ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16 - ին « ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) լիազոր մարմին ՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին։»։ Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ հոդվածի 8-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ հոդվածի 3-րդ մասերում «ոստիկանության» բառը փոխարինել «լիազոր» բառով։ Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.
2) 3-րդ մասի «ոստիկանության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.
3) 10-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.
4) 13-րդ մասի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.
5) 15-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։ Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։ Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո։
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված՝ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-469-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-469-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.03.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.03.2023 Հիմնական ակտ 16.12.2022, ՀՕ-469-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.11.2011, ՀՕ-286-Ն 30.11.2011, ՀՕ-286-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 14.03.2023, N 270-Լ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-469-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
