է:
20. Կոնվենցիայի 46րդ հոդվածի Լին կետի համաձայն` «Բարձր
պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիոները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
Սկոցցարին ն Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(..) վճիոր, որով Դատարանը խախտում է արձանագրու, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհավուցման կարգով փրամադրվելիք գումարները, այլ նան Նախարարների կոմիտնի վերահսկողությամի ընտրել ընդհանուր ն/լամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպեարական իրավական համակարգում վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին ե հնարավորինս շտկելու դրանց հետնանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտնի վերահսկողությամբ պետությունն ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով արանձնած իր պարտավորությունների կատարմեւն միջոցների ընտրության հարցում պայմեւնով,
10
որ դրանք համատեղելի են Դատարանի վճոխ մեջ փեղ գտած եզրակացությունների հետ»:
Սելջուկը ն Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կռնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը ն դրա հետնանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա. իրավիճակը (ո651խնօ 1 նաշ): Եթե Էօչանեօ տ նամճջուտ-ր գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիոր կատարելու միջոցների ընտրության հարցում (...)»7
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաճայն՝ «Լ Բացառիկ վերանայմաւն արդյունքով իրավասու դատարանն ամբողջությաւմի կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտի վարույթը փոխանցելով համապատասխան արորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական
հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նան կարճելով վարույթը:
2. Բացառիկ վերանայում իրականացնող դաւտարունն իրավասու է չրեկանելու բողոքարկվող դատական ակվյ,. միայն եթե ծանրակշիռ փատրարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403րդ հողվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (...»:
22. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի (որն ունի նույն բովանդակությունը, ինչ վերը նշված հոդվածի 2-րդ մասը) ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 3Լին կայացված ՍԴՈ- 1099 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երնան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական " Տես, Մարղու իրավունքների եվրոպական դատարանի՝ ,5602241 ռոմ Օաուո չ. Մոլ) գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 ն 41963/98, կետեր 249-250:
7 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Տշլամ ռոմ 45867. 1ատեշջ գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 ն 23185/94, կետ 125:
1
հնարավորությունը՝ պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել իր «օչաան. եւ. աջՒառ» հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:
23. Դատական վարույթի վերաբացումը կամ գործի նոր քննությունը՝ որպես մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նան Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19ի հանձնարարականում, որին ՀԸ ՍՄահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 3Լի ՍԴՈՌ-1099 որոշման մեջ նս հղում է կատարել:
Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետնյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ ն դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետնանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ ն չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
24. Գործի վերաբացումը Եվրոպական դատարանի կողմից նս գնահատվում է որպես «շչմանօ նտ. տմտւո»-ը հնարավորինս ապահովելու միջոց: Ընդ որում, Եվրոպական դատարանը, հղում կատարելով Հանձնարարականին ն համարելով, որ վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ «բացառիկ» հիմքերով, այդպիսիք է համարում հատկապես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերը, երբ գործի քննությունն իրականացվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ:
12
Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում շեշտել է, որ այս դեպքում հատուցման ամենապատշաճ ձնը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Եվրոպական դատարանի համար կայուն պրակտիկա է դարձել նան գործերի վերաբացման վերաբերյալ դրույթներն ընդգրկել վճռի մեջ":
Այսպիսով, Եվրոպական դատարանի որդեգրած մոտեցման համաձայն՝ համապատասխան անհատական միջոցառումների կիրառումը, մասնավորապես գործի վերաբացումն անհրաժեշտ է ն ըստ այդմ, մինչն խախտումը եղած իրավիճակի վերականգնումը` հնարավոր, որպես կանոն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում»:
25. Եվրոպական դատարանը Դիմաքսյանն ընդդեմ Հայաարանի գործով արձանագրել է հետնյալը.
