ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 548 — Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից 1.
Ամփոփում
Հոդված 548. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից 1. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումների կամովին մասնակցելը, որոնք ակնհայտորեն կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետ
Ամբողջ Տեքստ
Հոդված 548. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից 1. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումների կամովին մասնակցելը, որոնք ակնհայտորեն կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
2. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություն կատարելը, որն ուղղված է մյուս ռազմագերիների իրավունքների կամ օրինական շահերի դեմ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Գ Լ ՈՒ Խ 50 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
