ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1076 — Տուժողի մեղքի և վնաս պատճառած անձի գույքային դրությունը հաշվի առնելը 1.
Ամփոփում
Հոդված 1076. Տուժողի մեղքի և վնաս պատճառած անձի գույքային դրությունը հաշվի առնելը 1. Տուժողի դիտավորության հետևանքով ծագած վնասը չի հատուցվում: 2. Եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից: Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 1076. Տուժողի մեղքի և վնաս պատճառած անձի գույքային դրությունը հաշվի առնելը 1. Տուժողի դիտավորության հետևանքով ծագած վնասը չի հատուցվում:
2. Եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից: Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել: Տուժողի մեղքը հաշվի չի առնվում լրացուցիչ ծախսերը (1078 հոդվածի 1-ին կետ), կերակրողի մահվամբ ծագած վնասը (հոդված 1082), ինչպես նաև թաղման ծախսերը հատուցելիս (հոդված 1087):
3. Դատարանը կարող է նվազեցնել քաղաքացու կողմից պատճառված վնասի հատուցման չափը, հաշվի առնելով վերջինիս գույքային դրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ կատարված գործողություններով: § 2. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
