ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 427 — Զինվորական էշելոնի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - էշելոնի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել` նրանց ազգային և հոգեբանական առանձնահատկու
Ամփոփում
Հոդված 427. Զինվորական էշելոնի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - էշելոնի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել` նրանց ազգային և հոգեբանական առանձնահատկությունների հաշվառումով, զգոնության և փոխադրման մասին տեղեկությունների գաղտնիությունը պահելու, սպառազինության, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ոգով. - միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավա
Ամբողջ Տեքստ
Հոդված 427. Զինվորական էշելոնի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - էշելոնի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել` նրանց ազգային և հոգեբանական առանձնահատկությունների հաշվառումով, զգոնության և փոխադրման մասին տեղեկությունների գաղտնիությունը պահելու, սպառազինության, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ոգով. - միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավախախտումների կանխման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ. - իրականացնել անձնակազմի օբյեկտիվ և օպերատիվ տեղեկացումը, կազմակերպել և անձամբ անցկացնել հասարակական-պետական պատրաստության պարապմունքները. - իրագործել էշելոնի օրվա վերակարգի սոցիալ-հոգեբանական ապահովումը, հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման մասին, կազմակերպել նրա ժամանցը, ճանապարհի ընթացքում անձնակազմին ապահովել պարբերական հրատարակություններով, ճիշտ և հոգատար օգտագործել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու գույքը. - զինվորական էշելոնի անձնակազմը մոբիլիզացնել տարերային աղետների և այլ արտակարգ հանգամանքների հետևանքով խախտված երկաթուղային երթևեկության վերականգնման աշխատանքների համար. - ժամանակին զեկուցել զինվորական էշելոնի պետին էշելոնի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին: (427-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն) Զ ԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆԻ ՊԵՏԻ` ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ՕԳՆԱԿԱՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
