Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գևորգյան — ԱՐԱԴ/0036/13/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԱՐԱԴ/0036/13/24

Վճռաբեկ դատարանԱՐԱԴ/0036/13/242 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով Վրեժ Գնորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1Լին մասով, նե նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՇ դրամի չափով: ՀՇ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված տուգանքի վճարումը թույլատրվել է կատարել մաս առ մաս՝ 1 (մեկ) տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 31.250 (երեսունմեկ հազար երկու հարյ

Ամբողջ Տեքստ

ԱՐԱԴ/0036/13/24

ԱԻ . 235 Ե

Անոր

ՐՋ

ՈԱ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Արագածոտնի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ.Նազարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան

2 փետրվարի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ դատապարտյալ Վրեժ ՇՀրաչիկի Գնորգյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով Վրեժ Գնորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1Լին մասով, նե նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված տուգանքի վճարումը թույլատրվել է կատարել մաս առ մաս՝ 1 (մեկ) տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 31.250 (երեսունմեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության

դատարանի` 2024 թվականի մարտի Լի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի պետ Լ.Ասատրյանի՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու մասին միջնորդությունը բավարարվել է, ն որոշվել է դատապարտյալ Վրեժ Գնորգյանից բռնագանձել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով նշանակված 375.000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված չափին՝ 245.000 (երկու հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամին, համարժեք գույք:

2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հուլիսի 26ի որոշմամբ ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայութան Արագածոտնի մարզային մարմնի պետ Լ.Ասատրյանի

միջնորդությունը՝ տուգանքի չվճարված մասը որոշակի ժամկետով ազատարկմամբ փոխարինելու վերաբերյալ, բավարարվել է, ն դատապարտյալ Վրեժ Գնորգյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով նշանակված տուգանքի չվճարված մասը՝ 245.000 (երկու հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամը, փոխարինվել է 9 (ինը) օր ժամկետով ազատազրկմամբ:

3

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գնորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գնորգյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը գտել է, որ առերնույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք:

Ըստ բողոքաբերի՝ «Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը», ինչն ազդել է վարույթի ելքի վրա, որի հետնանքով խախտվել է վերջինիս ՀՀ Սահմանադրության 63րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 68րդ ն ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 25րդ հոդվածներով նախատեսված` կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման:

5.Լ. Բողոքաբերը նշել է նան, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշման կայացումից հետո իր կողմից ամբողջությամբ վճարվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով նշանակված տուգանքը, մինչդեռ վիճարկվող դատական ակտի առկայության պայմաններում՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, ստացվում է, որ դատապարտյալը մի արարքի համար երկու անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բողոքը բավարարել, ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

4

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հուլիսի 26ի որոշումը դատապարտյալ Վրեժ Գնորգյանը ստացել է 2024 թվականի օգոստոսի 1-ին:

7..` Նշված որոշման դեմ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հասցեագրված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2024 թվականի օգոստոսի օ-ինշչ, ն նշված բողոքի հիման վրա թիվ ԱՐԱԴ/0036/13/24 վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ ն' վարույթի նյութերը, ն' Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացված վերոնշյալ բողոքը մուտքագրվել են 2024 թվականի օգոստոսի 20-ին:

8. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ, 390-րդ ն 39-րդ հոդվածները, արձանագրել է, որ «(.) /թյիվ ԱՐԱԴ/0036/13/24 դավնւկան գործի նյութերում բացակայում է դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գնորգյանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բերված հավուկ վերանայման բողոքը` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի Լին մասով, այն է՝ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտը ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժեւմկետում, հետրնարար այն պետք է թողնել առանց քննության: Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված վերաքննիչ բողոքին, ապա ՀՀ վերաքննիչ քրնական դատարանն անհրաժեշվ է համարում փաստել, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված վերաքննիչ բողոքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածին հավտւկ վերանայման րողոքի համապատասխանությունը ամտւգելու հնարավորություն Վերաքննիչ դատարանը չունի»":

ւՏե՛ս նյութեր, թերթ 53:

շ Տե՛ս նյութեր, թերթ 55:

3Տե՛ս նյութեր, թերթեր 55, 68:

«Տե՛ս նյութեր, թերթեր 69-70:

5

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք դատապարտյալ Վրեժ Գնորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված լինելու պատճառաբանությամբ, առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «ԼՅուրաքանչյուր ոք ունի իլ, իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատաեւկան պաշվալանությաւն իրավունք»:

ՃՇ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափաւկման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբի սահմանված նպատաեւկին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետի համաճայն՝ «Յուրաքանչյուր ոք, երը որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ատեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Վարույթի մասնավոր մասնակիցները ն վարույթին օժանդակող անձինք պերք է իրենց իրավունքներից օգտվեն ն իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադավաւթյաւն շաւհերին: (...)»:

101. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.