«(..) Ս) Նյութաիրավական հայեցակետը
70. Դիմումավուի որդին` Մ.Դիմաքսյանը, ժամկետային զինծառայող էր, որն իշխանությունների խնամքի ն պատեւսխանաւտվությաւն ներքո իրականացնում էր իր պարտադիր զինվորական ծառայությունը, երբ մահացավ ծառայակցի կողմից պատահաբար կրակելու հերնանքով:
7. Դատարանն ի ակզիանե նշում է, որ դիմումատուն կասկածի տակ չխ դրել
ներպետական իշխանությունների` ն՛' քրեական վարույթի, ն՛ ներքին քննության պաշտոնական եզրակացությունն այն մասով, որ իր որդու վրա կրակել են դժբախտ պատահարի հերնանքով՝ իր ծառայակից Գ.Ա-ի կողմից զենքի օգտագործման անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով (տե'ս վերնում՝ 14-րդ, 15-րդ, 18-րդ ն 23-րդ պարբերությունները):
Ց Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլոց, Օծոօշք ». 1ատեշջ գործով 2003 թվականի հոկտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 53431799, Շշշոո: ». Ուուօ զործով 2005 հոկտեմբերի Է-ի վճիռը, գանգատ թիվ 46454/99, Թոռճճէ ս. Ռոն) զործով 2005 թվականի հոկտենբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 36822/02, Տօուօտ)1 ». Ռու» գործով 2004 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ ական ռամռոմչ Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Մուրադխանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ/01/3, Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի սոյեմբերի 28-ի թիվ ՎԲ/05/13 ն Կարինե Համբարձումյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0121/01/10 որոշումները:
3
72. Կառավարությունը կարծես կասկածի փակ է դրել ներքին քննության եզրակացությունների հավաստիությունը դրանք անվանելով որպես միայն «նախնական» (.) Այդուռանդերձ, Կառավարություն Օ ինքն իր հետագա պնդումներում հիմնվել է այն փաարի վրա, որ վեց զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի զորամասի հրամանատարության թերացումների համար, որոնք բացահայվտվել են ներքին քննության ընթացքում (...):
3. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ նախկինում զինվորական ծառայության ընթացքում մահացու դեպքերի հետ կապված այլ գործերով որոշել է, որ այդ տեսակի ներքին քննության եզրակացությունները չեն կարող համարվել «վերջնական որոշում» Կոնվենցիայի 2րդ հոդվածի նպատակներով այնքանով, որքանով որ դրանք կրում են զուտ ներքին բնույթ ն չեն առնչվում մահացած զինծառայողների հարազատներին (տե՛ս Հովհաննիսյանը ն Նազարյանն ընդդեմ Հայաստանի ԼԱօսհճոույճո ճոճ ԽԱշճՒյնո Ն. ոռճուն) գործը, թիվ 2169/12 ն 29667/14, 85 97-99, 2022 թվականի նոյեմբերի ծ, ն Աշոտ. Մալխասյանն ընդդեմ Հայաստանի Է15հօ1է Ֆ1եխճչյնո նչ. աոճուն) գործը, թիվ 35814/14, ՏՏ 70 ն 7, 2022 թվականի հոկտեմբերի 1): Միննույն ժամանակ առկա չէ որեէ հիմք` ենթադրելու, որ այն գործում Դատարանն իր գնահատաւկաններում չպերք Լ հիմնվի այդպիսի ներքին քննության փաստացի եզրակացությունների վրա, ինչպես որ արել է նախորդ դեպքերում (տե՛ս, օրինակ, Միրզոյանի գործը, Տ 72, Հովհաննիսյանի ն Նազարյանի գործը, 85 147 ն 142, ն Աշոտ Մալխասյանի գործը, Տ 96, բոլորը վերնում հիշատակված):
