Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները Ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությ
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները Ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությ

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 72. Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները Ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, ղեկավարվելով հասարակության շահերով, իրականացնում են ոռոգման ջրամատակարարման համակարգի օգտագործումն ու պահպանումը: Ջրօգտագործողների ընկերությունները

Ամբողջ Տեքստ

Հոդված 72. Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները Ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, ղեկավարվելով հասարակության շահերով, իրականացնում են ոռոգման ջրամատակարարման համակարգի օգտագործումն ու պահպանումը: Ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործողներին ջուր են մատակարարում իրենց սպասարկման տարածքում, իսկ ջրօգտագործողների ընկերությունների միությունները՝ ջրօգտագործողների ընկերություններին՝ իրենց սպասարկման տարածքում: Ջրօգտագործողների ընկերությունների միությունները ջրօգտագործողների ընկերությունների կամավորության հիման վրա ստեղծված միություններ են, որոնց նպատակն է միևնույն ջրի աղբյուրի օգտագործումը: Դրանք գործում են ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրենց տրված լիազորությունների սահմաններում: Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել