ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի մարտի 18-ին «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀO-164-Ն օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 20. Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելը Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով: Սույն տուգանքը չի կիրառվում, եթե` 1) չհայտարարագրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկման. 2) չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով. 3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:»: Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը 1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում` թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով: Սույն տուգանքը չի կիրառվում, եթե` 1) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկման. 2) թաքցված կամ պակաս ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով. 3) կառավարության սահմանած կարգով հիմնավորվում են եկամտի ստացման աղբյուրը և չափը:
2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում` այդ եկամտի 10 տոկոսի չափով:»: Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով` «3. Սույն օրենքում նշված պաշտոնատար անձ չհամարվող, փոխկապակցված անձ չհամարվող և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված տուգանքները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. մարտի 31 Երևան ՀՕ-58-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-58-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.04.2009-01.01.2012) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.04.15/19(685) Հոդ.361 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.03.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 31.03.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.04.2009 Ուժը կորցրել է 01.01.2012 Հիմնական ակտ 18.03.2009, ՀՕ-58-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.2006, ՀՕ-164-Ն 07.07.2006, ՀՕ-164-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մարտի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-58-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