1) Զենքի օգտագործման կանոնները ն կանոնակարգերը
71. Ինչպես նշված է վերնում 7-րդ պարբերությունում, ներպետական վարույթում. միանշանակ հաստատվել է, որ դիմումատուի որդու վրա կրակել են դժբախտ պատահարի հետեանքով, որը տեղի է ունեցել նրա ծառայակից Գ.Ա-ի կողմից զենքի օգվնագործման անվտանգության կանոնների չպահպանելու պատճառով:
75. Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ ներպերական իշխանությունները պարտավոր են սահմանել կանոններ ն ձեռնարկել գործնական
14
միջոցներ՝ ժամկետային զինծառայողներին ոազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյուսավետորեն պաշվաանելու նպավաւկով ն ապահովել համապատասխան ընթացակարգեր` հայտնաբերելու այն թերություններն ու սխալները, որոնք կարող նեռ. կատարվել տարբեր մակարդակների պատասխանատուների կողմից (...):
76 Դատարանը վերահաստատում է, որ իր խնդիրն է սովորաբար ոչ թե վերանայել համապատասխան օրենքը ն գործելակերպը տ. ճետիճճ. (վերացական ձեով), այլ որոշել, թե արդյոք այն ձեր, որով դրանք կիրառվել կամ ազդել են դիմումատուի կամ մահացածի վրա, առաջացրել է Կոնվենցիայի խախտում (փե՛ս Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի |80)ճիծոեօ 2. Թաջջռ) գործը, թիվ 8663/08, Տ 85, 2021 թվականի հոկտեմբերի 12: Հետնաբար միայն այն փաստը, որ կարգավորող շրջանակը կարող է որոշ առումներով թերի լինել, ինքնին բավարար չէ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն հարց բարձրացնելու համար: Պեւրք է ապացուցվի, որ այն գործել է ի վնա անձի (տես, տարռնչ ատռոմչ (համապատասխան
փոփոխություններով), վերնում հիշատակված՝ Հովհաննիսյանի ն Նազարյանի գործը, 8 144):
«. Աս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Հայաստանի
Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հիմնական օրենսդրությունը «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հատրատելու մասին» օրենքն է (Ներքին ծառայության կանոնագիրք), որին նույնպես Կառավարությունը հղում է կատարել (...): Ներքին ծառայության կանոնագիրքը պարունակում է մանրամասն կանոններ ն կանոնակարգեր, որոնք վերարերում են զինվորական ծառայության փարրեր հայեցակետերին, այդ թվում` անվտանգությանը, պահանջելով անվփանգության կանոնների պահպանում ն դրանց կատարում ինչպես հրամանապտարեւկան կազմի, այնպես էլ երանց ենթակաների կողմից (րես մասնավորապես՝ (...) Ներքին ծառայության կանոնագրքի 73-րդ, 78-րդ, 94.2-րդ, 45Լրդ ն 452-րդ հոդվածները):
78. Ինչ վերաբերում է մասնավորապես զենքի անվտանգությաւնը, ապա 78-րդ հոդվածով պարվաւվորություն է դրվում հրամանավարների վրա պատշաճ կերպով
5
տեղեկացնելու իրենց ենթականերին անվտանգության պահանջների մասին, պահանջելու դրանց խիստ պահպանումը հրազենի հետ գործ ունենալիս ն համոզվելու, ի թիվս այլնի, որ իրենց ենթականերն իրականում հասկացել են անվտանգության պահանջները ն ունեն անհրաժեշտ գործնական հմտություններ դրանք իրականացնելու համար (...): Բացի այդ, 94.2 հոդվածով սահմանվում է, որ հրամանատարի` մարփական հերթապահության համար պատասխանավու տեղակալը վերահսկում է զենքի ն ապառազինության ճիշտ օգվագործումը մարտական հերթապահության իրականացման ժամանակ (...):
