Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 12. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ 1. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման անհնարինության դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և բանկի նկատմամբ սնանկության վարույթ սկսելու միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտության մասին: 2.

Ամբողջ Տեքստ

Հոդված 12. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ 1. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման անհնարինության դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և բանկի նկատմամբ սնանկության վարույթ սկսելու միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտության մասին:

2. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցնելու և բանկը մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) կառավարմանը վերադարձնելու մասին:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը` 15-օրյա ժամկետում, քննարկում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված միջնորդությունը և կայացնում որոշում` այն մերժելու կամ բավարարելու մասին: ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել