ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 316 — Օդանավեր, նավեր կամ երկաթուղային շարժակազմեր զավթելը, պահելը կամ փախցնելը 1.
Ամփոփում
Հոդված 316. Օդանավեր, նավեր կամ երկաթուղային շարժակազմեր զավթելը, պահելը կամ փախցնելը 1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ զավթելը, պահելը կամ փախցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 316. Օդանավեր, նավեր կամ երկաթուղային շարժակազմեր զավթելը, պահելը կամ փախցնելը 1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ զավթելը, պահելը կամ փախցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում, զանգվածային անկարգություններ, միջազգային հարաբերություններում բարդացում կամ հակամարտություն, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
4. Զավթածը կամովին ազատած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նա նախկինում չի ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