2. Դատարանը չի գտնում որեէ հիմնավորում վերոնշյալ կանոնակարգերի համարժեքություն, որպես ամբողջություն կասկածի տակ դնելու համար (ի հակադրություն, ոանճնչ ոամճոմւ, վերնում հիշատակված՝ Հովհաննիսյանի ն Նազարյանի գործը, Տ 140): Հետնարբար այն գտնում է, որ Հայաստանում գործող կարգավորող շրջանակով նախավեսվում էին համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված զենքի հեփ վարվելու հետ կապված վրանգներից ժամկետային զինծառայողների արդյունաւվետ պաշտպանությանը, ն հետնաբար այն համապատասխանում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին:
80. Այսպիսի հանգամանքներում Դափարանը նշում է, որ ոչ ներպերական դատարաններում, ոչ էլ Դատարանում ընթացող վարույթի ընթացքում դիմումավոուն չի վիճարկել զինվորական ծառայության անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ հրազենի օգտագործման առնչությամը վերոնշյալ ներպեւրական դրույթներով նախատեսված կարգավորող շրջանակի համապատասխանությունը: Նա, այնուամենայնիվ պնդել է, որ ոազմական մարմինները չեն կիրառել անվտանգության համապատասխան միջոցները` չապահովելով, որ
հերթեւպահության նշանակված զինծառայողներն անվտանգության
համապատասխան կանոնների վերաբերյալ պատշաճ պատրաստվածություն ունենան, ինչպես նան չեն վերահսկել զենքի ն ապառազինության ճիշտ օգտագործումը (...):
ՑԼ Այս կապակցությաւմը Դատարանը վերահաստատում է, որ կարգավորելու մասով պետությունների պարվաւվորությունը պետք է ընկալվի ավելի լայն իմաարով,
16
որը ներառում է կարգավորող շրջանակի արդյունավետ գործողությունն ապահովելու պարտականությունը: Այսպիսով, կարգավորող
պարվպաւկանությունները ներառում են այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են իրականացումը, այդ թվում՝ հսկողությունը ն կաւրարումն ապահովելու համար (տե՛ս, ենթադրյալ բժշկական անփութության հետնանքով մահվան համատեքստում, Լոպես դնե Սոռուսա Ֆերնանդեսն ընդդեմ Պորվուգալիայի (ՄՊ| 1Լօքօ5 06 ,`ՏՕստն ԻճուճոմճՏ ն. Ե0Տու |ՇՇ)) գործը, թիվ 56080/13, 5 189, 2017 թվականի դեկտեմբերի 19): Դատարանի կարծիքով դա ճիշտ է նան զինվորական ծառայության
համապտեքատում, որն ի ակզրանե վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ ներառում է ամենօրյա կտրվածքով հրազենի հետ գործ ունենալը:
82. Դեպքի առթիվ ներքին քննության արդյունքներն ամփոփող զեկույցի համաձայն՝ անվտանգության կանոնների ծանուցման վրա ԳԱ-ի որոշ ստորագրություններ կեղծվել են, ինչը ենթադրում է, որ նա այդ կանոնների վերաբերյալ պատշաճ պատրապրվածություն չի անցել, ն միննույն ժաւմանակ հենակերի ավագ սպայակազմի անդամը չի կատարել իր ծառայողական պարտականությունները (...): Այնուհետն նույն զեկույցում ենթադրություն է արվել, որ պատահական կրակոցը եղել է գումարտակի ղեկավարության ն հենակետի ավազ սպայակազմի վատ հսկողությաւն հետնանքը (նույն տեղում): Դրանից հեպտնում է, որ զորամասի հրամանատարությունը չի ապահովել անվտանգության