6

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով»,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը»,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի Լին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՛,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները

կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունըՑ կունենա 6դատավարության արդարացիության վրա: Դատարանի մատչելիության իրավունք, խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիութան ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի":

Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամիկոնյանն ընդդեմ Հայաարաւնի գործով նշել է, որ. «(...) «(Դատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ: Այն ենթակա է սահմանամփակումների, մասնավորապես, 5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1աօմօ . Ոոլչ գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, .5(6705262յն ա. Քօլռոմ գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տէճուծս ս. Ցախողճ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

6 Տե՛ս նույն տեղում:

7 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /մճլրոօնմ 5. Բոռուճ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, ՔԽտժմօու ս. Թօուաւմն գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

8 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 77216. ս. Ք՛ռոշ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

» Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 8/511ի10Ա ճոմ օի675 5. Օ76666 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7

երը քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամ ունի հայեցողությաւն որոշակի սահման: Սաւկայն այդ սաւհմանափակումները չպերք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով որ խախտվի իրավունքի րուն էություն, վերջապես նման

սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի ն հետապելվող նպատակի միջն առկա չէ ողջամիտ համամասնություն (...): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավեվ, անձր պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հարակ ն իրական հնարավորություն ունենա (...):

Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, Թանկասկած նպատակ ունեն ապահովել

արդարադավաության պատշաճ իրականացումը ե համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության ակզբունքին: Շահագրգիո անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպեվկք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշվայանությաւն միջոցներից օգվվելիս (...)»5:

10.2. ՀԸ Մահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19ի թիվ ՍԴՈՂՃՉՇ որոշմամբ արձանագրել է հետնյալը.

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

» Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մամիկոնյանն ընդդեմ Հայատրաւնի գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 ն 27:

8

- դատարանի (արդարադատության) մատչելիություն, կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն Օինքնին չի կարող դիտվել լ9որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման':

103. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն Օ»անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձնավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի չափանիշների ն պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի չափանիշների ն պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ու հետապնդվող նպատակի միջն համարժեք

հարաբերակցությունը», ինչն իր հերթին, ի թիվս այլոց, հանգեցնում է նրան, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր

սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի ո Տես ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, ւ Վ ճոաբեկ դատարանի` Նաիրա Գրիգորյանի գործով 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ Մ-6168/21 որոշումը, կետ 16։

9

հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Շակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող իմպերատիվ պահանջների պահպանման հարցին, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում, մասնավորապես` դրանք չպետք է այնպես մեկնաբանվեն ն այն աստիճան ձնականացվեն (62:665ՏԽՇ է0Ւ-ոՃնտտ), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը:

Հետնաբար, յուրաքանչյուր դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի չափանիշների ն պահանջների չպահպանման մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ն հետապնդվող նպատակի միջն համարժեք հարաբերակցությունը: Ընդ որում, չափազանցված ձնականությունը վերաբերում է հատկապես ընթացակարգային կանոնների նեղ

մեկնաբանություններին, որոնք կարող են հանգեցնել անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման:

11. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26ի որոշումը դատապարտյալ Վրեժ Գնորգյանը ստացել է 2024 թվականի օգոստոսի 1-ին",

- 2024 թվականի օգոստոսի 9-ին (փոստային ծառայությանն է հանձնվել օգոստոսի 7-ին)` հատուկ վերանայման վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված տասնօրյա ժամկետի պահպանմամբ, վերոնշյալ որոշման դեմ ռ Տես Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

«Տես սույն որոշման 7-րդ կետը:

10

դատապարտյալ Վրեժ Գնորգյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան»,

- թիվ ԱՐԱԴ/0036/13/24 վարույթի նյութերը, ներառյալ դատապարտյալ Վ.Գնորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դատարանում ստացվել են 2024 թվականի օգոստոսի 20-ին,

- Վերաքննի. դատարանը՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ դատապարտյալի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ դատական գործի նյութերում բացակայում է դատապարտյալ Վրեժ Գնորգյանի կողմից Վերաքննիչ դատարան բերված հատուկ վերանայման բողոքը, իսկ ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարան ներկայացված վերաքննիչ բողոքին, ապա Առաջին ատյանի դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համապատասխանությունը ստուգելու հնարավորություն Վերաքննիչ դատարանը չունի:

12. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները քննարկելով սույն որոշման 10-10.3-րդ կետերում ներկայացված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտյալ Վ.Գնորգյանի դատական պաշտպանության իրավունքի իրացման

սահմանափակումը կրել է ձնական բնույթ:

Մասնավորապես, թեն տվյալ դեպքում դատական վերանայման բողոքի օրինակը դատապարտյալը ներկայացրել է Առաջին ատյանի դատարան, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերաքննիչ բողոքի ներկայացմանը վերաբերող՝ բնույթով ձնաական պայմանի խախտում է, այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ որոշում կայացնելիս փաստացի առկա են եղել ն' վարույթի նյութերը, ն համապատասխան բողոքը: Հետնաբար Վերաքննիչ դատարանի այն հետնություն, որ «ռատուկ վերանայման րողոքի

5 Տե'ս սույն որոշման 7.Լ-րդ կետը:

Թ Տե'ս սույն որոշման 71-րդ կետը:

Ծ Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

11

համապատասխանություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածին արուգելու հնարավորություն չունի», անհիմն է:

Միննույն ժամանակ, անդրադառնալով այն հանգամանքին, որ բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում վկայակոչվել են նան բողոքարկման ժամկետնեի հաշվարկման օրենսդրական կարգավորումներ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան է ներկայացվել օրենքով նախատեսված ժամկետների պահպանմամբ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի պահանջի չպահպանումը մեկնաբանել է այնպես, որ դատապարտյալի դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվլ է անհամաչափ սահմանափակման: Հետնաբար, ձնական պահանջների չպահպանման պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելով ոչ իրավաչափորեն սահմանափակվել է դատապարտյալ Վրեժ Գնորգյանի դատարանի մատչելիության իրավունքը, ինչպես նան խախտվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը:

13. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.Լ-րդ կետում բարձրացված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

14. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Վրեժ Գնորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

15. Ամփոփելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թուլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչ,՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ

12

դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համարճ:

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

16. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գնորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ք Տե՛ս, ուառեՏ ուսում Տ Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ԱՐԱԴ/0036/13/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել