ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Արդարադատության ակադեմիան ավարտած դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը իր դիմումը ներկայացնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անկախ թափուր հաստիքների առկայությունից, ներգրավվում է առնվազն առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրին համապատասխանող իրավաբանական բնույթի աշխատանքի դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում կամ իր համաձայնությամբ՝ դատական դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:»: Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «ուղարկել» բառից հետո լրացնել «լրացուցիչ» բառով: Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «պարբերականությամբ» բառից հետո լրացնել «՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերով.
2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում ուսումնառություն անցած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. հունիսի 3 Երևան ՀՕ-55-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-55-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2014-01.07.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.06.07/30(970) Հոդ.556 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.06.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2014 Ուժը կորցրել է 01.07.2018 Հիմնական ակտ 02.05.2013, ՀՕ-55-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.2006, ՀՕ-159-Ն 07.07.2006, ՀՕ-159-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-55-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