համապատասխան կանոնակարգերի արդյունավետ իրականացումը, որի համար նրանք իրենց տրամադրության տակ ունեին անհրաժեշվ մեխանիզմներ (տե՛ս վերնում՝ 78-րդ պարբերությունը): Այս համատեքստում Կառավարության այն փաստարկը, որ պատեւհարը չէր կարող կանխատեսվել՝ հաշվի առնելով մարդկային վարքագծի 0անկանխատեսելիություն, (.) չի կարող րնդունվլ: Այս կապակցությամբ Դատարանը վերահասվավտւմ է, որ իր խնդիրը ոչ թե անհատական պատասխանաղպվություն սահմանելն է, այլ ավելի շուվմ՝ որոշելը, թե արդյոք պետություն, կավարել է կյանքի իրավոււքը պաշտպանկու իր պարտավորությունը՝ համապատասխան կարգավորող շրջանակի ընդունման ն արդյունավետ իրականացմաուն միջոցով (..):
17
83. Թեն Դատարանը չի կարող ենթադրություն անել, թե արդյոք իրադարձություններն այլ ընթացք կունենային, եթե պատասխանատու անձինք այլ կերպ վարվեին են ապահովեին համապատասխան կարգավորող շրջաւնակի արդյունավետ իրականացումը գործնականում, 2րդ հոդվածի համաձայն իրականացվող համապատասխան սվփուգմամը չի կարող պահանջվել ապացուցել, որ «եթե չլիներ» իշխանությունների ձախողումը կամ բացթողումը, մահր վրա չէր հասնեի (տե՛ս, ուաոնտ ոաճոճտ, Բլյակայը ն այլք ընդդեմ Խորվաթիայի (8յոհճ) ճոճ Օմյտոչ 5. ՇԻօճԱճ) գործը, թիվ 74448/12, Տ 124, 2014 թվականի սեպտեմբերի 16): Ավելի շուվ, 2-րդ հոդվածի համաձայն պետությանը պատասխանատվությաւն ենթարկելու համար կարնոր ն բավարար է ապացուցել, որ համապավտաւսխան կարգավորող շիջանակի գործողության առկա թերությունները վնաս են հասցրել անհատին (...) ինչը, Դատարանի կարծիքով, տեղի է ունեցել սույն գործում:
84. Հերնաբար Դատարանը գտնում է, որ սույն գործով իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը ապահովելու զենքի հեվ. վարվելու անվտանգության համապատասխան կանոնակարգերի արդյունավե
իրականացումը, այդ թվում՝ դրանց վերահսկողությունն ու կատարումը, այդպիսով առաջացնելով պետության պատասխանատվությունը վերջինիս՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորության մասով (տես (...) աճն ուաճոճ Տ, ն ճանապարհային անվփանգությաւն կանոնակարգերի իրականացման համատեքստում, Սմիլյանիչն ընդդեմ Խորվաթիայի (Տուկճու: ». Շոօճեճ) գործը, թիվ 325983/11, 8 85, 2021 թվականի մարտի 25):
85. Այս եզրակացություն, րավարար է, որպեսզի Դատարանը գտնի Կոնվենցիայի 2Ձրդ հոդվածի նյութաիրավական հայեցակերի խախտում: Այնուամենայնիվ, սույն գործի հանգամանքներում Դատարանը կքննի, թե արդյոք այդ հայեցակետի խախտվել է նան պատահարից հետո դիմումատուի որդուն հրավզաւպ բժշկական օգնություն ցուցաբերելու մասով:
2) Շրապ բժշկական օգնությունը
86. Դիմումատուն բողոքել է, որ իշխանությունները պափշաճ կերպով չեն կազմակերպել վնասվածք արանալուց հետո Մ. Դիմաքսյանին հրատապ բժշկական
18
օգնություն ցուցաբերելու հարցը, քանի որ, ի թիվս այլնի, նրան տեղափոխել են զինվորական բեռնատարով, այնուհերն հրավապ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ րժշկական սարքավորումներով չհամալրված սանիտարական տրանսպորտով, ն որը, բացի այդ, ճանապարհին երկու անգամ խամվանվել է (...):
87. Դատարանը նշում է, որ այն փաստերը, որոնց մասով դիմումատուն բողոքել է, զգալիորեն տարբերվում են այն դեպքերից, որոնք վերաբերում են բժշկական անփութության հեմ. կապված մեղադրանքների համատեքարում հրատապ փրկարար օգնություն ցուցաբերելու մերժմանը կամ գիտակցաբար (փե՛ս, օրինակ, վերնում հիշատակված՝ հղի կնոջ մահվանն առնչվող` Մեհմեդ Շենթուրքի ն Բեքիր Շենթուրքի գործը, երբ բժիշկները հրաժարվել են շտապ վիրահատություն կատարել, քանի որ նա չէր կարող վճարել բժշկական վճարները) կամ. հիվանդանոցային ծառայություններում համակարգային կամ կառուցվածքային խախտումների արդյունքում հիվանդի կյանքը վտանգի ենթարկելուն, որի հետնանքով հիվանդը զիկվւմ է հրատապ փրկարար օգնության հասանելիությունից, երը իշխանություններն իմացել են կամ պետք 1 իմանային այդ ոիսկի մասին ն չեն ձեռնարկել անհրաժեշվ միջոցներ` այդ ոիսկի նյութականացումը կանխելու համար (տես, օրինակ, շտապ օգնության մեքենայում դիմումատուի նորածին երեխայի մահվանն առնչվող` Ասիյե Գենչն ընդդեմ Թուրքիայի 1516 Օօոբ յ. Ղաղօ)) գործը, թիվ 24109/07, 2015 թվականի հունվարի 27, այն բանից հետո, երբ նրան մերժել են ընդունլ մի շարք պետական հիվանդանոցներ իրենց նորածնային
բաժանմունքներում: տարածքի կամ համապատասխան ոժշկական
սարքավորումների բացակայության գ պատճառով, ն հանգամանքների համակցությաւմը, մասնավորապես՝ կոնկրետ տարածաշրջանում
առողջապահական հաւմակարգում խախտումների պատճառով երեխայի վաղաժեւմ: մահվանն առեչվող` Այդողդուն ընդդեմ Թուրքիայի 14)0056ն 7. 1աուօ)) գործը, թիվ 40448/06, 2016 թվականի օգոստոսի 30):
ծծ8 Համապատասխանաբար Դատարանը համարում է, որ վերոնշյալ
նախադեպային իրավունքում մշակված չափորոշիչներն ու ակզբունքները (ե՛ս նան վերնում հիշատակված՝ Լոպես դե Սոուսա Ֆերնանդեսի գործը, 58 190-196), որոնք
19
ձնակերպվել են Լապես տարբեր, այն է՝ բժշկական անփութության համատեքստում, չեն կարող ուղղակիորեն փտխանցվել սույն գործին, սակայն, այնուամենայնիվ, գործի հանգամանքները գնահատելիս պետք է առաջնորդվել դրանցով այնքանով, որքանով շոշափվում է հրատապ բժշկական օգնության հարցը:
89. Դատարանը վկայակոչում է վերնում` 6-րդ պարբերությունում նշված նախադեպային իրավունքի ակզբունքները, համաձայն որոնց, երբ սռվորական քաղաքացիները զորակոչվում են զինվորական ծառայության, պետության առաջնային պարտականությունն է սահմանել այդ քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող ոխակի մակարդակին համապապտաւսխան կանոններ:
90. Դատարանը տեղյակ է, որ Ներքին ծառայության կանոնագրքի 35-րդ ն 356-րդ հոդվածներով նախատեսվում է, որ վիրավոր զինծառայողները պետք է անհապաղ ուղարկվեն բուժկեվ, իսկ արփակարգ իրավիճակների դեպքում պետք է ուղարկվեն զորամասից դուրս` բուժօգնություն արանալու համար, որի դեպքում երանք համապատասխան րժշկական հիմնարկ են փեղավտխվում զորամասի սանիտարական փրանսպորտով՝ ռազմական իժշկի կամ բուժակի ուլեկցությամը (.-.):
91. Այսպիսով, համաձայն գործող կանոնակարգերի (...) զորամասերը պերք է ունենան բժիշկ (կամ բուժակ)՝ հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Միննույն ժամանակ, արտակարգ իրավիճակի դեպքում վիրավոր զինծառայողները պետք է հիվանդանոց ուղարկվեն սանիտարական տրանսպորտով, որը, րատ երնույթին, պարտադիր չէ, որ հագեցված լինի կենսաապահովման հիմնական սարքավորումներով (տես Ներքին ծառայության կանոնագրքի 356-րդ հոդվածը՝ ամփոփված վերնում՝ 37-րդ պարբերության վերջում, ինչպես նան վերնում՝ 47-րդ պարբերությունում նշված դիմումատուի փաստարկը՝ կապված տվյալ տրանսպորտի մեջ՝' հրատապ րժշկական սարքավորումների րացակայության հետ, ինչը Կառավարություն, Դատարանում վարույթի իխրականացման որեէ պահի չի վիճարկել):
92. Հաշվի առնելով զինծառայողների կյանքին ն առողջությանը սպառնացող վտանգին բնորոշ ատրիճանը (..), հատկապես հեռավոր վայրում ակտիվ
20
մարտական հերթապահության նշանակվելիս, ինչպես որ սույն դեպքում է, երը դիմումատուի որդին ծանր վիրավորվել է (.., հազիվ թե կարելի է պնդել, որ գոյություն ունեցող կարգսւվորող շրջանակը (...) գործնականում իրականացվել է այնպես, որ ապահովվեր այդ աստիճանի ոխիսկին համապավաասխուն հրատապ ոժշկական օգնության հասանելիությունը: Անկասկած, սույն գործով առկա` ն՛ քրեական, ն՛ ներքին քննությունների ընթացքում հաստրատված փաատրերը (..) հակառակն են ապացուցում:
93 Այսպիսով, հակառակ համապատասխան կարգավորումների՝ (..) զորամասում որեէ բժիշկ (կամ բուժակ) չի եղել, երբ Մ.Դիմաքսյանի վրա կրակել են: Նա ծառայակիցների կողմից, կրկին առանց րժշկական անձնակազմի ներկայության, սովորական պատգարակով տեղափոխվել է խրամավ.: Այնուհետն զինծառայողները Մ.Դիմաքսյանին դրել են զինվորական մեքենայի մեջ. նրանք դժվարություններ են ունեցե պատգարակը կայուն վիճակում պահելու հարցում, քանի որ ճանապարհն այնքան անհարթ է եղել, որ երանցից պահանջվել է տասնհին՝ Օ րոպե 400 մետր մեքենայով անցնելու համար: Այնուհերն Մ.Դիմաքսյանին կրկին տեղաշարժել են սանիտարական տրանսպորտ տեղափոխելու համար, որն, ինչպես արդեն նշվեց վերնում՝ 9Լրդ պարբերությունում (-., չի եղել կենսաապահովման սարքավորումներով հագեցած շվաւայօգնության մեքենա կամ որեԼ այլ տեսակի հիվանդանոցային տրանսպորտ (տես, տատեջչ ոանճոմ»չ, ն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում, Տարարինան ընդդեմ Ռուսասվտաւնի |1474Ղ1656 ն. Թատջլճյ գործը, թիվ 4353/03, 55 12-17, ՄԻԵԴ 2006-Ճ7 (քաղվածքներ) դեպի մոտ հիասն կիլոմետր հեռավորության վրա գտնվող զինվորական հոսպիտալ ճանապարհր շարունակելու համար: Այնուամենայնիվ, րժշկական մեքենան ուղնորության ընթացքում երկու անգամ կանգ է առել, քանի որ այն անընդհատ գերտաքանում էր: Արդյունքում արիպված են եղել ես մեկ անգամ տեղաշարժել Մ.Դիմաքսյանին, այս անզգամ այն բեռնատարի մեջ տեղափոխելու համար, որին զինծառայողները պատահարար հանդիպել են ճանապարհին, մինչն որ նրանց դիմավորել է հիվանդանոցի շտապօգնության մեքենան, սակայն արդեն ուշ է եղել (...):
21
94. Այսպիսի հանգամանքներում Դատարունը նկատում է, որ քննությամբ չի պարզվել, թե կոնկրեվն որքան ժամանակ է Մ.Դիմաքսյանը եղել ճանապարհին` դեռ ողջ լինելով (...): Սակայն ամեն դեպքում այն պայմանները, որոնցում նրան տեղափոխել են, ինչպես որ նկարագրված է նախորդ պարբերությունում, ներաոյալ՝ այն փաստը, որ չնայած հրազենային վնասվածք ատացած լի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴ/0180/01/12
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
